Որոնում/search

Showing posts with label Չենք մոռանալու. Show all posts
Showing posts with label Չենք մոռանալու. Show all posts

9.5.14

ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս գյուղում մեծ շուքով նշվեց Հաղթանակի տոնը

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղը այսօր մեծ շուքով տոնել է Հայրենական Մեծ պատերազմի և Շուշի ազատագրման հաղթանակները: 
Առավոտից գյուղը մարդաշատ էր: Գյուղացիները հավաքվել էին զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ և խոնարհվում նրանց փառքի առաջ: 
Ներկաների շարքերում էին նաև մերօրյա ազատամարտիկները , ովքեր ծաղիկներ դրեցին իրենց զոհված ընկերների շիրիմներին, ովքեր ընկել են Բաղանիսի պաշտպանական մարտերում: 
Ազատամարտիկները շարունակեցին իրենց տոնակատարությունը Բաղանիսի մոտակա դաշտերում, հիշելով իրենց անցած դառը, բայց հաղթանակած օրերը: 
Տոնդ շնորհավոր, Հայ ժողովուրդ:
Տոնդ շնորհավոր, իմ սիրելի Բաղանիս
Նարեկ Սահակյան

29.1.14

Հրանտ Մարկոսյան, Ռաֆիկ Թևոսյան, Վարդան Սարգսյան

2009թ. 
հայ զինվորներ /գերիներ .. 
Հրանտ Մարկոսյան, Ռաֆիկ Թևոսյան, Վարդան Սարգսյան

Հակոբ Ինջիղուլյանի 23 ամյակն էր (video)

Հակոբ Ինջիղուլյան.. Հակոբ ջան շնորհավոր..
էսօր մեր Հակոբի 23 ամյակն էր .. 
արդեն վեց ամիս ա անցել ինչ Հակոբը գերության մեջ ա.. 
համբերություն մեր գերիների ընտանիքներին.. 
խնդրում եմ ՇՈՒՏ հետ բերեք մեր գերիներին 
Դիմացեք տղեք ..

Հունվարի 19-20 /Էդիկ Դադամյան, Սարգիս Թանանյան(+3 foto)

ՊՆ վարչական համալիրում ՀՀ ԶՈւ կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստից հետո, ''Գարեգին ՆԺդեհ'' մեդալներով պարգևատրվեցին հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը կասեցրած մեր զինվորները


''Հի՞նչ պատմեմ, դե հարձակվել են, մենք ենք էլ մին լավ հակահարված ենք տվալ, մեր հողը պաշտպանել: 
Մի 40 րոպեի չափ կռիվ տվինք ու պրծանք էլի, որ ասիմ վախ չկար, սուտ կլինի, բայց կարողացանք հավաքվել: 
Էդ դրանց աֆիցեռներին պիտի սամասուդ անինք, թա չէ 18-20 տարեկան զինվորը մեղքդ ա կյամ, բայց դե, որ մեր վրա կրակում են, ստիպված սատկացնում ենք, բա հի՞նչ անինք: 
Հունվարի 20ին լավ արյունլվիկ ենք արալ, նրանց կողմի դաշտում չափից դուրս շատ արյուն էր թափված, որը մի քիչ սփոփում է Արմենի մահը, չնայած դրանք 18 տարեկան չէին''
Էդիկ Դադամյան
''Մենք ամեն ինչ էլ ունենք, կարևորը միշտ զգոնություն և խիզախություն ունենանք: Մենք միշտ պատրաստ ենք պահելու մեր սահմանը''
Սարգիս Թանանյան

20.1.14

Armen Hovhannisyan R.I.P. bro!

Օրվա Հերոսը.. ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Last night, from around 11:50 pm to 00:15 am, Azeri units tried to infiltrate Armenian positions in northeastern (Jraberd) and southeastern (Korgan) sections of the contact line of Artsakh & Azeri troops, the press service of the NKR Defense Army said. 

“The frontline units of the NKR Defense Army fought back the incursion in both directions and threw back the enemy, causing considerable material and human losses. Junior sergeant Armen Hovhannisyan was killed by Azeri fire while performing his military duty at the northeastern military position. An investigation is being carried out. The NKR Defense Army shares the grief of the loss and extends sympathy to Armen Hovhannisyan’s family, relatives and fellow servicemen,”  the Defense Army said in a statement.

only 20 years old.. sergeant
Armen Hovhannisyan
Killed in the result of azerbaijanian sabotage ..19.01.2014
Armenian National Hero..
R.I.P. bro! 

2.1.14

Հայրենասերի 2014ի օրացույցը

''Հայրենասեր'' ի 2014 թվականի օրացույցը` նվիրված
Արցախյան գոյամարտում զոհված 12 հերոսների
Այն ստանալու համար կարող եք ուղարկել ձեր հասցեն և հեռախոսահամարը՝ «Հայրենասեր»-ի ֆեյսբուքյան էջում նամակ (message) գրելով:
Օրացույցի գլխավոր հովանավորը՝ ConnectTo ընկերությունը www.ConnectTo.com
Ձևավորումը՝ Արփինե Շահբանդարյանի www.artbyarpine.com
աաաաաաաաաաարդեն պատրաստ աաա
ուխխխխխխխխ երնեկ ապագա տերերին :օ)))

20.12.13

Չենք մոռանալու..Դեդը

Էսօր Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ 
Քրիստափոր Իվանյանի՝ մեր ''Դեդի'' ծննդյան օրն ա
Մեծ հայրենասեր,ազնվագույն մարդ 

1. Քրիստափոր Իվանյանի անունով են անվանվել
2. Արցախի Ասքերանի շրջանի գյուղերից մեկը
3. Ստեփանակերտի զինվորական ուսումնարանը
4. Ստեփանակերտում Արցախի պաշտպանության նախարարությանը կից զինվորական-սպորտային քոլեջը
5. Հերոսի կյանքի մասին նկարահանվել ա վավերագրական ֆիլմ
Չենք մոռանալու