Որոնում/search

27.7.16

Գյումրի՝ Վարդանանց հրապարակում մեծ թվով ոստիկանական ուժ է կենտրոնացած

Գյումրիի Կենտրոնական՝ Վարդանանց հրապարակում այս պահին մեծ թվով ոստիկանական ուժ է կենտրոնացած:
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ հարյուրավոր գյումրեցիներ ժամը 20:00-ին հավաքվեցին Թատերական հրապարակում՝ իրենց բողոքն արտահայտելու քաղաքացիների անօրինական ձերբակալություններին դեմ:
Գյումրեցիների համբերության բաժակը լցվեց, երբ այսօր գիշեր Խորենացի փողոցից բերման ենթարկեցին «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին:
Ցուցարարները Թատերական հրապարակից շարժվել են Վարդանանց հրապարակ և ցանկություն ունեն հասնելու Երևան՝ միանալու երթին: Գյումրեցիները դեռ կեսօրին նախազգուշացրեցին հավաքի մասին, եթե Բարսեղյանին ազատ չարձակեն.. խոսքից անցել են գործի, միայն, ինչպես Երևանում, քաղաքացիներին այստեղ էլ խոչընդոտում են ոստիկանները:
«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի գործը կքննի Քննչական կոմիտեն: Նրան մեղադրում են ապօրինի սառը զենք պահելու մեջ: Հայտարարությամբ է հանդես եկել նաև ԳԱԼԱ-ն՝ խստորեն դատապարտելով Լևոն Բարսեղյանի նկատմամբ ոստիկանական հետապնդումները և իշխանությանը մեղադրում է Գյումրիում անկանոն վիճակ ստեղծելու համար : «Երկրում ստեղծված ներքաղաքական լարված և ճգնաժամային իրավիճակում իշխանությունների կողմից ձեռնարկված ցանկացած չհիմնավորված գործողություն համարում ենք իրադրությունն ապակայունացնելու միտում՝ դրանից բխող անցանկալի հետևանքներով, ուստի Հայաստանում, մասնավորապես Գյումրիում, լարվածության էսկալացիայի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ՀՀ իշխանությունների վրա»-ասված է հայտարարությունում:

Նյութի աղբյուրը ` hraparak

No comments:

Post a Comment