Որոնում/search

Showing posts with label ԶԱՐԹՈՆՔ ՍԵՎ ՋՈՒՐ. Show all posts
Showing posts with label ԶԱՐԹՈՆՔ ՍԵՎ ՋՈՒՐ. Show all posts

18.4.14

ԶԱՐԹՈՆՔ ՍԵՎ ՋՈՒՐ - Գ

Երկրագունդ մոլորակի վրա բնակեցված և ապրող բնակչությունը, թե կենդանական աշխարհը, այդ պահից սկսում է գոյության և գոյատևման մի պայքար, որի ժամանակ զորն անզորին, ոչնչացման կացութաձևն է ընդունում:
Բարգավաճ և զարգացած կացութաձևը միշտ նախանձ և ընչաքաղցություն է առաջացնում, մեկը՝ մյուսի և տարբեր ժողովուրդների ու կենդանիների միջև:
Դարերի ընթացքում Հայաստան երկիր՝ պետությունը զբաղեցրել է Աստծու կողմից տրված լեռնաշխարհը ամբողջությամբ և համախմբվածության շնորհիվ, երբեմն ավելի ընդարձակվել ու բարգավաճել է՝ ստեղծելով նախանձ ու գայթակղություն հարևանների ու հեռավոր քոչվոր վաչկատու ցեղերի մոտ:
Պատմականորեն ամենաբարգավաճ ժամանակահատվածը, մեզ հասած տվյալների՝ եղել է ՄԹԱ /կամ ՆՔԾ/ 189թվականից հետո Արտաշիսյան հարստության ժամանակաշրջանում:

17.4.14

ԶԱՐԹՈՆՔ ՍԵՎ ՋՈՒՐ - Բ

Աստծու կողմից աշխարհի ստեղծման և արարչագործության նկատմամբ կա հետևյալ տեսակետը:
Ըստ հին /հայ թե հույն/ իմաստասերների, ոչինչ մնայուն չի՝ ամեն ինչ հոսում է:
Այս ամենից ելնելով կարելի է մտածել Բաբելոնի աշտարակաշինության մասին՝, որ տիեզերական դաշտում գոյություն է ունեցել մի երկրագունդ, որտեղ մարդիկ խոսել են մեկ լեզվով և կենդանական աշխարհի կենդանիները նույնպես ունեցել են իրենց մոլորակները,/պատկերացրեք ճանճի, մուկի,արջի,մոծակի,գայլի, շան,առյուծի և այլն մոլորակներ/, որոնք մինչև /Բաբելոնյան աշտարակաշինությունը/ ապրել են հաշտ ու համերաշխ:
Անծայրածիր տիեզերական դաշտում գտնվող բնակեցված մոլորակների գերծանրաբեռնվածության պատճառով՝ աստծու կողմից առաջանում է աշտարակաշինության գաղափարը, ինչու եմ շեշտում Աստծու կողմից, որովհետև Աստված դա մենք ենք: ԵՎ մարդկությունն է, որ աստվածային դեմքով է հանդես գալիս:
Սակայն այդ աշտարակաշինության գաղափարի իրականացումը Աստծու կողմից պատժելու միջոց է հանդիսանում:
Այդ մոլորակների վերացումից և ոչ բնաջնջելու մտադրությամբ՝ աստված մարդկանց և կենդանական աշխարհը հավաքում և բնակեցնում է այժմյան երկիր մոլորակի վրա:
Կարծիք կա, որ մարդկային ցեղերը ունեցել են մինչ երկիր մոլորակի ստեղծումը իրենց փոքր բնակեցված մոլորակները, իսկ կայացած ազգերը մեծ չափերի մոլորակ բնակավայրերը:
ԵՎ Հայաստան կոչված մոլորակի բնակիչներով էլ բնակեցվում է ներկայիս երկիր մոլորակի Հայաստան լեռնաշխարհը /թող անհեթեթ չթվա:

Խաչատուր Աթանեսյան

16.4.14

ԶԱՐԹՈՆՔ ՍԵՎ ՋՈՒՐ - Ա

Քրիստոսի ծնունդից՝ 1988թվականին հայ ժողովուրդը արթնացման և զարթոնքի զգացումներ ունեցավ :
Պատմական Հայաստանը 400 000 քառ.կմ տարածություն էր զբաղեցնում երկրագնդի Հայաստան լեռնաշխարհ հատվածում,որի միջին բարձրությունը 1700 մ, ու տարածվում էր երկրագնդի ամենամեծ լճից սկսած, մինչև Սև ծով, Միջերկրական ծով տարածությամբ:
Շրջապատի համար մի կղզի:
Այդ տարածությունը համընկնում է Աստվածաշնչյան դրախտին, որտեղ ասվում է դրախտում է գտնվում չորս գետեր, որոնք տարբեր ուղղություններով՝ մեկը հյուսիս, մեկը արևելք, մեկը արևմուտք, մյուսը հարավ ուղղություններով են հոսում, դրանք այժմյան
  1. Արաքս
  2. Ճորոխ
  3. Եփրատ
  4. Տիգրիս 
գետերն են:
Տարբեր դարաշրջաններում Հայաստան երկիրը ունեցել է տարբեր անվանումներ, որոնք
տրվել են օտար կամ հարևան երկրների կողմից:
Դրանցից
  • Նաիրի
  • ՈՒրարտու
  • Բիայնի
  • ՈՒրաշտու
  • Հայասա
  • Սոմխեթի
  • Արարատյան
  • Արմանիա
  • Վրմենի
  • Էրմենիստան
  • Արմենիա
  • Հայաստան և այլ անվանումներ:
Հայաստանի բնակչության լեզուն՝ ըստ այժմյան լեզվաբան և պատմաբան