Որոնում/search

22.4.14

Խաչքար Ջավախքի Դամալայում (+5 foto)

Ապրիլի 22-ին, անձրևոտ մի օր Ջավախքի հայկական Դամալա գյուղում հանդիսավորությամբ տեղի ունեցավ ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված Խաչքարի բացման արարողություն:

Պատմական, անմոռանալի և միևնույն ժամանակ պատասխանտու օր դամալացիների համար, վերջապես կատարվեց գյուղացիների վաղեմի երազանքը՝ իրենց գյուղում տեսնել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: 

Ցեղասպանությունը վերապրածների սերունդների շուրթերից հնչում էր Սևակ, Կոմիտաս ու Չարենց...

Ջավախքի ընդհանուր Առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանի ձեռամբ և տարածաշրջանում հոգևոր ծառայություն իրականացնող քահանա հայերի մասնակցությամբ կատարվեց խաչքարի օծման կարգ
Խաչքարի բացմանը ներկա էին հյուրեր Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանի տարբեր հայաշատ վայրերից 




No comments:

Post a Comment