Որոնում/search

2.12.13

Նինոծմինդայում բացվեց Ռաֆայել Ջավախք Ղարսլյանի անվան կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոն

Բարձրալեռ Ջավախքի Նինոծմինդա քաղաքում ձմռան շունչն էր հաստատվել ու շուրջ բոլորն առել ձյան ծածկույթի տակ: Թվում էր մառախլապատ երկինքն ու ճանապարհների մերկասառույցը խոչընդոտներ կհարուցեն Նինոծմինդայում նորակառույց կրթա-մշակութային կենտրոնի հանդիսավոր բացմանը:
Բայց դա միայն թվում էր...
Նոյեմբերի 30-ը տոնական էր Նինոծմինդայում: Այստեղ էին ժամանել հյուրեր Թբիլիսիից, Վրաստանի և Հայաստանի տարբեր շրջաններից, հարակից գյուղերից: Օրն սկսվեց տեղի Սուրբ Սարգիս եկեղեցում Ս. Առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի տոնին նվիրված առավոտյան ժամերգությամբ: 
Արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը, ՀՀ Սփյուռքի փոխնախարար պարոն Սերժ Սրապիոնյանը և Կովկասյան տարածաշրջանի երկրների բաժնի վարիչ Տարոն Շագոյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վիրահայոց Թեմի հովանու ներքո գործող ստեղծագործական միությունների ղեկավարները և ուրիշներ: 
Սրբազան արարողությունը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և մասնակցությամբ՝ Ջավախքի ընդհանուր փոխանորդության առաջնորդ Հայր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, Նինոծմինդայի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի և Ախալքալաքի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի:

No comments:

Post a Comment