Որոնում/search

12.11.13

երանի ..

Մի հնար լիներ այս կյանքը փոխել
Ամեն ինչ ջնջել, նոր էջից սկսել
Վերցնել մի թուղթ՝ մաքուր ու անբիծ
Ու գծագրել ուղին այդ նորից..
Որտեղ չլիներ ո՛չ լաց, ո՛չ թախիծ
Ո՛չ մերժված մի սեր, ո՛չ կորցրած ընկեր
Չլինեին կեղծիք ու ստեր
Լինեին միշտ պարզ, մաքուր հոգիներ..
Միմյանց նվիրված զույգ սիրող սրտեր
Ու վիշտ չտեսած բարի ծնողներ
Ծիծաղկոտ ու ժիր, առողջ մանուկներ..
Ամենուր տիրեր ԾԻԾԱՂ, ԽԻՆԴ ու ՍԵՐ …
Ա ՜խ երանի թե մի հնար լիներ
Եվ կյանքը մեր բարդ հիմնովին փոխվեր

No comments:

Post a Comment