Որոնում/search

Showing posts with label Երևան / Yerevan. Show all posts
Showing posts with label Երևան / Yerevan. Show all posts

3.4.16

Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ

Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով հայ-ադրբեջանական շփման գծում իրադրության կտրուկ սրացումը և դրա հետ կապված մի շարք հանգամանքներ, մի շարք մտահոգ քաղաքացիրներով, ապրիլի 4-ին և 5-ին, երեկոյան 18:00, Մաշտոցի պուրակում, կազմակերպում ենք առաջին անհրաժեշտության իրերի և սննդի հավաքագրում և տեղափոխում Արցախյան ճակատ:
Կարծում ենք սա ոչ միայն մի փոքր կթեթևացնի առաջնագծի կարիքները այլև կապ կստեղծի թիկունքի և առաջնագիծի միջև, որը շատ կարևոր է հաղթանակների ամրագրման համար: Մենք համոզված ենք, որ մեր բանակի ղեկավարությունը պատշաճ կերպով հոգում է զինծառայողների կարիքները, սական հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս օրերին առաջնագիծ են մեկնել նաև կամավորական ջոկատներ և հնարավոր է նրանք ունենան մատակարարման որոշ խնդիրներ, որոշեցինք հավելյալ աջակցություն հավաքագրել և ուղարկել առաջնագիծ: Մենք կապ ենք հաստատել Արցախյան զորամիավորումների հետ և որոշակիորեն ճշտել անհրաժեշտ իրերի ցանկը:
---------------------------------------------
Հաշվի առնելով շատերի օբյեկտիվ մտահոգությունները, որոշում է կայացվել հավաքագրվող իրերի ցանկից հանել բնական հյութերը և սնունդը, բացի քաղցրավենիքից: Սնունդը կփոխանցվի միայն կոնկրետ արտադրողներից (ֆիրմաներից): ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ Է ԸՍՏ ՊԱՏՇԱՃԻ:

Անհրաժեշտ իրերի ցանկն է

1. առաջին բուժ օգնության անհատական փաթեթներ
2. անջրանցիկ թիկնոցներ
3. ջրի տարաներ
4. քնապարկեր, գորշ բրդյա ծածկոցներ
5. գուլպաներ /նասկիներ/, ներքնաշորեր
6. ծխախոտ
7. թեյ, լուծվող սուրճ
8. քաղցրավենիք- կոնֆետներ, շոկոլադե սալիկներ, չորաբլիթ /սուխարիկ/, քաղցր ձողիկներ, չրեղեն

--------------------------------------------------
Այս ամենը առաջնագիծ հասցնելու համար նախաձեռնությանը պետք կլինի նաև տրանսպորտային միջոց, որի վարձակալման համար ցանկացողները կարող են նաև գումար տրամադրել:

Եթե կան մարդիկ, ովքեր կարող են նաև իրենց տրանսպորտային միջոցը տրամադրել, նրանք ևս կարող են արձագանքել: Անհրաժեշտ վառելիքի համար ևս գումար կհավաքագրվի:

Բոլորին հրավիրում ենք մասնակցելու:
Մենք ուժեղ ենք միասին

3.2.16

Անվճար կարտոֆիլ թոշակառուների համար

Մի քանի շապաթ առաջ անվճար հաց էին տալիս թոշակառուների համար իսկ հիմա Երևան, Կենտրոն, Սուրբ Զորավոր եկեղեցու հարևանությամբ անվճար կարտոֆիլ են տալիս

7.4.15

Ապրիլի 7. Անակնկալ Երևանի մետրոյում (+14 foto)

Ապրիլյան անակնկալ երևանցիների համար 
քաղաքապետարանի կողմից
էս մեկը հոյակապ էր :)

14.1.15

Ամանորյա Երևանս

Շատ վաղուց չէի դիմավորել ամանորը հարազատ քաղաքում..
Ամեն տարի երազել եմ.. բայց եթե երազանքիս գինն իմանայի կգերադասեյի երբեք չտեսնեյի Երևանյան ամանորը..