Որոնում/search

Showing posts with label Անահիտ. Show all posts
Showing posts with label Անահիտ. Show all posts

29.3.16

Զատիկ .. / Անահիտին նվիրված տոնը

Զատիկ՝ Մայր Անահիտին, բնության զարթոնքին, պտղաբերումին նվիրված տոնը:
Սիրելի ԱՐորդիք, շնորհավոր Զատիկ: 
Թող հայոց աստվածների զորությամբ Արարատ աշխարհը փառավորվի: 
Հազարան հավքի գույներով մեր երկիրը գունազարդվի, հզորություն ու բարգավաճում լինի մեր Հայրենիքին, ազգիս հայոց... 
Բոլորիդ օջախներին բերրիություն և առատություն... 
Փառք Մայր Անահիտին
Փառք հայոց աստվածներին
Փառք հայոց հավիտենական հայրենիքին
Փառք հայի ոգուն...
Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։
Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր երեխան գրկին՝ հայ մայրերին կամ կանանց հատուկ գլխի հարդարանքով, մինչև ուսերը իջնող գլխաշորով։ 
Նա կոչվում էր "Մեծ տիկին Անահիտ", բոլոր տեսակ խոհեմությունների ու պարկեշտությունների մայր, մարդկանց բարերար, հայ ժողովրդին պահող ու փառաբանող։ 
Հավատում էին, թե նրա շնորհիվ միշտ եղել է, կա ու գոյություն կունենա Հայոց աշխարհը։ 
Հայ թագավորները որևէ գործ ձեռնարկելիս Մեծ տիկին Անահիտից էին հովանավորություն և առողջություն հայցում։ 
Իբրև մայր աստվածություն Անահիտը մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն էր։ Նա Արամազդի և Վահագնի հետ միասին հայկական դիցարանում կազմում էր աստվածային սուրբ երրորդություն։

3.4.15

Աստղիկ Հայկական դիցաբանություն

Հայկական դիցաբանություն
Սեռ՝ Իգական
Վայր՝ Մեծ Հայք
Հայր՝ Արամազդ
Քույր՝ Անահիտ, Նանե
Ամուսին: Վահագն
Ատրիբուտներ՝ Աղավնի

Աստղիկը ջրի, սիրո ու գեղեցկության աստվածուհին է հին հայկական դիցարանում։
Ավանդության համաձայն՝ Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում։ Սիրահարված երիտասարդները հավաքվում էին մոտակա բարձունքին, որպեսզի տեսնեին աստվածուհուն։ Սակայն Աստղիկն աննկատ մնալու համար դաշտը պատում էր մշուշով, որի պատճառով էլ երկիրը կոչվել է Մուշ, դաշտը՝ Մշո դաշտ։ 
Աստղիկը, ըստ ավանդության, Նոյի դուստրն է..
Վահագն աստծու սիրեցյալը
Նրան անվանել են նաև
1. Ոսկեծղի
       2. Ոսկեբազուկ
         3. Վարդամատն

13.1.15

Հին հայկական դիցաբանություն - Նանե

Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ 

  • ընտանիքի պահապանը 
  • իմաստնության 
  • ողջախոհության  
  • ռազմի աստվածուհին 
հայոց հեթանոսական կրոնում

Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ
Նանեի տաճարը գտնում էր Եկեղյաց գավառի Թիլ գյուղում, Անահիտի տաճարի մոտակայքում.. ավերվել ա Գրիգոր Լուսավորիչի կողմից, Հայաստանում քրիստոնեությունը տարածելու ժամանակ..
Հիմա էլ մեծ մորը՝ տատիկին, ասում են նանե, նան, որը վկայում ա Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի ու ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին..

19.8.14

Անահիտ դիցուհու տոնը (կամ Խաղող օրհնեք) Գառնու տաճարում (+5foto)

այ սենց են նշում Գառնու տաճարում Անահիտ դիցուհու տոնը
նկարների համար շնորհակալություն Արթուրին
երբեք չեմ մասնակցել ոչ մի հեթանոսական տեսի
բայց)) դեռ ժամանակ կա
կհասցնեմ

20.4.14

Զատիկի կամ Մայր Անահիտի Հրաշագործության տոն

Զատիկի տոնը հայ արիական տոնացույցով հաստատվել ու նշվում է նաև որպես Մայր Անահիտի Հրաշագործության տոն:
ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կատարել են ծիսական արարողություն և փառաբանել Մայր Անահիտին, որ իր Աստվածային էությամբ ու գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը: 
Մայր Անահիտը
  • բերքատվության ու ամենայն բերրիության, 
  • պտղաբերումի 
  • մայրանալու աստվածուհին է
Հայ արիներն ու ազգայնականները Աստվածամորն են դիմել՝բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու ակնկալությամբ:

Հայ արիներն ու ազգայնականները ծիսական արարողությունից ու ձոնակերտ փառաբանումներից հետո վառեցին նաև ծիսական կրակը և շուրջը պար բռնելով՝ հիմներգեր հղեցին ի փառս Աստվածամայր Անահիտի, Հայ Աստվածների ու Տիեզերքի Արարչի..