Որոնում/search

28.6.15

#‎ElectricYerevan / #ԴուրսԱրիՓողոց .. բերման ենթարկված/ձերբակալված անձանց իրավունքների իրազեկման թերթիկ

Օդի նման անհրաժեշտ ա իմանալ ձեր իսկ իրավունքները.. ու բոլորովին կապ չունի դուք կմասնակցեք թե չէ  #‎ElectricYerevan / #ԴուրսԱրիՓողոց‬ բողոքնրին.. կարևորը իմացեք ձեր իրավունքները
Եթե ձեզ բերման են ենթարկել կամ ձերբակալել են, ապա դուք իրավունք ունեք՝
  1. Բերման ենթարկվելու/ձերբակալվելու պահից իմանալ ձեզ բերման ենթարկող /ձերբակալող ոստիկանության աշխատակցի անունը, ազգանունը, պաշտոնը, բերման ենթարկելու/ձերբակալելու հիմքերը,
  2. Ստանալ ձեր կարգավիճակից բխող իրավունքների մասին գրավոր ծանուցում,
  3. Պահանջել և ունենալ պաշտպան,
  4. Հրաժարվելու ձեր կամ մերձավոր ազգականի դեմ ցուցմունք տալուց:
  5. Բացատրություն/ցուցմունք տալ միայն ձեր պաշտպանի ներկայության դեպքում,
  6. Ձեր վերաբերյալ լրացված արձանագրություններում հետևել ժամերի ճիշտ արձանագրմանը, 
  7. Ձեր վերաբերյալ լրացված արձանագրություններում անձամբ նշելու (ֆիքսելու) տվյալ գործողությունը կատարելու հստակ ժամը,
  8. Ձեր նկատմամբ բարեկիրթ, արժանապատվությունը չնվաստացնող վերաբերմունքի,
  9. Չներկայանալ (չհայտնել անուն ազգանուն),
  10. Չտալ մատնահետքեր,
  11. Իմանալ Ձեզ հետ առնչվող ցանկացած ոստիկանության աշխատակցի անունը, ազգանունը, պաշտոնը,
  12. Ազատությունից զրկելուց 4 ժամ անց ձերբակալման մասին չհայտարարվելու դեպքում, դուք օրենքի ուժով պետք է համարվեք ձերբակալված և ունեք լռելու իրավունք,
  13. Որպես վկա ներգրավված կամ կարգավիճակ չունեցող անձինք իրավունք ունեն հրաժարվել բժշկական հետազոտությունների ենթարկվելուց:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Թեժ գիծ՝ 080001211 (ՀՔԱ Վանաձորի գրասենյակ)
Հեռախոսներ՝ 0322-42268, 094042268 (Վանաձոր)

010536172 Երևանի գրասենյակ
Իրավաբաններ՝ 077651647 Արայիկ Զալյան
093819275 Անի Չատինյան
095589441 Տաթևիկ Սիրադեղյան
055030335 ՍյուզաննաՍողոմոնյան

Փաստաբաններ՝ 055 282904 Անահիտ Չիլինգարյան
093 138336 Արթուր Հարությունյան

No comments:

Post a Comment