Որոնում/search

Showing posts with label #‎ElectricYerevan / #ԴուրսԱրիՓողոց‬. Show all posts
Showing posts with label #‎ElectricYerevan / #ԴուրսԱրիՓողոց‬. Show all posts

29.6.15

#‎ElectricYerevan / #ԴուրսԱրիՓողոց Բերման են ենթարկում Գագիկ Գինոսյանին (+video)

23.06.2015,Երևան  
Առավոտյան 5:55-6:00 Իսահակյան - Մաշտոց խաչմերուկին, թրջված մի խումբ երիտասարդներ էին կանգնած, փորձում էին տաքսի կանգնեցնել։ 
Հեռվից նրանց նկատեցին մի քանի ոստիկանական մեքենա, որտեղից միանգամից դուրս եկան կարմիր բերետավորներն ու երիտասարդների ձեռքերը ոլորելով, առանց որևէ պատճառի և հիմնավորման մտցրեցին ոստիկանական մեքենաները։
Գագիկ Գինոսյանը փորձում է օգնել երիտասարդ երգչուհուն, սակայն ձեռքերը ոլորելով նրան բերման են ենթարկում..

#‎ElectricYerevan / #ԴուրսԱրիՓողոց‬ , իրականությունը Վաղինակ Շուշանյանից

Իրականությունը

28.6.15

#‎ElectricYerevan / #ԴուրսԱրիՓողոց‬ , Վաղինակ Շուշանյանին թույլ չեն տվել ավարտել ելույթը

Արժանապատիվ ու պատասխանատու հայ տղամարդ

#‎ElectricYerevan / #ԴուրսԱրիՓողոց .. բերման ենթարկված/ձերբակալված անձանց իրավունքների իրազեկման թերթիկ

Օդի նման անհրաժեշտ ա իմանալ ձեր իսկ իրավունքները.. ու բոլորովին կապ չունի դուք կմասնակցեք թե չէ  #‎ElectricYerevan / #ԴուրսԱրիՓողոց‬ բողոքնրին.. կարևորը իմացեք ձեր իրավունքները
Եթե ձեզ բերման են ենթարկել կամ ձերբակալել են, ապա դուք իրավունք ունեք՝
  1. Բերման ենթարկվելու/ձերբակալվելու պահից իմանալ ձեզ բերման ենթարկող /ձերբակալող ոստիկանության աշխատակցի անունը, ազգանունը, պաշտոնը, բերման ենթարկելու/ձերբակալելու հիմքերը,
  2. Ստանալ ձեր կարգավիճակից բխող իրավունքների մասին գրավոր ծանուցում,
  3. Պահանջել և ունենալ պաշտպան,
  4. Հրաժարվելու ձեր կամ մերձավոր ազգականի դեմ ցուցմունք տալուց:
  5. Բացատրություն/ցուցմունք տալ միայն ձեր պաշտպանի ներկայության դեպքում,
  6. Ձեր վերաբերյալ լրացված արձանագրություններում հետևել ժամերի ճիշտ արձանագրմանը, 
  7. Ձեր վերաբերյալ լրացված արձանագրություններում անձամբ նշելու (ֆիքսելու) տվյալ գործողությունը կատարելու հստակ ժամը,
  8. Ձեր նկատմամբ բարեկիրթ, արժանապատվությունը չնվաստացնող վերաբերմունքի,
  9. Չներկայանալ (չհայտնել անուն ազգանուն),
  10. Չտալ մատնահետքեր,
  11. Իմանալ Ձեզ հետ առնչվող ցանկացած ոստիկանության աշխատակցի անունը, ազգանունը, պաշտոնը,
  12. Ազատությունից զրկելուց 4 ժամ անց ձերբակալման մասին չհայտարարվելու դեպքում, դուք օրենքի ուժով պետք է համարվեք ձերբակալված և ունեք լռելու իրավունք,
  13. Որպես վկա ներգրավված կամ կարգավիճակ չունեցող անձինք իրավունք ունեն հրաժարվել բժշկական հետազոտությունների ենթարկվելուց:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Թեժ գիծ՝ 080001211 (ՀՔԱ Վանաձորի գրասենյակ)
Հեռախոսներ՝ 0322-42268, 094042268 (Վանաձոր)

010536172 Երևանի գրասենյակ
Իրավաբաններ՝ 077651647 Արայիկ Զալյան
093819275 Անի Չատինյան
095589441 Տաթևիկ Սիրադեղյան
055030335 ՍյուզաննաՍողոմոնյան

Փաստաբաններ՝ 055 282904 Անահիտ Չիլինգարյան
093 138336 Արթուր Հարությունյան

26.6.15

#‎ElectricYerevan / #ԴուրսԱրիՓողոց‬ բոբոները

Ես էլ «անտեսանելի հրեշները»
տարածեք ու ուշադիր եղեք բոբոներից

#‎ElectricYerevan / #ԴուրսԱրիՓողոց‬ / Անվճար իրավաբանական օգնություն` երթի մասնակիցների համար

Հարգելի գործընկերներ Ձեզ ենք ներկայացնում էլեկտրաէներգիայի թանկացմամբ պայմանավորված 22.06.2015թ. երթին մասնակցած և դրանով իսկ քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկվելու վտանգի առաջ կանգնած քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած փաստաբաների 24.06.2015թ. ԹԱՐՄԱՑՎԱԾ ցանկը:
Արդեն կան քաղաքացիներ, որոնք դիմել են մեր փաստաբաններին, որոնց մասին ավելի մանրամասն կներկայացնենք առաջիկայում:

24.6.15

Պուճուրները պայքարի մեջ / #‎ElectricYerevan / #ԴուրսԱրիՓողոց‬

Պուճուրների դերը պայքարի մեջ շատ կարևոր ա` լռիվ ոնց որ 1988թ.
Հասկանում եմ ու շնորհակալ եմ են ծնողներին ովքեր իրենց պուճուրներին տանում են իրանց հետ պայքարի:
88թ.ին մերոնք ինձ ու ապերին էլ էին տանում բոլոր հավաքներին ու քիչ թե շատ հասկանալով մեծերի հետ միասին գոռում էին իսկ երբ պետք էր լուռ բռունցքնրս էինք վեր բարձրացնում:
Խոխեքը սենց տեղ անհրաժեշտ են՝ վախի մթնոլորտը հանելու համար .. պայքարի չեն գնում տանկերի կամ ջրցանի տակ մնալու համար.. գնում են հաղթելու :
Մի քանի հրաշք նկարներ մեր հրաշք պուճուրներից
հեղինակներին շնորհակալություն
Քաջիկ`Արեգակը 
պուճուր թիթիզի շապիկի վրա գրված ա, չեք ուտելու իմ բաժին ԿԱԹԸ 
 սա արդեն Բաղրամյանից Շամշյանից
գյումրեցի հայուհին իրա շապիկով` Սերժիկը պապայիցս ենքան կվախենա որ առավոտ պապայիս բռնել տվե, տարել էր քաղմաս: Տո կդորմ մարդ եղեք
իսկ էս հրաշք պուճուրը ամենա փոքրիկ մասնակիցն ա
հեղինակին ցավոք չգիտեմ