Որոնում/search

21.3.16

Շնորհավոր Վահագն Հուր-Աստծու ծննդյան կապակցությամբ

Իրականում գարունը մարտի 21ին ա գալիս: 
Դրա համար էլ Խոյի նշանն հաշվվում ա էդ օրվանից, դրա համար էլ սեպտեմբերը սեպտեմբեր ա կոչվում, այսինքն յոթերորդ, որովհետև հաշվվում ա, ոչ թե հունվարից, այլ հենց էդ օրվանից, դրա համար իներորդ ամիսը չի, այլ յոթերորդ, նույնն էլ դեկտեմբերի մասով և այլն: 
Առհասարակ, Ծիրանենին մարտի 21ից ա սկսում բուռն ծաղկման շրջանը: Տրամաբանությունն էլ ենթադրում ա, որ թե տարին է սկսվում էդ ժամանակ, և թե գարունը:

Հարգելի Արորդիք, ԱՐևորդիներ, հեթանոսներ  
Վաղը՝ մարտի 21ը Տիեզերական նոր տարին ա: 
Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի կապակցությամբ: 
Շնորհավորում եմ Վահագն Հուր-Աստծու ծննդյան կապակցությամբ:
Փառք Հայոց անմահ Աստվածներին, Փառք Վահագնին, Փառք մեր նախնյաց Ոգիներին: 
Թող նոր բացվող տարին ձեզ Վահագնական ուժ և հուր բերի, Միհրական լույս ու արդարություն, Անահտական խոհեմություն ու պտղաբերում, Աստղկական սեր, թող Ծովինարն իր տարերքով ձեր հոգիները բոցավառի, թող Տիրն իր զվարթուն մտքով ձեզ միշտ ուղեկից լինի, Վանատուրի հովանու ներքո թող ձեր օջախը միշտ հացառատ ու հյուրառատ լինի, թող Նանեն միշտ պահապան լինի ձեր ընտանեկան անդորրին:
Կնշենք Գառնու տաճարում՝ ժ. 13:00ին:

No comments:

Post a Comment