Որոնում/search

Showing posts with label «ՆԱՐՎԱ» շախմատի դպրոց Narva chess school. Show all posts
Showing posts with label «ՆԱՐՎԱ» շախմատի դպրոց Narva chess school. Show all posts

10.10.15

«ՆԱՐՎԱ» շախմատի դպրոց / Narva chess school

Սույն թվականի հոկտեմբերի 1ից - 10ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվեց պատանիների կիսաեզրափակիչ մրցաշարը: 
 Մրցաշարն անցկացվեց 4 տարիքային խմբերով 
մինչև 8, 10, 12, 16 տարեկանների շրջանակներում: 
Մինչև 12 տարեկանների պայքարում չեմպիոնի կոչումը
 նվաճեց «ՆԱՐՎԱ» շախմատի դպրոցի սան Գոռ Հովսեփյանը:
Խաղացվեցին 8 պարտիաներ: 
Գոռը վաստակեց 6 միավոր:

Էլի բարի լուր ՆԱՐՎԱ շախմատի դպրոցից

Չեմ գրի թե ի՞նչի համար ա անտեսվում դպրոցի հետ կապված ամեն ինչ .. եթե հետաքրքրվում եք կարդացեք այստեղ
«ՆԱՐՎԱ» շախմատի դպրոցի սան Գոռ Հովսեփյանը 
ընդամենը ժամեր առաջ նվաճեց մինչև 12 տարեկան պատանիների կիսաեզրափակիչ մրցաշարի չեմպիոնի տիտղոսը և լրացրեց 2-րդ մարզական կարգ:
Շնորհավոր Գոռ ջան
Ոնց Նարեկ Վարազդատյանն ա ասում՝ 
Իրոք որ աշխատասիրությունն ու ձգտումն ապարդյուն չանցան ..
Կեցցես տղաս..

21.7.15

Նարվա շախմատի դպրոց / Ես չեմ ուզում որ դու արտագաղթես

Շատերի համար միամիտ կթվա պահանջս` ես չեմ ուզում երկար  բարակ սիրուն  ու անիմաստ գրեմ.. խնդիրը կներկայացնեմ ավելի հստակ ու մատչելի բոլորի համար:
Նարվա շախմատի դպրոցը փակման վտանգի տակ ա.. իսկ Նարեկին կանչում են արտերկիր դասավանդելու.. 
Պատճառը ֆինանսավորում չլինելն ա .. ես ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԳՐԵԼ ավելի մանրամասը թե ինչի չկա.. բայց, ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՈՐ դպրոցի սաները շարունաելու են պարապել ու դպրոցը չի փակվելու ազատիչի ու մկի թոռների շախմատ մեջ անտաղանդ լինելու պատճառով..
Հավատում եմ որ հնարավոր ա խելք խելքի տալ ու մի լուծում գտնել
Հովոն` մեր պուճուր հայ տաղանդը արդեն 3րդ օրն ա մրցումներին մասնակցում ու հաղթում ա .. )
Հիմա ո՞վ ու ո՞նց ա 6 տարեկան պուճուրին բացատրելու որ Հայաստանի Հանրապետությանն նման դպրոցներ ու սաներ պետք չեն ..
Խնդրին լուծում ա պետք տալ .. ու նենց լուծում որ մի քանի ամիս հետո չկանգնենք նույն խնդրի առաջ .. ըստ ինձ դրամահավաքը դա հստակ լուծում չի .. 
պիտի ավելի հստակ ու հիմնական լուծում գտնել 
Հովոն ու ես` մենք հավատում ենք որ խնդրին լուծում կա .. ու մի քանի տարի հետո Նարեկն ու Հովհոն հենց Հայաստան կբերեն մրցանակներ այլ ոչ թե կտանեն Էստոնիա:


p.s. Օգոստոսի 15-ին Աստրախանի միջազգային մրցաշարի մասնակցության հրավեր են ստացել, բայց փող չունենք որ մասնակցեն..