Որոնում/search

Showing posts with label Ազգ օգնությանդ կԱՐիքը կա. Show all posts
Showing posts with label Ազգ օգնությանդ կԱՐիքը կա. Show all posts

29.3.16

Գևորգ Եղիազարյան՝ սահմանում վիրավորված զինվորը

Լինում են չէ թախծոտ բարի լուրեր։ Այ սա դրանց դասին ա պատկանում..Ես Գևորգի մասին շատ եմ գրել ու հիմա մտորումների մեջ էի, դնել թե չդնել Գևորգի Հայաստանյան նկարները։ Դրեցի.. քանի որ ուզում էի որ կարդալուց հասկանալի լիներ թե որ Գևորգի մասին ա գրառումս։
Անցած տարի ազգովի հավաքեցինք զինվոր Գևորգ Եղիազարյանի բուժման համար պահանջվող գումարը: Գևորգը՝ սահմանում վիրավորված զինվորն.. ով անկողնում անշարժ գամված էր։ ՊՆ մամուլի խոսնակ՝ Արծրուն Հովհաննիսյանը օգնության դիմումին պատասխանեց «օգնել ենք, դրանից ավելի չենք կարող..» հրաժարվելով սեփական զինվորից..
Այս պահին Գևորգը Գերմանիայի կլինիկաներից մեկում իր բուժումն ա ստանում, արդեն կարողանում ա նստել ու սալյակով դուրս գալ զբոսնելու.. ժպտալ.. Ապրեն արձագանքողները, շնորհակալություն բոլոր նրանց ովքեր իրենց երեխու բերանից կտրեցին ու հավատացին եւ չհրաժարվեցին սահմանին վիրավորված զինվորից։ Շնորհակալություն գերմանացիների որոնք կատարում են մեր ՊՆ աշխատանքը։
Անչափ ուրախ եմ որ Գևորգը կազդուրվում ա..

13.2.16

Ազգ օգնությանդ կԱՐիքը կա / Անտարբեր մի´ եղեք (+6 photo/ video)

Անտարբեր մի´ եղեք
Խնամքով մի´ ծածկեք ձեր ականջներ, աչքերը և խիղճը:
Անգամ չնչին օգնությունը կարող է փոխել այս հրաշքների կյանքը , ովքեր լքվել են իրենց իսկ սեփական ծնողների կողմից և հանձնվել բախտի քմահաճույքին։ Տեսանյութը դիտելու ընթացքում հարց տվեք ինքներդ ձեզ .՝արդյոք արժե օգնության ձեռք մեկնել նրանց թե ոչ: Անգամ աննշան օգնությունը կարող է փոխել նրանց կյանքը:


Հայեր ջան ես էլի բոլորիդ օգնության կարիքն ունեմ ։) Գևորգ Խուրշուդյանը նախաձեռնել ա ֆոտոռեպորտաժ ՝ եվս մի փորձ օգնել անապահով մի ընտանիքի։ Գևն արդեն 4/5 տարի ա ինչ այցելում ա ընտանիքին.. հիմա ցանկանում ա ավելին անել.. եկեք միասին անենք:

Ընտանիքն ամեն ինչի կարիք ունեն (բառից բուն իմաստով) ապրում են Հաղթանակի թաղամասում, բայց մոմի լույսի տակ .. խնդրում եմ սա չքաղաքականացնել, այլ հաշվի առնել որպես փաստ։ Երեխեքին հիվանդ տատիկն ա պահում՝ պլասմասե շշեր ա հավաքում որ վառեն տաքանան..
Խնդրում եմ բոլորին համատեղ ջանքերով եկեք օգնենք։
Թե կցանկանաք Գևորգի հետ կապ հաստատել կամ իրա հետ գնալ այցելության դա հնարավոր ա
Գևորգ Խուրշուդյանի ֆեյսբուքյան էջը 
16045049019008 (AMD)
16045049019009 (USD)
16045049019010 (EUR)
16045049019011 (RUB)
Ստացող` Նելլի Խուրշուդյան
Հեռ.077852244 / 099852244

9.1.16

Ազգ օգնությանդ կԱՐիքը կա / Մեծամոր

Մեծամոր...
Վարձակալած ցուրտ բնակարանում բնակվում են 10 օրական Վահեն, 8 տարեկան Ռուդիկը ու նրանց մայրը` 30 տարեկան Լիաննան
Երեխաների հայրը լքել ա իրանց, մոր խոսքերով վերջին անգամ Նոյեմբեր ամսին են տեսել: 

Լիաննան 30 տարեկան ա, մինչև ծննդաբերության վերջին ամիսները դաշտերում բերքահավաքի ժամանակ աշխատել ա, տան վարձն ա տվել, պահել երեխային, բայց հիմա հայտնվել ա անելանելի վիճակում: Տան վարձը արդեն 2 ամսի ավել չի տվել: Լիաննան ոչ ոք չունի, մայրը մահացել ա, հորից էլ տեղեկություն չունի ոչ ոք:
8տարեկան Ռուդիկը
Հարցին, թե ին՞չ կցանկանա ունենալ, պատասխանում ա, հագուստ ու գրենական պիտույքներ, իմացա, որ դպրոցում շաաատ լավ ա սովորում, սիրում ա գրքեր կարդալ, սակայն չունի լավ ու հետաքրքրի պատմություններով լի գրքեր: Ասաց, որ բակում չի խաղում, դրա փոխարեն գնում հաստ թղթեր ա հավաքում, որ բերի տուն, վառարանը վառի, որ տաքացնի մայրիկին ու եղբորը.. Ռուդիկը հագուստ չունի, ասաց, որ դպրոցական պայուսակը պատռված ա: վառելափայտ չունեն, տանը նույնիսկ սառնարան չկա:

10 օրական Վահեն 
ոչինչ չունի՝ օրորոց, զբոսանքի սայլակ, տակդիրներ ու հիգիենայի պարագաներ,հագուստ, խաղալիքներ, 8-ամյա 

Լիաննան մի որոշ ժամանակ առաջ հացի արտադրամասում ևս աշխատել ա, ասաց, որ եթե ջեռոց ունենար, ապա հաց կթխեր:
Ի դեպ այս պահին երեխային կերակրելու հետ կապված էլ խնդիրներ ունի, առողջական վիճակն այնքան էլ լավ չէր:
Տղան թեև համակարգչի մասին խոսք անգամ չբացեց, բայց կարիքն ուներ, քանի որ ապրելով զրկանքների մեջ, գոնե կկարողանար իր գորշ օրը լուսավորեր:
Մայրիկը հեռախոս չուներ, հարևան տատիկի հեռախոսն ա օգտագործում, որպեսզի կապի միջոց ունենա:

Սոնան այս ընտանիքին այցելելու ա եկող կիրակի, կեսօրին: 
Առաջնահերթ հավաքում են 
  • Հագուստ նորածին Վահեի համար
  • Հագուստ 8-տարեկան Ռուդիքի , կոշիկներ 34 համարի, գրենական պիտույքներ, դպրոցական պայուսակ
  • Հագուստ Լիաննաի համար, կոշիկներ 38 համարի 
խնդրում եմ հագուստը նախապես լվանալ, արդուկել, փոխանցել միայն օգտագործման ենթակա ու պիտանի հագուստ, սնունդ և առհասարակ այն ամենը, ինչը ձեր կարծիքով կարող ա գոնե մի փոքր թեթևացնել այս ընտանիքի հոգսը:
_____
Inecobank CJSC
2050922021627001
Ստացող՝ Օգնենք կարիքավոր ընտանիքներին ՀԿ / փոխանցում կարելի է կատարել ցանկացած բանկից/
____
Arca Online- 5527310000005922
____
PayPal - help-ngo@yandex.ru
-------
Yandex Money-410013785497853
_____
Idram-594391097 / հնարավոր ա փոխանցում կատարել ցանկացած տերմինալից կամ վճարային ապարատներից՝ գտնելով դրամական համակարգեր կամ փոխանցումներ բաժինը, այնուհետև Idram ու կատարել փոխանցում նշված համարին

Շնորհակալություն Ացգ 

3.1.16

Ազգ օգնությանդ կԱՐիքը կա / թոշակով կամ պիտի սնվեն կամ էլ տաքանան

Երկու տատիկ ու պապիկների հոսանքի կտրոնները, որոնցից մեկի տունը հոսանքազրկված ա, իսկ մյուսի տունը սառնամանիք ա:
Ինչու՞ չի տաքացվում
Մի պարզ պատճառով` ստացած գումարով կամ պիտի սնվեն կամ էլ տաքանան
Եթե կկարողանանք վճարել, ապա նրանք տաքուկ կանցկացնեն տոները:
Եթե կտրոնները չի երևում՝ խնդրեմ տվյալները՝
  • Եղիշյան Ռուբեն, հասցե՝ Լուկաշինի 39, բաժանորդային քարտի համար՝ 0952281, ունի մի քանի ամսվա պարտք՝ ավելի քան 40,000դր.: Այս պահին մոմի լույսի տակ ա անցնում օրը:
  • Խաչատուրովա Լենա, Նազարբեկյան թաղ. 3/1, բն. 60, բաժանորդային քարտի համար՝ 0823560: Խնամքին ունի հաշմանդամ տղա:

17.12.15

Ազգ օգնությանդ կարիքը կա / Ռոբերտ (+2foto)


Աբովյանի վրայի եկեղեցում մի հայ տղա կա Ռոբերտ անունով:
Շատ նիհար կազմվածքով, առողջական խնդիրներ ունի, որի` պատճառով էլ գործի չեն ընդունում:
Ռոբերտ ոչ մեկ չունի.. ծնողները մահացել են
Ռոբերտ Դավիդաշենի հանրակացարանում ա մնում.. հեռախոսի համար չունի..
Մոմավաճառի խոսքերուվ Ռոբերտ գրեթե ամեն օր ժամը 2ից հետո եկեղեցում ա
Գալիս ա ու նստում մի անկյունում.. գումար ոչ մեկից չի ուզում.. ով ինչ տալիս ա դրանով գոյատևում ա
Ես չգիտեմ թե որն ա մմենակարևորը հիմա.. բայց կա կոշիկների խնդիր .. էս ցրտին ճղած կոշիկներով ա..
խնդրում եմ եթե ունեք հնարավորություն օգնելու մեր հային գնացեք Աբովյանի վրայի եկեղեցի ու օգնեք:
Կամ էլ գոնե տարածեք