Որոնում/search

31.12.15

Խուճուճ տարեմուտ

Տարվա ամփոփում կամ պարզապես մի քանի մաղթանք խառը մտքեր։

2015թ. իմ համար սկսվեց հարազատի կորստի վատ լուրով։ Երբեք Ամանորի գիշերը ճանապարհ դուրս չէի եկել, մաման միշտ կարևորում ա տոներն իրար հետ դիմավորելը՝ իրար հետ ու մեր տանը։ Բայց 2015թ. առաջին օրերին մենք ընտանիքով ջոկ ջոկ ինքնաթիռների մեջ էինք։ Կարևորն արդեն մեկն էր՝ հասնել ժամեր առաջ Երևան։
Տարիս սկսել եմ կորստով, կորուստ..որն զգացել եմ ամբողջ տարին.. քեռ ջան քո գնալուց հետո շատ եմ սկսել թե մտքով հետդ խոսել..

Ազգականներիս կցանկանամ առողջություն։ Խնդրում եմ ձեզ առողջ եղեք։ Ու իրարից մի հեռվացեք անկախ մեզ բաժանող կիլոմետրերից ու գաղափարներից։ Թող որ 2016ին մեկս մյուսիցս գոնե տեղյակ լինենք ու օրվա մեջ մի քանի ժամ իրար տրամադրենք։

Իմ հարազատ ընկերներիս՝ զինծառայողներին ու իրենց կանանց, կխնդրեմ որ ամուր լինեք։ Նամանավանդ ձեզ, մեր անապահով ՀՀն ապահով պաշտպանների հերոս մայրեր ու կանայք, ամուր եղեք ու թող որ մեր հերոսները չտեսնեն ձեր աչքերի տխրությունը։ Գիտեմ որ էս տարի էլ ձեզանից շատերը տոներն ԷԼԻ ձեր սիրելիներից ջոկ կդիմավորեն.. գիտեմ ու հասկանում եմ.. և մեկ անգամ էլ խնդրում՝ ամուր եղեք։

Տարվա բարդ ու սև օրերին կողքիս եղած ընկերներ ջան, մի անգամ էլ եմ ուզում ասել շնորհակալություն որ կաք։

Իմ շիտակ օրերի ընկերներ ջան իմ ու ընտանիքիս ուրախությունը կիսող ընկերներ ջան ձեզանց էլ եմ շնորհակալ։ Հրաշք ա երբ մարդն իր անսահման ուրախության պահերին կողքին ունի մարդկանց ովքեր կհասկանան ու կկիսեն ընտանիքիդ ուրախությունը արյունակցի պես։ Երջանկություն ձեզ կմազթեմ որ ձեր ուրախության օրերին ձեր կողքին միշտ լինեն ձեր արյունակիցները։

Գործընկերներիս ում հետ խենթ պռոեկտներ ենք սկսել՝ արդեն հրաշք արդյունքներ ունենք ու դա միայն ու միայն մեր խենթ մտքերի արդյունքն ա մեզ անսպառ խենթություն։

Հիվանդ ընկերներիս հավատքի ուժ՝ մի կոտրվեք .. իրականում տիեզերքն ու մեր հնարավորություններն անսպառ են.. առողջություն ձեզ։

Ծնողներիս, ապերիս ու տատիկիս առողջ եղեք ու առհասարակ եղեք քանի դեռ ես կամ էս հրաշք աշխարհում։

Ինքս ինձ մաղթում եմ անկորուստ տարի.. թող որ հիվանդությունը, կորուստները, կարոտն ու թուլությունը մնա 2015ում։ Ազգականներով լի տարի։

Սիրով ու հրաշքների ակնկալիքով
Խուճուճ ❤❄

No comments:

Post a Comment