Որոնում/search

Showing posts with label Հայկական հետքը ... Show all posts
Showing posts with label Հայկական հետքը ... Show all posts

14.2.17

Armensk forening i Danmark / Հայկական համայնքը Դանիայում

Den 14 februar 2011 - er datoen hvor nuværende armensk foreningen blev stiftet. 
Efter gudstjenesten var der fællesspisning med hyggeformiddag og ønsker om et samlings punk/ sted.

Սուրբ Սարգիսն ու Վալենտինը չգիտեմ.. բայց 2011թվականի փետրվարի 14ին առաջին անգամ հավաքվեցինք հայկական համայք ստեղծելու գաղափարի շուրջ :) Պատարագից հետո համով կերակուրներ ու երկար բարակ խոսալուց ծնվեց համայնք ձևավորելու գաղափարը, ներկայից՝ Արարատ Միությունը ..

8.12.16

Հրաշք սերունդ՝ Յուրա Աղաբալյան

Իմ սերունդը հաճախ է լսել մեծերից, որ կործանվում ենք՝ գնում դեպի անորոշության անդունդը։
Պատճառները շատ էին, պատերազմ, մութ ու ցուրտ տարիներ, ետխորհրդային դեպրեսիա.. մշակույթաին սով և արտագաղթ։
Ես հաճախ եմ ասում՝ հրաշք սերունդ ունենք՝ համառ մարզիկներ, սիրված երաժիշտներ և տաղանդավոր ու բազմակողմանի զարգացած սերունդ, որը քաջ գիտակցում է իր արմատների մասին .. և ազատված է խորհրդային ծանր ու օտար բեռից։
Այսօրվա հիաշք սերնդի ներկայացուցիչը՝ Աղաբալյան Յուրան է.. ով ծնվելով Հայաստանում իր կյանքի  մեծ մասն ապրել է Դանիայում։
Յուրան տասներեք տարեկան է.. հինգ տարի է ինչ զբաղվում է Աշիհարա Կարատեով.. այցելում Ռանդերս քաղաքի Կարատեի դպրոցը։ 
Բազում մրցանակներ է շահել հինգ տարվա ընթացքում, իսկ դեկտեմբերի երեքին նա վաստակեց իր առաջին մեծ մրցանակը՝ զբաղեցնելով Դանիայում առաջին տեղը Աշիհարա Կարատեով։ 
Շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաջողություններ։

17.11.16

Արարատ Ղուկասյանի գրքի շնորհանդեսը

Առաջին կազմակերպածս միջոցառումը Արարատ Միությունից դուրս։
Նոյեմբերի 23-ին Դանիայի Թավլով քաղաքում ժ. 18։30 - 21:30 կկայանա Արարատ Ղուկասյանի «Փնտրտուքների ճանապարհին» գրքի շներհանդեսը։
Երեկոյի ընթացքում հնարավորություն կունենաք ծանոթանալ Արարատ Ղուկասյանի հետ՝ թե որպես անհատ թե Վալենսիա քաղաքի «Արարատ» հայկական միության ղեկավար.. կտեղեկանաք համայնքի կյանքի ..նվաճումների հետ.. հնարավորություն կլինի հարցեր և առաջարկներ հղելու։
Երեկոն էլ ավելի հետաքրքիր կդարձնեն մեր հրաշք մանուկները`  Զավեն և Վահե Կոստանդյաններ, Քրիստինե Ոսկանյանն ու Նառա Խաչատրյանը իրենց ելույթներով ու ասմունքով։
Ընթացքում նախատեսված է հյուրասիրություն ..) по секрету всему свету ասեմ որ համով 《հայկական հետքով》 անակնկալներ կա ու վայ չփորձողին ;)
Երեկոյի ընթացքում հնարավորություն կլինի ձեռք բերելու «Փնտրտուքների ճանապարհին» գրքի ձեր օրինակը։
Դե ինչ հույսով եմ կհանդիպենք
Անուլ

Ստորև օրվա ծրագիրը ;)
💙💛
18։30 - Բարի գալուստ Անահիտ Կարապետյան
18։40 - Մանկանց շուրթերով ՝ Զավեն և Վահե Կոստանդյաններ, Քրիստինե Ոսկանյան
18։50 - 《Փնտրտուքների ճանապարհին》 Արարատ Ղուկասյան
19։30 - Հյուրասիրություն
20։00 - Վալենսիա քաղաքի «Արարատ» հայկական համայնքը / ներկայացում և հարցեր Արարատ Ղուկասյան
20։ 40 - Ասմունք՝ Նառա Խաչատրյան
20։ 50 - «Փնտրտուքների ճանապարհին»  գրքի վաճառք
21։ 30 - Ցտեսություն

Basturma - armensk snack

Serranoskinke er meget kendt i Danmark, og derfor rigtig mange vil synes, at det her er bare "krydret" serranoskine, men det er det ikke. Det er vores - armensk basturma som er ikke så kendt i Denmark i nu.. ) 
sådan ser den ud.. og smager himmelsk.. ) Kan bestilles her i Jylland.

Դանիայի հայեր ջան, իսկ դուք տեղյա՞կ եք որ Դանիայում կարող եք հայկական բաստուրմա պատվիրեք.. Յուլլանդում ա պատրաստվում ..)
Պատրաստողը ԲՆԱԿԱՆԱԲԱՐ հայ ա
P.s. համով ա

23.6.16

ԼՂՀ ԱԳ նախարարի այցը Դանիայի Թագավորություն 1.

ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի Դանիա այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպման տպավորություններով կիսվում է Դանիական Խորհրդարանի (Ֆոլկեցինգ) անդամ Լարս Ասլան Ռասմուսսենը

Օրերս թուրքիայի քաղաքական գործիչներից մեկը նշել էր՝ I. համաշխարհային պատերազմի ընթացքում Հայերի《տեղահանումները》ճիշտ որոշում էր, այսինքն՝ Հայոց ջարդերն ու 1,5 միլիոն զոհերը ճիշ որոշման հետևանքներ էին։

Հայազգի կոլեգայիս` ԼՂՀ նախարարի Դանիայի Խորհրդարան այցի ընդհացքում խոսեցինք այդ հարցի շուրջ, խոստացա շարունակել պայքարել Թուրքիայի ժխտողական քաղաքականության և փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման դեմ։
Լարս Ասլան Ռասմուսսեն

25.3.16

Арцахское вино на московской международной туристической выставке (+3foto)


Дегустация вин в павильоне Карабаха на московской международной туристической выставке. Прямо сейчас


24.3.16

Cafe Base To Go - Aktiviteter for hele familien, lørdag den 26 marts 2016

Base To Go er en socialøkonomisk virksomhed, der har til formål at integrere flygtninge i job og lokalsamfund. 
Adressen er Ørnsøvej 5-7, 8600 Silkeborg

Cafe Base To Go er åbent  kl. 11 - 16
Her er programmet for lørdag den 26 marts - Aktiviteter for hele familien.


Kl. 11.00 - Anahit arrangerer en påskeleg fra Armenien.
Kl. 12.30-13.15 Frokost - lam og salat (15 kr. pr. person)
Kl. 13.30-14.30 Dansk Påskeleg - find påske æg
Kl. 15 -  Kaffe og kage
Berit fortsætter projektet med at lave spirer til haven, for dem der har lyst.
Vi glæder os til at se jer alle. Vel mødt.

Robert Hakobyan - Svendborg Motion Vægttræning

‎Vægtløfteren Robert Hakobyan‬ i Svendborg Motion og Vægttræning- ‪SMV‬
Foto fra SMV
Հայկական հետքը Դանիայում, հայազգի ծանրամարտիկը` Ռոբերտ Հակոբյան

11.3.16

հայերը Դանիայում մեղադրվում են «էդքան ուժեղ չեն լինում»..

Արդեն մի քանի ամիս ա ինչ մեր հայ մարզիկները թեժ քննարկվող թեմա են դարձել Դանիական սպորտային թերթերում։ Իրականում հայերիս ու դանիացիներին սպորտային թերթերն անդրադարձել են հիմնականում ֆուտբոլային լուրերով՝ Յուռա կամ Ռոբերտ գովելով։ Հիմա թեման այլ ա՝ մեր փայլուն մարզիկների համար արհեստական խոչընդոտներ են ստեղծում որ թույլ չտան նրանց մասնակցությունը։ Մեղադրում էին դոփինգի մեջ, պատճառաբանելով ՝ «էդքան ուժեղ չեն լինում», դոփինգի պատասխանը նեգատիվ էր։ էսօր էլ դատական գործում հաղթեցին, մեր մարզիկների շահերը պաշտպանող մարզիչը պահանջում ա Դանիայի շտանգանի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը։ Իդեպ դատական գործում հաղթանակն թույլ ա տալիս հայազգի երեք մարզիկներին նորից մասնակցել։ Երևի շատերի մոտ հարց կառաջանա , թե ինչո՞ւ ա մարզիչը պաշտպանում հայ մարզիկներին։ Պատասխանն իրականում շատ պարզ ա ՝ որովհետև առանց մեր տղաների էս սպորտաձևը չէր զարգանա Դանիական Սվենբորգ քաղաքում, նրանք լավագույնն են, իսկ մարզիչն արդար դանիացի ա ով չի ուզում հանդուրժել անարդարությունը ու չի համաձայնվում՝ որ Դանիայում մասնակցելու իրավունք տրված ա միայն դանիացիներին։

4.3.16

Ջեորջիա նահանգը ճանաչեց ԼՂՀ անկախությունը

Ջեորջիայի նահանգի կողմից Խոջալույի դեպքերի վերաբերյալ հայտարարությունների ընդունմանը։
ադրբեջանական լոբբիստները բավականին ակտիվ աշխատել են այս նահանգներում, մեր լոբբիստները այդ ուղղությամբ դեռ ապացուցելու են իրենց պռոֆեսիոնալիզմը։ 
Անցավ ընդամենը 24 ժամ։ 
Եթե Ջեորջիա նահանգը երեկ Խոջալույի մասին որոշում էր ընդունել՝ պարելով ալիևյան խավիարային դիվանագիտության դուդուկի, ապա այսօր ալիևյան ռեժիմին գոտկատեղից ցած հարված է հասցրել՝ ճանաչելով ԼՂՀ անկախությունը։ 
Սրանով մեր համայնքն ու լոբբիստները Ալիևին ցույց են տվել թե ով է իրական իրավիճակի տերը։

3.3.16

Միջինքի տոնակատարությունը Ջավախքում (+6 foto)

2016 թվականի մարտի 2-ին, Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը հավուր պատշաճի պատրաստվել էր Մեծ պահքի կիսվելուն նվիրված Միջինքի տոնակատարությանը: Ընդունված ավանդույթի համաձայն, տասնյակ մասնակիցներ Ախալքալաքից և հարակից գյուղերից ներկայացել էին ջավախքյան գաթաներով:
Տոնական օրվա կապակցությամբ Ախալքալաք էր ժամանել Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի» ղեկավար Լևոն Չիդիլյանի և Գևորգ սարկավագ Անտոնյանի ուղեկցությամբ:
Թեմակալ առաջնորդին և պատվիրակության անդամներին Ախալքալաքի «Սուրբ խաչ» եկեղեցու մոտ դիմավորեցին Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը, եկեղեցու հոգևոր դասը և Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումբուրդոյի փոխանորդ միտրոպոլիտ Նիկոլոզ Փաճուաշվիլին:
Երեկոյան ժամերգությունից հետո «Սուրբ Խաչ» եկեղեցում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության հովանավորությամբ այս առիթով հատուկ ժամանած «Ծաղկազարդ» երգչախմբի հոգևոր և ժողովրդական երգի համերգ: Նրանց բարձրաճաշակ կատարումները մեծ ոգևորություն պատճառեցին եկեղեցում լեփ-լեցուն հավաքված ժողովրդին:
Մշակութային ծրագրի ավարտին, ազգային տարազներ հագած աղջիկները գաթայով կանգնեցին եկեղեցում: Թեմի առաջնորդի հանդիսապետությամբ հոգևոր դասը կատարեց գաթայի օրհնության կարգ և գաթան բաժանվեց ժողովրդին:

Այնուհետև Սրբազան Հայրն իր օրհնությունը բերեց Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանին, թեմի հոգևոր սպասավորներին, գաթաները ամենայն հոգատարությամբ պատրաստած կանանց, տեղական իշխանության ներկայացուցիչներին, կազմակերպիչներին, «Ծաղկազարդ» երգչախմբի անդամներին:
Ախալքալաքում արարողությունն ավարտելուց հետո, Վիրահայոց թեմի առաջնորդը և պատվիրակության անդամները ուղևորվեցին Նինոծմինդա: Այստեղ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի հետ միասին պատվելի հյուրերին դիմավորեցին Ռաֆայել Ջավախ կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը, կենտրոնի ուսուցիչները, հավատացյալները:
Նինոծմինդայում ևս կատարվեց երեկոյան ժամերգություն, որի ավարտին Ռաֆայել Ջավախ կենտրոնի սաների ուժերով տրվեց համերգային ծրագիր: Սրբազան Հայրը օրհնեց գաթան, բարձր գնահատեց կազմակերպիչների և գաթա պատրաստողների նվիրումը ժողովրդական ավանդույթներին: Եկեղեցու երգչախումբը շարականների երգեցողությամբ գաթաները բերեց ներս և ներկայացրեց մրցատյանին: Լավագույն գաթա պատրաստողները ստացան պատվոգրեր և հուշանվերներ և գաթան բաժանվեց ժողովրդին:
Թեմակալ առաջնորդը երախտագիտության խոսքեր ուղղեց Արմեն և Թաթուլ Ղարսլյան եղբայրներին կենտրոնի հովանավորության համար, որտեղ հավաքվել և ուսանում են այսքան շնորհաշատ երեխաներ:
Տպավորիչ էր կենտրոնի սան Անի Սանոսյանի կողմից իր հասակակիցների շրջանում կազմակերպված բարեգործական գործողությունը, որի արդյունքում ստացված գումարը բաժանվեց տեղի չորս բազմազավակ ընտանիքների:

6500kr til hjælp, asylansøgere vs. DVF/ Hvorfor må drenge ikke deltage ved stævner?

I sidste måned sendt jeg en ansøgning (noget af det som træner, kasserer m.m. også gør) til Danmarks Idræts Forbund, hvor jeg søgte om penge til kontingent, træning støj, startgebyrer og sko, til flygtninge, som normalt ikke har meget at gøre godt med.I dag, kl. 8:10 blev jeg ringet op fra DIF, som meddelte at vi har fået kr. 6000, til vore flygtningemedlemmer.
Som ULØNNET træner, kontaktperson m.m. er det dejligt at få en sådan støtte. Pengene, ca. 750.000,- i alt, er doneret fra IOC, det internationale olympiske forbund.
På fotoet ses nogle af dem der bliver betænkt med pengene. 

Nogen har nu forladt os, mens andre er kommet til.

Senere her i dag, fin jeg den officielle mail fra DIF, hvor det viste sig at beløbet var blevet hævet til kr. 6500,- og ikke 6000

Allan Tang Jespersen

men, HVORFOR Dansk Vægtløftnings Forbund v/formand ERLING JOHANSEN & formanden for eliteudvalget Anders Bendix Nielsen, forsøger at forhindre de samme udlændinge i at DELTAGE VED STÆVNER ? 
''Fordi de mistænker dem for at være dopede, på trods af negativ test af Antidoping Danmark. De armenske drenge er bedre end de danske tilsvarende. F. eks. Ladush Mayilyan ligger med sine top-resultater blandt de 10 bedste i verden. Det er der endnu ingen danske juniorløftere der har kunne præsterer.
Men med hensyn til junior-talenter, så har vi en "etnisk dansk" vægtløfter, Magnus Brandt, hvor familien vist kan spores 8-10 generationer tilbage som "rigtige" danskere, - oh han er godt på vej til at nå samme niveau som Ladush, & så får DVF travlt, for der findes ikke nogle internationale bestemmelser om, at "race-rene danskere" ikke må stille om ved danske stævner. 
Hitler ville også helst have haft, at amerikanske Jesse Owens med flere ikke måtte starte ved OL i Berlin i 1936, men det ville den olympiske komite dog ikke gå med til, de var alt for god, og det var Hitler sur over. Det samme er vist tilfælde med DVFs bestyrelse, hvor foranden for eliteudvalget Anders Bendix NIelsen er træner for Danmarks ubetinget bedste vægtløfter Tim Kring.


«ՄԻՋԻՆՔ» Michink Middag / Jarfalla Sverige

Սթոքհոլմի Հայ Օգնութեան Միութիունը
Կը Կազմակեդմէ
«ՄԻՋԻՆՔ»
Michink Middag
որ տեղի կունենայ
Հայ Տունին մէջ
(Frihetsvagen 8; Jarfalla)
Կիրագի 6 Մարտ 2016
Ժամը 14:00 - 18:00

Պահպանելով հայ ինքնությունը. Իզաբել Դինգիզյան / Esabelle Dingizian (+video)

Պահպանելով հայ ինքնությունը. Իզաբել Դինգիզյան` հայկական և շվեդական ինքնությունների մասին
Իզաբել Դինգիզյան (Իզապէլ Տինկիզեան; ծն. 1962), Շվեդիայի Կանաչների կուսակցության անդամ, Շվեդիայի Ռիկսդագի անդամ, երրորդ փոխխոսնակ։

19.2.16

Ara - Gir armensk skolen / Արա - Գիր հայկական դպրոց

Հարգելի աշակերտներ և ծնողներ`

Սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Արա - Գիր հայկական դպրոցի առաջին դասը կլինի փետրվարի 28-ին ժամը 13։00-15։00:
Tilst դպրոցում, Tåstumvænget 8, 8381 Tilst հասցեում։
Խնդրում ենք աշակերտները իրենց հետ բերեն տետր։
Դասարանում աշակերտներին կբաժանվեն աշխատանքային տետրեր, գրիչներ, մատիտներ և հավելյալ նյութեր դասի համար։

Տեղեկատվություն աշակերտների համար` դասի ընթացքում կլինեն ընդմիջումներ, ցանկության դեպքում կարող էք ձեզ հետ բերել սննունդ և ջուր:
Տեղեկատվություն աշակերտներին ուղեկցողների համար` սպասասրահում հնարավորություն կունենաք ըմպելու սուրճ:

Արա Գիր դպրոցի կես տարվա անդամավճարը` Արարատ Միության անդամների համար`• Մեկ աշակերտի դեպքում – 100 դկ
• Նույն ընտանիքից երկու աշակերտների դեպքում – 150 դկ
• Նույն ընտանիքից երեք աշակերտների դեպքում (երրորդն անվճար է) – 150դկ

Արա Գիր դպրոցի կես տարվա անդամավճարը` Արարատ Միության անդամություն չունեցողների համար`
• Մեկ աշակերտի դեպքում – 200 դկ
• Նույն ընտանիքից երկու աշակերտների դեպքում – 300 դկ
• Նույն ընտանիքից երեք աշակերտների դեպքում (երրորդն անվճար է) – 300 դկ

Գրանցումների համար դիմեք Արարատ Միության ղեկավարներին:
Անդամավճարը կատարել «առաջին դասին»:


Kære elever og forældre
Ara – Gir armensk skolen inviterer til første skoledag,
søndag den 28 februar kl. 13:00 – 15:00.

Undervisningen foregår på Tilst Skole,
Tåstumvænget 8, 8381 Tilst.
Elever bedes medbringe et hæfte.
Ara – Gir skolen udleverer arbejdshæfter, skriveredskaber samt relevant materiale.

Information til elever: Der vil være pauser undervejs, I er velkomne til at tage madpakke og drikkedunke med.
Information til forældre: Der vil blev oprettet et ’’venteværelse’’ med lidt kaffe og te, hvor I har mulighed for at befinde jer mens I venter.
Pris pr. 6 mdr. for MEDLEMMER af Ararat Forening Danmark1. elev – 100kr
2. elever (af samme familie) – 150 kr.
3. elev (af samme familie ) GRATIS, dvs. samme pris som 2 elever)- 150 kr.

Pris pr. 6 mdr. for IKKE MEDLEMMER af Ararat Forening Danmark1. elev – 200 kr.
2. elever (af samme familie) – 300kr.
3. elev af samme familie, GRATIS, dvs. samme pris som 2. elever) – 300 kr.

Det er bestyrelsesmedlemmer i Ararat Forening Danmark, der varetager tilmelding
Betaling skal ske ved første undervisningsdag

10.1.16

Армянский легион Америки - American Armenian Legion

Армянский легион Америки - American Armenian Legion - создан для обучения местных армян стрельбе из разного вида оружия и боевым искусствам.

В организации есть также малые специальные группы по 5 человек, которые проходят секретную подготовку под руководством бывших офицеров морской пехоты армии США.

В Армянском легионе уже более тысячи бойцов - молодых людей армянского происхождения.
Создан он, по словам основателей, для того, чтобы армянский геноцид больше не повторился, а также для борьбы с врагами армянского народа в случае войны.

Нынешняя турция уже не раз высказывала свое недовольство США в связи с функционированием этой структуры, но организация существует и продолжает успешно развиваться.Средства на вооружение Легиона выделяет армянская община США, а также представители организации.

По материалам СМИ армянской диаспоры

29.12.15

B Узбекистанe Арамаиса Авакяна выставили мусульманином радикалом

Фермер армянской национальности из Джизакской области Арамаис Авакян с 4 сентября содержится под арестом по подозрению в связях с террористической группировкой «ИГИЛ». Его родственники утверждают, что причиной ареста является его фермерская деятельность. Родные 33-летнего фермера-армянина говорят о пытках в отношении него.
Фермера подозревают в благосклонности к «ИГИЛ»
– Возможно, что моего мужа убили во время следствия, они не берут у меня ни еды, ни лекарств, которые я приносила ему, - говорит жена Арамаиса Ширин Турсунова.
В правоохранительных органах Джизака сообщили, что Авакян жив, но «получил увечье, упав со стула».

Арамаис Авакян и 4 его сообщников обвиняются по
  • статье 159 «Посягательство на конституционный строй» 
  • части 2 статьи 244 «Создание, руководство, участие в религиозных экстремистских, сепаратистских, фундаменталистских или иных запрещенных организациях» 
  • 169 статье «Кража»УК. Уголовного кодекса Узбекистана. 
В целях безопасности до суда они останутся под стражей. Помимо этого, Сначала следствие вел Дильмурод Болбеков, а после дело закончил и передал в суд следователь Шерзод Холов. Следствие закончилось 7 декабря, задержанные ждут суда.
Дaнное дело находится под личным контролем главного прокурора Джизакской области Бахтияра Абдуллаева.

О благосклонности к «ИГИЛ» Арамаиса Авакяна, стало известно из  SMS сообщений, обнаруженных в его мобильном телефоне.. Арамаис Авакян отрастил бороду и выражал благосклонность к «ИГИЛ».

Христианина выставили мусульманином-радикалом.. жена Арамаиса Авакяна Ширин говорит, что ее мужа держат под арестом по выдуманным обвинениям.
– Мой муж христянин. Он даже не мог сказать «Аминь» по мусульмански. Теперь его хотят оклеветать и обвинить исламистом-экстремистом. Что касается его бороды: у армян есть традиция, не сбривать бороду до 40 дней, когда умирает кто-то из близких. Когда умерли младший брат и дед моего мужа, он ходил не бритым, - говорит жена.

Показание против Авакяна  
  • Имам, проводивших обряд бракосочетания в исламе во время свадьбы Арамаиса и Ширин, заявил, что во время женитьбы парень-армянин принял ислам. Но, Имам, который читал никях на свадьбе , умер два года назад. 
  • SMS про джихад Во время следствия было установлено, что обвиняемые отправляли SMS сообщение об отъезде на джихад. SMS сообщения являются основными доказательствами их вины.
Авакян пропал 4 сентября, а один из задержанных его друзей 3 сентября.
Когда родственники пропавших парней вместе с сотрудниками правоохранительных органов и СНБ в течение 40 дней искали их, от пропавших парней пришло SMS сообщение, в котором говорилось следующее: «Мы в Казахстане. Отсюда поедим на джихад. Не держите на нас зла». Однако родственники пропавших не поверили написанному SMS сообщению и продолжили поиски. Спустя 40 дней, то есть 14 октября, стало известно, что все пропавшие парни находятся в следственном изоляторе областного СНБ.

Спустя некоторое время родные пропавших парней получили извещение от следователя Дильмурода Болбекова, в котором говорилось: «Ваш ребенок был задержан 4 сентября».
Позже выяснилось, что SMS сообщения были отправлены родным пропавших парней 5 сентября. 

SMS сообщения с мобильных телефонов пропавших парней были отправлены сотрудниками СНБ.

15.11.15

Հայկական հետքը .. Aram Khachatryan Århus.. DK (+video)

Den Gamle By i Århus Danmark
- Hvor kommer jeres gæst fra?
- Armenien! :)
- Armenien ? tatata .. ta ta..
Og så spiller de 2 hr. Aram Khachaturyans berømte Sabeldans :)))))))
*****
Den Gamle By Օրհուս Դանիա
- Ձեր հյուրը որտեղի՞ց ա
- Հայաստանից
- Հայաստանի՞ց ..տա տատա
Ու սկսեցին նվագել Սուսերով պարը .. :)))

11.11.15

«HAYQ – Armenian Application»

«HAYQ Armenian Application» հավելված, որը ստեղծվել ա ողջ աշխարհի հայության 
համար` նպատակ ունենալով ամրացնելու ու մոտեցնելու հայ ժողովրդին իր պատմական արմատներին, ավանդույթներին: Հայաստանի վերաբերյալ նախնական տեղեկություններ ստանալ ցանկացողների ու հետաքրքրվողների համար: Հավելվածը ստեղծված ա հայերեն, անգլերեն ու ռուսերեն լեզուներով, ներառում ա հետևյալ բաժինները`
  •  ինտերակտիվ այբուբենը 
  • տեսարժան վայրերը
  • «Հայր մեր» տերունական աղոթքը
  • նշանակալից ամսաթվերի առանձնացմամբ օրացույց 
  • հայ մեծերը
  • հայոց պատմության ժամանակացույց
  • 1915թ. հայոց ցեղասպանությունը 
  • Սփյուռք 
  • երաժշտություն
Հավելվածի ստեղծման համար օգտագործված նյութերը վերցված են տեղեկատվության բաց (հանրային) աղբյուրներից: Հեղինակներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում բոլոր նրանց, ովքեր տրամադրել են անհրաժեշտ տեղեկատվությունը ու աջակցում են այս i-արտադրանքի զարգացմանը: Հավելվածի վաճառքից ստացված միջոցները մասամբ կօգտագործվեն Հայաստանում բարեգործական նպատակների համար, որոնց մասին հավելվածն օգտագործողները կիրազեկվեն:
Facebookpage 
հասանելի ա Android:  ու IOS օգտատերերի համար ;) 

5.11.15

Հայ-շվեդական հարաբերություններ


ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԵՐԵՆԻՑ ՇՎԵԴԵՐԵՆ
Հարգելի հայրենակիցներ,
Վերջին տարիներին հայ գրականության հանդեպ հետաքրքրությունը օտարերկրյա հրատարակիչների շրջանակում աճել է։ Այս առումով բացառություն չէ նաև Շվեդիան, ուր դեսպանության և հայ գրահրատարակիչների ջանքերով մի շարք նախաձեռնություններ են իրականացվելու։ Սակայն հայերենից շվեդերեն գեղարվեստական թարգմանիչների բացակայությունը շարունակում է լուրջ խոչընդոտ մնալ Շվեդիայում հայ գրականության տարածման հարցում:
Փնտրում ենք ցանկություն, ստեղծագործական ունակություններ և ներուժ ունեցող մարդկանց, ում հետ պատրաստ ենք աշխատել և իրականություն դարձնել հայ հեղինակների գրքերը շվեդերեն հրատարակելու գաղափարը: Աշխատանքները լինելու են վճարովի՝ գեղարվեստական թարգմանության համար ընդունված վարձաչափերի համաձայն։
Գաղափարը նախաձեռնել են Հայ գրականության հիմնադրամը և Հայաստանի գրական թարգմանիչների ասոցիացիան, իսկ Շվեդիայում ՀՀ դեսպանությունը պատրաստ է հնարավորինս աջակցել դրա իրականացմանը:
Եթե տիրապետում եք որոշ հմտությունների հայերենից շվեդերեն գրական ստեղծագործություններ թարգմանելու համար, խնդրում ենք դիմել ՀՀ դեսպանություն հետևյալ էլ. փոստով. armswedenembassy@mfa.am կամ դեսպանության հեռախոսահամարներով: 
Խնդրում ենք նաև հնարավորինս տարածել այս գրությունը, հատկապես այն մարդկանց շրջանակում, ովքեր կարող են հետաքրքրված լինել նման աշխատանքով
(կարող եք նաև պարզապես tag անել այս գրառման մեկնաբանություններում)։
ՇՎԵԴԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ