Որոնում/search

17.11.16

Արարատ Ղուկասյանի գրքի շնորհանդեսը

Առաջին կազմակերպածս միջոցառումը Արարատ Միությունից դուրս։
Նոյեմբերի 23-ին Դանիայի Թավլով քաղաքում ժ. 18։30 - 21:30 կկայանա Արարատ Ղուկասյանի «Փնտրտուքների ճանապարհին» գրքի շներհանդեսը։
Երեկոյի ընթացքում հնարավորություն կունենաք ծանոթանալ Արարատ Ղուկասյանի հետ՝ թե որպես անհատ թե Վալենսիա քաղաքի «Արարատ» հայկական միության ղեկավար.. կտեղեկանաք համայնքի կյանքի ..նվաճումների հետ.. հնարավորություն կլինի հարցեր և առաջարկներ հղելու։
Երեկոն էլ ավելի հետաքրքիր կդարձնեն մեր հրաշք մանուկները`  Զավեն և Վահե Կոստանդյաններ, Քրիստինե Ոսկանյանն ու Նառա Խաչատրյանը իրենց ելույթներով ու ասմունքով։
Ընթացքում նախատեսված է հյուրասիրություն ..) по секрету всему свету ասեմ որ համով 《հայկական հետքով》 անակնկալներ կա ու վայ չփորձողին ;)
Երեկոյի ընթացքում հնարավորություն կլինի ձեռք բերելու «Փնտրտուքների ճանապարհին» գրքի ձեր օրինակը։
Դե ինչ հույսով եմ կհանդիպենք
Անուլ

Ստորև օրվա ծրագիրը ;)
💙💛
18։30 - Բարի գալուստ Անահիտ Կարապետյան
18։40 - Մանկանց շուրթերով ՝ Զավեն և Վահե Կոստանդյաններ, Քրիստինե Ոսկանյան
18։50 - 《Փնտրտուքների ճանապարհին》 Արարատ Ղուկասյան
19։30 - Հյուրասիրություն
20։00 - Վալենսիա քաղաքի «Արարատ» հայկական համայնքը / ներկայացում և հարցեր Արարատ Ղուկասյան
20։ 40 - Ասմունք՝ Նառա Խաչատրյան
20։ 50 - «Փնտրտուքների ճանապարհին»  գրքի վաճառք
21։ 30 - Ցտեսություն

No comments:

Post a Comment