Որոնում/search

30.7.16

խառը մտքեր

Դանիայի հայեր ջան երեկվանից արդեն 4 հոգի հարցրել / առաջարկել ա բողոք ցույց անել Դանիայում։ Ես շատ լավ հասկանում եմ ձեր զգացմունքները.. բոլորս ուզում ենք օգնել մեր երկրին.. 
Բայց ես էտ ամեն ինչի մեջ չկամ ու ԵՐԲԵՔ չեմ լինի .. անելուց Հայաստանում ա դա պետք անել ՄԻԱՅՆ, իսկ Դանիայում ցույց անել .. են էլ մեր դեսպանատան դիմաց ըստ ինձ դա անիմաստ ու անօգուտ ա։ Իմ համար մեր դեսպանատունը երբեք չի եղել սերյոժայի ու վայրագների ներկայացուցիչը։ Քննադատելուց գիտեք առաջինը ես կքննադատեմ (ու դա արել եմ բազմիցս) բայց էս դրության մեջ իրոք իմաստ չեմ տեսնում..
Ես դեմ եմ ու չեմ մասնակցի ոչ մի ցույցի ոչ դեսպանատան դիմաց, ոչ էլ ուրիշ ինչ որ մի տեղ.. դա մեր երկիրին օգուտ չի տա.. ու հաստատ չի բերի վայրագների հրաժարականին .. Դանիայում ցանկացած ցույց սերյոժայի դեմ կմեկնարկվի որպես ցույց ՀՀկ դեմ .. ու էլ ավելի կխորացնի էս քանի օրվա մեջ ստեղծված վատ կարծիքին ՀՀի մասի դանիացիների մոտ.. + մի 2/3 վատ հոդված կավելանա .. հա մեկ էլ ադրբեջանա թրքական զբռոդի համար առիթ կլկնի .. չեմ բացառի որ միանան ցույցարարներին սերյոժայի ու խոջալու 《մատաղների նկարներով》 ու իրենց փալաս ֆրոշներով.. դա ու՞մ ա պետք.. ինձ հաստատ չէ։
Ասեմ ավելի ես դեմ եմ օտարներին բացատրելուն ու օտար լեզուներով մեկնաբանություններ գրելուն։
Օտարը մեզ ԵՐԲԵՔ չի օգնի, օտարի թաթով էլ նարիմանովը չի լքի երկիրը, իսկ եթե օգուտ չկա ո՞րն ա իմաստը մեր երկիրը վարքաբեկելու.. մենք հազիվ թրքի ու ազեռի հետ մեր կռիվը տանք Դանիայում .. իմաստ չկա մի հատ էլ ֆռոնտ բացել ու ջուրը քցել էսքան տարվա աշխատանքը որ արվել ա Դանիայում ՀՀն ու Արցախը մեր երազած գույներով նկարելու ու դանիացիներին սիրով վարաքելու մեջ։
Կանեք թե չէ / կմասնակցեք թե չէ դա ձեր գործն ա.. բայց ես չկամ էտ ամենի մեջ ու խորհուրդ չեմ տա

No comments:

Post a Comment