Որոնում/search

5.11.16

...

Հիասթափություն թե դատարկություն..
Դժվարանում եմ բառերով ներկել
Գեղեցիկ սևը վարդագույնով մատուցվող
Ցանկությունս մեկն էր հասկանալ պատճառը՝ ցավի ու հարվածի
Բացատրվել ու բացատրել ..
Փոխարենը ստացա.. հարվածներ՝
Աջից ու ձախից մեղադրանքներ
Ավետարանից մի քանի տող..
Ընկերության փորձարկում .. սրտի դող..
Չարված ու չասված մեղքերի քավություն ..
ՆԵՐԵՆՔ մեկմեկու .. այ քեզ իմաստություն
Գտնենք համատեղ մի սուտ..
Կերցնենք ամբոխին .. շուտ
Իրականությունը մութ՝
Անոթ է.. ամոթ
Խելագարություն թե խեղաթյուրում
Ժպիտը երեսիս .. նորից հիասթափություն
4.11.16

1 comment: