Որոնում/search

Showing posts with label Հեթանոս / Hethanos. Show all posts
Showing posts with label Հեթանոս / Hethanos. Show all posts

29.3.16

Զատիկ .. / Անահիտին նվիրված տոնը

Զատիկ՝ Մայր Անահիտին, բնության զարթոնքին, պտղաբերումին նվիրված տոնը:
Սիրելի ԱՐորդիք, շնորհավոր Զատիկ: 
Թող հայոց աստվածների զորությամբ Արարատ աշխարհը փառավորվի: 
Հազարան հավքի գույներով մեր երկիրը գունազարդվի, հզորություն ու բարգավաճում լինի մեր Հայրենիքին, ազգիս հայոց... 
Բոլորիդ օջախներին բերրիություն և առատություն... 
Փառք Մայր Անահիտին
Փառք հայոց աստվածներին
Փառք հայոց հավիտենական հայրենիքին
Փառք հայի ոգուն...
Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։
Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր երեխան գրկին՝ հայ մայրերին կամ կանանց հատուկ գլխի հարդարանքով, մինչև ուսերը իջնող գլխաշորով։ 
Նա կոչվում էր "Մեծ տիկին Անահիտ", բոլոր տեսակ խոհեմությունների ու պարկեշտությունների մայր, մարդկանց բարերար, հայ ժողովրդին պահող ու փառաբանող։ 
Հավատում էին, թե նրա շնորհիվ միշտ եղել է, կա ու գոյություն կունենա Հայոց աշխարհը։ 
Հայ թագավորները որևէ գործ ձեռնարկելիս Մեծ տիկին Անահիտից էին հովանավորություն և առողջություն հայցում։ 
Իբրև մայր աստվածություն Անահիտը մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն էր։ Նա Արամազդի և Վահագնի հետ միասին հայկական դիցարանում կազմում էր աստվածային սուրբ երրորդություն։

21.3.16

Nowruz or Nor Luys

Nowruz‬ is a traditional Persian celebration of the upcoming spring, which by Avestan etymology, it means ''new day or new light." 
In the ‪‎Armenian ‬language it is also Nor Luys - Նոր լույս as in "new light".
Not only is Armenian older etymologically, considering language age, it is also older in practice because it was initially & naturally practiced in Mithraism in Armenia, before Zoroaster took it to Persia to invent Zoroastrianism
Thus, Nowruz is Nor Luys - Նոր լույս - New Light.
The ''egg'' idea that eventually got into Christianity & people started to play arround with eggs has to do with the idea of spring. 
In Armenian, it is Zatik, meaning to separate Winter from Spring, as in Zatel - զատել
So the eggs are the seeds which will be planted for spring to harvest later in autumn. 
Even the rabbits & bunnies that play part in this have that do with their mating habits & their reproduction. 
So tomorrow when you celebrate Zatik, think of your ancestors & their natural views on the tides of time & seasons instead of linking it to religious nonsense.
Setyan Vahans 

Շնորհավոր Վահագն Հուր-Աստծու ծննդյան կապակցությամբ

Իրականում գարունը մարտի 21ին ա գալիս: 
Դրա համար էլ Խոյի նշանն հաշվվում ա էդ օրվանից, դրա համար էլ սեպտեմբերը սեպտեմբեր ա կոչվում, այսինքն յոթերորդ, որովհետև հաշվվում ա, ոչ թե հունվարից, այլ հենց էդ օրվանից, դրա համար իներորդ ամիսը չի, այլ յոթերորդ, նույնն էլ դեկտեմբերի մասով և այլն: 
Առհասարակ, Ծիրանենին մարտի 21ից ա սկսում բուռն ծաղկման շրջանը: Տրամաբանությունն էլ ենթադրում ա, որ թե տարին է սկսվում էդ ժամանակ, և թե գարունը:

Հարգելի Արորդիք, ԱՐևորդիներ, հեթանոսներ  
Վաղը՝ մարտի 21ը Տիեզերական նոր տարին ա: 
Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի կապակցությամբ: 
Շնորհավորում եմ Վահագն Հուր-Աստծու ծննդյան կապակցությամբ:
Փառք Հայոց անմահ Աստվածներին, Փառք Վահագնին, Փառք մեր նախնյաց Ոգիներին: 
Թող նոր բացվող տարին ձեզ Վահագնական ուժ և հուր բերի, Միհրական լույս ու արդարություն, Անահտական խոհեմություն ու պտղաբերում, Աստղկական սեր, թող Ծովինարն իր տարերքով ձեր հոգիները բոցավառի, թող Տիրն իր զվարթուն մտքով ձեզ միշտ ուղեկից լինի, Վանատուրի հովանու ներքո թող ձեր օջախը միշտ հացառատ ու հյուրառատ լինի, թող Նանեն միշտ պահապան լինի ձեր ընտանեկան անդորրին:
Կնշենք Գառնու տաճարում՝ ժ. 13:00ին:

3.1.16

Միաստվածությունը մթա.

Նոյն ու ջրհեղեղի պատմությունը՝ մոտ 2000 տարի առաջ գրված շումերական աղբյուրներից, կամ վերջիններիս ավելի ուշ և աղավաղված պատմության կրկնօրինակներ են։

Շումերական էպոսները պատմում են Ութնապաշտի` Արևապաշտի մասին, որ ղեկավարեց ջրհեղեղից փրկումը Արարատ հասնելով:
Միաստվածությունն մինչ քրիստոնեությունը 
Մթա. 6րդ դարում միաստվածությանը` մեկ գլխավոր աստծո գաղափարը նոր չէր, վաղուց արդեն հայտնի էր, օրինակ 

  • Եգիպտոսի Ակենաթեն` Ամենոտեպ IV. փարավոնը, ում մայրն ու կինը Միտանիի հուրի հայեր էին, Եգիպտոսում կատարեց կրոնական հեղափոխություն մթա. 14րդ դարումհիմնադրեց Ատեն՝ արևի աստծո, որպես միակ աստծո, պաշտամունքը և ուսմունքը, Հայաստանի արևապաշտ հավատքի սկզբունքներով: 
  • Զրադաշտությունը` ռաբբիներին ազատություն ու միջոցներ նվիրած Կյուռոս կայսրի պետական կրոնն էր, մեկ աստծո՝ Ահուրա Մազդայի պաշտամունքը: