Որոնում/search

24.6.15

Պուճուրները պայքարի մեջ / #‎ElectricYerevan / #ԴուրսԱրիՓողոց‬

Պուճուրների դերը պայքարի մեջ շատ կարևոր ա` լռիվ ոնց որ 1988թ.
Հասկանում եմ ու շնորհակալ եմ են ծնողներին ովքեր իրենց պուճուրներին տանում են իրանց հետ պայքարի:
88թ.ին մերոնք ինձ ու ապերին էլ էին տանում բոլոր հավաքներին ու քիչ թե շատ հասկանալով մեծերի հետ միասին գոռում էին իսկ երբ պետք էր լուռ բռունցքնրս էինք վեր բարձրացնում:
Խոխեքը սենց տեղ անհրաժեշտ են՝ վախի մթնոլորտը հանելու համար .. պայքարի չեն գնում տանկերի կամ ջրցանի տակ մնալու համար.. գնում են հաղթելու :
Մի քանի հրաշք նկարներ մեր հրաշք պուճուրներից
հեղինակներին շնորհակալություն
Քաջիկ`Արեգակը 
պուճուր թիթիզի շապիկի վրա գրված ա, չեք ուտելու իմ բաժին ԿԱԹԸ 
 սա արդեն Բաղրամյանից Շամշյանից
գյումրեցի հայուհին իրա շապիկով` Սերժիկը պապայիցս ենքան կվախենա որ առավոտ պապայիս բռնել տվե, տարել էր քաղմաս: Տո կդորմ մարդ եղեք
իսկ էս հրաշք պուճուրը ամենա փոքրիկ մասնակիցն ա
հեղինակին ցավոք չգիտեմ

No comments:

Post a Comment