Որոնում/search

3.2.15

Դանիական գաղտնիք` «հալալ» սննդամթերք

Ուզում եմ անդրադառնամ «սպառողների իրավունքներին» կամ «իրավունքների բացակայությանը» Դանիայի թագավորությունում
Շատ երկրներում որտեղ կան տարբեր դավանանքների սպառողներին տրվում ա ընտրության հնարավորություն, օրինակ` գնել «հալալ» կամ «սովորական» սննունդ
նախ մանրամասնեմ «հալալ» սննդի մասին.. մեջբերում ղուրանից
«Ձեզ արգելված է (ուտել) սատկած կենդանու միսը, արյունը, խոզի միսը, ինչպես նաև այն ամենը, ինչը մորթվել է առանց ալլահի անունը հիշատակվելուխեղդամահ արված, փայտերով ծեծված, բարձրությունից ընկնելիս սատկած, եղջյուրներով սպանված, գիշատիչ կենդանու կողմից սպանված կենդանու միսը, (եթե դուք չմորթեք դրանք համաձայն կարգադրությունների), և այն ինչը մորթված է (հեթանոսական) զոհասեղանների վրա:
Ձեզ արգելված է նաև կանխագուշակել ապագան: Այս ամենը անպարկեշտություն է: Իսկ եթե (ձեզանից) որևէ մեկը սովից տանջվելով, այլ ոչ թե մեղքին հակված լինելով հարկադրված լինի (ուտել արգելվածը), (ներում կստանա) ալլահից, չէ՞ որ նա ներողամիտ է և գթասիրտ» (5:3):


Նշեմ որ` 5,5 միլլիոնանոց բնակչություն ունեցող Դանիայում ապրում են ընդամենը` 620.000 մահմեդականներ
Ու չնայած որ մահմեդականները փոքրամասնություն են կազմում Դանիայում` սպառողին ընտրուջչթյան հնարավորություն չի, հաշվի առնելով հենց փոքրամասնության շահերը

Եթե առաջ մսամթերքի վրա նշվում էր «հալալ միս», դրանով սպառողին հնարավորություն էր տրվում ընտրել.. հիմա արդեն մսամթերքի վրա համարյա թե չի նշվում «հալալ միս».. իսկ նշելու դեպքում արվում ա շատ թաքցված ձևով ու եթե ծանոթ չլինես պիտակներին կթվա թե, ինչ որ որակի ստուգման պիտակավորում ա ..

թռչնամիսը Դանիայում արդեն շատ վաղուց միայն «հալալ միս» ա.. այլընտրանք պարզապես չկա
Սպանդանոցները «գլխացավերից ազատվելու» համար մատակարարում են բացառապես «հալալ միս», պատճառներից են` ավելնորդ ժամանակի կորուստ ու ծախսեր` կապված տարբեր պիտակավորման և առանձին սառնարաններում պահելու խնդիրների հետ
Հասարակ սպառողը անտեղյակ լինելով ստիպողաբար դառնում ա «հալալ միս»ի սպառող..
Բայց սա դեռ աբսուրդի վերջը չի` «հալալ միս» մատակարարող սպանդանոցը պարտավորված ա վճարել «Muslim World League»ին ամեն մի տոննա «հալալ մսի» համար, ու դա անկախ նրանից մսի վրա փակցվում են «հալալ միս» պիտակները թե չէ..
Ակամա բոլորս աջակցում ենք «Muslim World League»ին..

No comments:

Post a Comment