Որոնում/search

Showing posts with label Ջավախք Javakhk. Show all posts
Showing posts with label Ջավախք Javakhk. Show all posts

3.3.16

Միջինքի տոնակատարությունը Ջավախքում (+6 foto)

2016 թվականի մարտի 2-ին, Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը հավուր պատշաճի պատրաստվել էր Մեծ պահքի կիսվելուն նվիրված Միջինքի տոնակատարությանը: Ընդունված ավանդույթի համաձայն, տասնյակ մասնակիցներ Ախալքալաքից և հարակից գյուղերից ներկայացել էին ջավախքյան գաթաներով:
Տոնական օրվա կապակցությամբ Ախալքալաք էր ժամանել Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի» ղեկավար Լևոն Չիդիլյանի և Գևորգ սարկավագ Անտոնյանի ուղեկցությամբ:
Թեմակալ առաջնորդին և պատվիրակության անդամներին Ախալքալաքի «Սուրբ խաչ» եկեղեցու մոտ դիմավորեցին Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը, եկեղեցու հոգևոր դասը և Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումբուրդոյի փոխանորդ միտրոպոլիտ Նիկոլոզ Փաճուաշվիլին:
Երեկոյան ժամերգությունից հետո «Սուրբ Խաչ» եկեղեցում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության հովանավորությամբ այս առիթով հատուկ ժամանած «Ծաղկազարդ» երգչախմբի հոգևոր և ժողովրդական երգի համերգ: Նրանց բարձրաճաշակ կատարումները մեծ ոգևորություն պատճառեցին եկեղեցում լեփ-լեցուն հավաքված ժողովրդին:
Մշակութային ծրագրի ավարտին, ազգային տարազներ հագած աղջիկները գաթայով կանգնեցին եկեղեցում: Թեմի առաջնորդի հանդիսապետությամբ հոգևոր դասը կատարեց գաթայի օրհնության կարգ և գաթան բաժանվեց ժողովրդին:

Այնուհետև Սրբազան Հայրն իր օրհնությունը բերեց Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանին, թեմի հոգևոր սպասավորներին, գաթաները ամենայն հոգատարությամբ պատրաստած կանանց, տեղական իշխանության ներկայացուցիչներին, կազմակերպիչներին, «Ծաղկազարդ» երգչախմբի անդամներին:
Ախալքալաքում արարողությունն ավարտելուց հետո, Վիրահայոց թեմի առաջնորդը և պատվիրակության անդամները ուղևորվեցին Նինոծմինդա: Այստեղ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի հետ միասին պատվելի հյուրերին դիմավորեցին Ռաֆայել Ջավախ կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը, կենտրոնի ուսուցիչները, հավատացյալները:
Նինոծմինդայում ևս կատարվեց երեկոյան ժամերգություն, որի ավարտին Ռաֆայել Ջավախ կենտրոնի սաների ուժերով տրվեց համերգային ծրագիր: Սրբազան Հայրը օրհնեց գաթան, բարձր գնահատեց կազմակերպիչների և գաթա պատրաստողների նվիրումը ժողովրդական ավանդույթներին: Եկեղեցու երգչախումբը շարականների երգեցողությամբ գաթաները բերեց ներս և ներկայացրեց մրցատյանին: Լավագույն գաթա պատրաստողները ստացան պատվոգրեր և հուշանվերներ և գաթան բաժանվեց ժողովրդին:
Թեմակալ առաջնորդը երախտագիտության խոսքեր ուղղեց Արմեն և Թաթուլ Ղարսլյան եղբայրներին կենտրոնի հովանավորության համար, որտեղ հավաքվել և ուսանում են այսքան շնորհաշատ երեխաներ:
Տպավորիչ էր կենտրոնի սան Անի Սանոսյանի կողմից իր հասակակիցների շրջանում կազմակերպված բարեգործական գործողությունը, որի արդյունքում ստացված գումարը բաժանվեց տեղի չորս բազմազավակ ընտանիքների:

7.11.15

Միացյալ Հայրենիք United ARMENIA

For some of you, this might feels like uncontrolled Armenian Nationalism,
at its illogical extreme, with the exception of Artsakh.. 
Some of you would tell, ''We can always dream & have aspirations. 
There is no harm in that, as long as its measured. '' 
Some of you will try to assure me that, ''There are no Armenians in Western Armenia nor 
Nakhichevan today, & there is not appetite for Javakh to be part of Armenia''
In fact, we got 3 million armenians in Western Armenia .. 
but, that's not my  point..
27 years ago Artsakh also was perceived by some as "illogical extreme", 
but, time judges differently
So dont judge me & my dreams..

26.12.14

Շնորհավոր Նոր Տարի‏ Ջավախքից

Սիրելի հայրենակիցներ!

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ և մաղթում, որ 2015 թվականը մեր ժողովրդի համար լինի խաղաղության, կայունության, մեծ նվաճումների ու անխախտ միասնության, հաջողությունների և սպասումների իրականացման տարի:

Շնորհավորում ենք մեր ընթերցողների, մեր հեղինակների, մեր աշխատակիցների ու բարերարների, նրանց բոլորի հարազատների Ամանորը եւ Սուրբ Ծնունդը:

Յուրաքանչյուր հայի օջախում թող թևածի ուրախությունն ու երջանկությունը, թող քաղցրահնչյուն մայրենիով լցվեն ձեր ընտանեկան երեկոները, թող փարթամանա ու պտղավորվի ձեզանից յուրաքանչյուրի տոհմածառը և թող ամեն հայի տուն դառնա փոքրիկ մի հայրենիք, հայապահպանության հզոր ամրոց:

Թող Նոր տարին հաջողակ լինի մեր ձեռներեցների, բոլոր բարիք ստեղծողների համար:
Թող բարի մարդկանց եւ բարիք ստեղծողների թիվը բազմապատկվի այստեղ եւ ամենուր:
Թող Սուրբ Ծննդյան նոր ավետիսն ու լույսը առաջնորդեն աշխարհասփյուռ հայ ժողովրդին` միասնության ու ինքնահաստատման ճանապարհին:
Ձեզ ուժ, կարողություն և միայն վերելքներ, սիրելի հայեր:

Խորին հարգանքներով 

Աղասի Արաբյան

8.5.14

Վիրահայոց թեմում հոգեհանգստյան արարողություններ կատարվեցին Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին

 Մայիսի 8-ին՝ Երկրապահի օրը, Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում կատարվեցին հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալների, Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակի հոգեհանգստյան արարողություններ:

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հանդիսապետությամբ թեմի առաջնորդի՝ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հասարակական կառույցների, վետերանների միության աղոթք բարձրացվեց Արզախյան նահատակների հոգու խաղաղության համար:

22.4.14

Խաչքար Ջավախքի Դամալայում (+5 foto)

Ապրիլի 22-ին, անձրևոտ մի օր Ջավախքի հայկական Դամալա գյուղում հանդիսավորությամբ տեղի ունեցավ ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված Խաչքարի բացման արարողություն:

Պատմական, անմոռանալի և միևնույն ժամանակ պատասխանտու օր դամալացիների համար, վերջապես կատարվեց գյուղացիների վաղեմի երազանքը՝ իրենց գյուղում տեսնել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: 

Ցեղասպանությունը վերապրածների սերունդների շուրթերից հնչում էր Սևակ, Կոմիտաս ու Չարենց...

Ջավախքի ընդհանուր Առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանի ձեռամբ և տարածաշրջանում հոգևոր ծառայություն իրականացնող քահանա հայերի մասնակցությամբ կատարվեց խաչքարի օծման կարգ

2.12.13

Նինոծմինդայում բացվեց Ռաֆայել Ջավախք Ղարսլյանի անվան կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոն

Բարձրալեռ Ջավախքի Նինոծմինդա քաղաքում ձմռան շունչն էր հաստատվել ու շուրջ բոլորն առել ձյան ծածկույթի տակ: Թվում էր մառախլապատ երկինքն ու ճանապարհների մերկասառույցը խոչընդոտներ կհարուցեն Նինոծմինդայում նորակառույց կրթա-մշակութային կենտրոնի հանդիսավոր բացմանը:
Բայց դա միայն թվում էր...
Նոյեմբերի 30-ը տոնական էր Նինոծմինդայում: Այստեղ էին ժամանել հյուրեր Թբիլիսիից, Վրաստանի և Հայաստանի տարբեր շրջաններից, հարակից գյուղերից: Օրն սկսվեց տեղի Սուրբ Սարգիս եկեղեցում Ս. Առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի տոնին նվիրված առավոտյան ժամերգությամբ: 
Արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը, ՀՀ Սփյուռքի փոխնախարար պարոն Սերժ Սրապիոնյանը և Կովկասյան տարածաշրջանի երկրների բաժնի վարիչ Տարոն Շագոյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վիրահայոց Թեմի հովանու ներքո գործող ստեղծագործական միությունների ղեկավարները և ուրիշներ: 
Սրբազան արարողությունը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և մասնակցությամբ՝ Ջավախքի ընդհանուր փոխանորդության առաջնորդ Հայր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, Նինոծմինդայի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի և Ախալքալաքի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի: