Որոնում/search

8.12.15

Իրական երազ

Հարաբերական աշխարհի հարաբերական մարդիք
Թալանչի ուազի պետ
Մինչև ահագինը կզող ինչ որ սև շապիկ
ԳողաԳանով խուրդվող, դու՝ դեռ տուզիկ
Բայց, թղթով՝ կռված մարտիկ
Ազատամարտի դաշտը թալանող
ՄեդալաԿԻՐ՝ բայց կռված տղեքին անհայտ..
Նա արդեն դեպուտատ..
Ըստ սյուժեի՝ ազատամարտիկ
Աղքատ ու անկուշտ բարերարներ
Սոված հպարտ մուրացիքներ
Անտուններ ու քոչվորներ..
Շքեղ տոնական հարյուրամյակ
Ժպտերես նախԱԳԱՀներ, ՀԿՆեր ու ՓԲԸներ
Թմրամոլ տերՏերներ.. ջիպեր, հաստավզեր ու **ձեր
VIP Խաչհաբյուր.. Էքսկլուզիվ հարսանյաց սրահներ..
էլիտառ գներով եկեղեցական մենյուներ
Հազարամյա մշակույթ՝ զեղջերով ու բիրիքով
Երևանից մինչև Լենինականի ստամբուլ բազարը
Մշակույթային գնային բազաներ ու գահաժառանգներ
Հայրենիքի փոքրիկ իշխաններ։
Անմոռուքով պահպանակներ ու թաշկինակներ։
Ինչ որ կայսրական նամակներ՝ անԶՈՌ բալայաններ։
Գաղթականներ.. Էլի ու էլի Գաղթականներ
Ղարս, Էրզրում Մուշ, Մարաղա ու Բիթլիս
Բաքու, Սումգայիթ Երևան ու Գորիս
Երեկ ազատամարտիկ ..
էսօր անազատ մի ԻԿ
Էլի՝ անընտրանք ինչ որ երկընտրանք
Չարու ու բարու միջև.. գոյատևող իմ հայ ազգ
Քո մեռելներն ԷԼԻ քեզ համար  ընտրեցին՝ ապահով կյանք

No comments:

Post a Comment