Որոնում/search

10.3.15

Բացատրություն

-հետա գալիս ե՞ս հակառասիստական քարոզ արշավների
- բայց դու ընտեղ ինչ գործ ունես, դու ռասիստ ես :) 

Մի քանի օր ա նման երկխոսություններ շատ ա ստացվում մոտս.. պատճառն երևի առաջարկությանս մեջ էր` նշել հակառասիցմի օրն Օրհուսում
Հասկանում եմ որ շատերն կարդալով գրածներս ու դատելով արարքներիցս ինձ պատկերացնում են ռասիստ.. իսկ, ես ինձ ոչ ռասիստ եմ համարում, ոչ նացիստ, ոչ էլ հայրենասեր, վերջինները հայրենիքում են ապրում ու շենացնում են
Ես պարզապես անում եմ են ինձ ինձ հաճելի ա.. միգուցե՞ էգոիստ եմ ;)

«Հակառասիստական օր»ն նշելու սովորությունը գալիս ա մի կազմակերպությունից որի անդամ եմ.. ամեն տարի կան օրեր որոնք մենք նշում ենք կազմակերպելով տարբեր բնույթի միջոցառումներ ..
անցյալ տարի, երբ նման միջոցառան ժամանակ թերթիկներ էինք բաժանում ու տեղեկացնում մարդկանց ռասիզմի դեմ պայքարի օրվա մասին, Ռուանդայի ցեղասպանության մասին խիղճս ինձ ահավոր տանջում էր.. Ռուանդայի տեղը կարող էի Եղեռնի մասին ինֆո տարածել..
Էս տարի մեր խումբը էլի Ռուանդա ու հակառասիստական օրվա մասին ինֆո ա տարածելու (պատճառը` շատ նյութեր ունենք տպած որոնք պիտի տարածենք մինչև նորը տպելը)
Առաջին անգամ չեմ մասնակցի, մեր խմբի հետ չեմ լինի.. փոխարենը կփորձեմ ինքս կազմակերպել հակառասիստական ինֆորմացիոն միջոցառում որտեղ կնշվի անմոռուքն ու մեր ցավը.. բայց արդեն Օրհուսում.. իմ քաղաքից ու իմ շրջապատից հեռու
Պատճառները`

  • քանի որ չեմ մասնակցում «մերոնց» հետ բնականաբար սխալ կլինի նույն օրը նույն տեղում տարածել ուրիշ ինֆո.. ու ուրիշ խմբի հետ
  • Օրհուսում ավելի շատ մարդիք կա` շարժն ավելի շատ ա
  • Տարվա եզակի օրերից ա երբ հակաթուրքական ինֆորմացիան հնարավոր ա մատուցել որպես փաստերի ներկայացում.. կարևորը ճիշտ զուգահեռներ անցկացնել առանց սահմանն անցնելու
  • Շատերն գիտեն որ ինձ ադրբեջանական թեման ավելի ա հետաքրքրում .. հետևաբար չենք մոռանում Բաքվի, Սումգայիթի ջարդերն ու Գանձակի տեղահանումները
  • Օրհուսում ավելի շատ հայեր կան` միանալու հավանականությունն շատ ա (այո ես դեռ հավատում եմ որ դա հնարավոր ա) 

Նպատակի համար կարելի ա օգտագործել ցանկացած հնարավորություն.. անկեղծ ասած սխալ չեմ համարում դա .. դաժան կյանքի չգրված օրենքներից են ..

No comments:

Post a Comment