Որոնում/search

13.11.13

Հայկական հետքը Կոպենհագենում

Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ ս.թ. դեկտեմբերի 8-ին Կոպենհագենի Absalons Kirke եկեղեցում (հասցե` Sønder Boulevard 73, 1720 København V) մատուցվելու է Ս.Պատարագ` ձեռամբ Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական Պատվիրակ Հոգեշնորհ Sիրան վարդապետ Պետրոսյանի:
Սուրբ պատարագին կմասնակցեն նաև Շվեդիայի հոգևոր հովիվ և Հայրապետական պատվիրակի փոխանորդ, Հոգեշնեորհ Տեր Դանիել վարդապետ Թումանյանը, Շվեդիայի հոգևոր հովիվ և Հայրապետական պատվիրակի փոխանորդ, Հոգեշնեորհ Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանը և Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հոգևոր հովիվ, Հայրապետական պատվիրակի փոխանորդ Հոգեշնեորհ Տեր ԲարսեղՎարդապետ Փիլավչյանը:

Ժամերգություն` ժ. 10:00
Սբ. Պատարագ` ժ. 11:00

Հավարտ պատարագի կատարվելու է հոգեհանգստյան պաշտոն` ի հիշատակ 1988թ. դեկտեմբերի 7-ի ավերիչերկրաշարժի զոհերի:

Արարողություններից հետո բոլորը հրավիրվում են ճաշի եկեղեցու սրահում:
Այնուհետև քննարկվելու են Դանիայում հայ առաքելական եկեղեցի ունենալու և ծխական խորհրդիվերաբերյալ հարցեր:
Ակնկալում ենք բոլորիդ տեսնել այս կարևոր արարողություններին:
Արարողությունների ընթացքում երեխաների համար նախատեսված է առանձին սրահ:
Մասնակցության համար խնդրում ենք անպայման նախօրոք գրանցվել info@armembassy.dk էլ. հասցեով կամ 35 82 29 00 հեռախոսահամարով մինչև ս.թ. նոյեմբերի 28-ը:
Հարգանքով,
ՀՀ դեսպանություն

No comments:

Post a Comment