Որոնում/search

7.7.16

ՀԴի հանձնախումբը հանդիպել է Շվեդիայում Գերմանիայի դեսպանի հետ

Շվեդիայում Հայ Դատի Հանձնախումբը Ստոկհոլմի գերմանական դեսպանատանը հանդիպել է դեսպան Մայքլ Պոքի հետ՝ նրան փոխանցելով շնորհակալագիր Գերմանիայի Խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման համար, որը դատապարտում էր օսմանյան կայսրության կողմից իրագործված ոճիրը՝ նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց և մեղադրանք է, այլ խոնարհում զոհերի հիշատակի առաջ: Բանաձևում նաև նշված էր, որ Գերմանիան ճանաչում է իր պատասխանատվության բաժինը պատմական այդ իրադարձություններում:
Դեսպանի հետ հանդիպումը նախաձեռնվել է ՀՅԴ Շվեդիայի Հայ Դատի մարմնի կողմից, մասնակցել են նաև Շվեդիայի Հայկական Միությունների Համադրող Մարմինն ու Շվեդիայում Հայ Առաքելական Եկեղեցին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-գերմանական հարաբերությունների զարգացումների, Հայաստան - թուրքիա ինչպես նաև հայ - ադրբեջանական վերջին անցուդարձերի և Ադրբեջանի վայրագ ագրեսիային առնչող հարցեր:

Դեսպանն նաև տեղեկություն է ստացել Շվեդիայի հայ համայնքի մասին ինչպէս նաև Հայ Դատի հանձնախմբերի գործունեության մասին:Շնորհակալագրի փոխանցումից հետո դեսպանին են հանձնվել նաև հուշանվերներ, իսկ ՀՅԴ Շվեդիայի Երիդտասարդական Միության երիտասարդները դեսպանատան դիմաց շնորհակալական պաստառներ են պարզել:

No comments:

Post a Comment