Որոնում/search

Showing posts with label Gyumri / Գյումրի. Show all posts
Showing posts with label Gyumri / Գյումրի. Show all posts

1.12.16

New Gyumri made shoes

New Gyumri made shoes!
If you want a pair for yourself, write to   
Shaunt would LOVE to help you with that. 
Call 077-473335 as another option..
Ladies shoes are available ;)

27.7.16

Գյումրի՝ Վարդանանց հրապարակում մեծ թվով ոստիկանական ուժ է կենտրոնացած

Գյումրիի Կենտրոնական՝ Վարդանանց հրապարակում այս պահին մեծ թվով ոստիկանական ուժ է կենտրոնացած:
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ հարյուրավոր գյումրեցիներ ժամը 20:00-ին հավաքվեցին Թատերական հրապարակում՝ իրենց բողոքն արտահայտելու քաղաքացիների անօրինական ձերբակալություններին դեմ:
Գյումրեցիների համբերության բաժակը լցվեց, երբ այսօր գիշեր Խորենացի փողոցից բերման ենթարկեցին «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին:
Ցուցարարները Թատերական հրապարակից շարժվել են Վարդանանց հրապարակ և ցանկություն ունեն հասնելու Երևան՝ միանալու երթին: Գյումրեցիները դեռ կեսօրին նախազգուշացրեցին հավաքի մասին, եթե Բարսեղյանին ազատ չարձակեն.. խոսքից անցել են գործի, միայն, ինչպես Երևանում, քաղաքացիներին այստեղ էլ խոչընդոտում են ոստիկանները:
«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի գործը կքննի Քննչական կոմիտեն: Նրան մեղադրում են ապօրինի սառը զենք պահելու մեջ: Հայտարարությամբ է հանդես եկել նաև ԳԱԼԱ-ն՝ խստորեն դատապարտելով Լևոն Բարսեղյանի նկատմամբ ոստիկանական հետապնդումները և իշխանությանը մեղադրում է Գյումրիում անկանոն վիճակ ստեղծելու համար : «Երկրում ստեղծված ներքաղաքական լարված և ճգնաժամային իրավիճակում իշխանությունների կողմից ձեռնարկված ցանկացած չհիմնավորված գործողություն համարում ենք իրադրությունն ապակայունացնելու միտում՝ դրանից բխող անցանկալի հետևանքներով, ուստի Հայաստանում, մասնավորապես Գյումրիում, լարվածության էսկալացիայի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ՀՀ իշխանությունների վրա»-ասված է հայտարարությունում:

Նյութի աղբյուրը ` hraparak

3.7.16

Վարդավառը Գյումրիում / Vardavar in Gyumri (+8 foto)

Նկարների համար շնորհակալություն Լևոն Բարսեղյանին
Thanks to Levon Barseghyan for pics

22.1.16

Գյումրու արջուկները


Գյումրու կենդանաբանական այգին արդեն առանց արջուկների:
Էսօր արջուկներին տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի: 
Բժշկական որոշակի փուլ անցնելուց հետո էլ կտեղափոխեն Ռումինիա:

28.12.15

Կներես Գյումրի՝ աղավաղել ենք քեզ, մեղավոր ենք բոլորս..(+video)

Գյումրի՝ իմ սիրելի..հարզատ  բարց օտար Հայրաքաղաքս..
Ես ինձ երբեք Գյումրեցի չեմ համարել.. ծնվել ու մեծացել եմ իմ Երևանում..ու չնայած որ գիտեմ ադաթներն ու բարքերը, հեշտ ու հանգիստ կարամ խոսել Գյումրվա բառբարով ու պատասխանել տեղական «сим сим откройся»ին «ումոնցե՞ն էս», մեկ ա ես Երևանցի եմ՝ ով շատ լավ գիտի գյումրեցու կերպարը (կա տենց ֆենոմեն)։
Ծննողներս ծնունդով Գյումրեցիներ են.. Գյումրեցի ընկերներ ունեցողներն ինձ կհասկանան, երբ գրեմ որ Գյումրին ու գյումրեցին Հայաստանին / հայերիս «համ» տվող քաղաքն ա.. համեմատեք ճաշի մեջի աղի հետ..

Հպարտությունն ու գոռոզությունը հատուկենտ ա ՄԵԶ, գյումրեցիներիս համար՝ ախր մեզանից շատերի մեծերը գաղթից գաղթածներն են.. ամերկոմի վորբանոցում մեծացածներն ու «հացը երբեք գետնին չդնողները»..

Տուֆի գույները մոռանալ չի տվել ոչինչ.. չէ որ իրենց հուշերով են սարքել.. սա Երևանը չի, ստեղ տուֆը վարդագույն չի.. սև ու նարնջագույն ա.. ոնց որ տանը՝ Արևմտյան Հայաստանում։

Մենք հպարտ ենք, գլուխգովան ու գոռոզ։ 
Մեր ցավով լուռ ենք տառապում.. 
թե նեղն ենք հյուրը չի հասկանում՝ 
մեր սեղանը միշտ ճոխ ա «ջան տույտույ տույտույ»ով 
ու թեկուզ մեր վերջին լումայով՝
մենք ուրախ ենք, միշտ քեֆ ենք անում.. 
ասում, խոսում կատակում 
ու "որտեղ կտրի կապը ընտեղ տիրու ***"
Երկրաշարժի տարիներին Թուրքիան մեզ երեք վագոն թրքական աղբ էր ուղարկել, որը հետ ուղարկվեց թրքերին։ Մենք հպարտ ենք ու գոռոզ։ 

Իմ սիրելի Գյումրին իր հստակ «ոչ»ն ասեց, գյումրեցու կերպարը աղավաղելու գործը բռնած չափից շատ կամ քիչ սեր ստացած չինովնիկներին։ Սա էլ պատասխանը՝ 3 տարի 8 ամիս հին ձեթ են տալիս մարդկանց օգնություն.. անունն էլ դնում են բարեգործություն..

Ոմանքը քննադատում են սոված մարդկանց ովքեր գնում են ստանալու։ Ոմանք էլ՝ տվողներին, նկարողներին, կուշտ փորով տարածողներին, չինովնիկներին ու չարտագաղթողներին, կառավարությանը ու օպոզիցիային, թրքին, ռսին, ամերիկացուն ու նեմեցին ու վերջապես մեկը մյուսին..

Կներես Գյումրի՝ աղավաղել ենք քեզ, մեղավոր ենք բոլորս..


1.12.14

Շիրակի ավանդական հացը` Բոքոն


Հայկական հացի թեման շարունակելով առիթից օգտվեմ ու ձեզ ծանոթացնեմ մեր լեննաԳանյան* ավանդական հացի` բոքոնի հետ 
Շատերը բոքոն ասելով լռիվ ուրիշ հացատեսակ են պատկերացնում .. 
իսկ Շիրակում այ սենց տեսք ունեն ավանդական բոքոնները
ծակի առկայությունը պարտադիր ա, իսկ համն աննկարագրելի ա
Ու եթե դուք հայրաքաղաքում պատրաստված բոքոն չեք կերել ուրեմն դուք դեռ բոքոն չեք համտեսել ;)
լենինականցիները ԼԵՆՆԱԳԱՆը 2ն ով են ասում որ շեշտեն Ապ ջաան մեր քաղքի անունը լենին պապու հետ կապ չունի.. 

Լեննագանցուն կհարցնեն քանի երեխա ունիս?
Կսե, միամ աղջիկ, միամ էլ պզդի աղջիկ.. 
Հայրաքաղաքում ամոթ ա ասել 2 աղջիկ ունեմ ;)
հԸբԸ