Որոնում/search

4.10.15

Հայկական հետքը .. Սիլկեբորգում (+18photo)

Հայկական երեկո Սիլկեբորգում

Նախատեսածս միջոցառումներից սա տարվա նախավերջին միջոցառումն էր։
Քաղաքում որտեղ արդեն վաղուց բնակվում եմ, իմ հայ լինելու լավ ու ինչու չէ վատ կողմերի մասին վաղուց գիտեն։
Սա են միջոցառումներից էր որի մեջ ահագին հոգի եմ դրել բայց շատ քիչ ժամանակ..
Մի քիչ վատ ու խառը շրջան էր՝ ամեն ինչ արագ ստացվեց որի հետևանքով եղան մի քանի բացթողումներ  որոնք ընթացքում փորձեցի շտկել։
Մեր սկսելու ժամից երկու ժամ առաջ սրահը զարդարելու ու կերակուրներին վերջանական տեսքը տալու նպատակով տեղում էի։
Ներս մտնելու պես տեսա ՍԽԱԼԸ՝ ինձ ճանաչողները գիտեն որ կռիվ եմ տալիս ՀՀիս ճիշտ քարտեզի համար՝ Արցախն ՀՀի մարզ.. իսկ ստեղ.. բնականաբար սխալ քարտեզ։ Սթրեսային վիճակ..դե արի ու էս նեղ մաջարին պրինտեր գտի.. քարտեզն մինչ միջոցառման սկսվելը ուղղվեց (ի շնորհիվ Սևոիս
Հետո մի դանիացի տղամարդ ներս մտավ, պատմեց որ 17 անգամ Հայաստանում ա եղել ու միջոցառմանը մասնակցելու ԿԱՐԻՔ ունի.. (իր մասին առանձին կգրեմ..բայց ժամանակի առումով զգում էի որ ոչինչ չեմ հասցնում՝ չնայած որ ամեն ինչ հասցրեցի. .)
Միջոցառման ներկա էին 50 հոգի
Սկզբում հայկական ճաշատեսակները ներկայացվեցին.. թանի ու բլղուրի պատմությունը շատերին հետաքրքրեց։
Հայկական ճաշը բաղկացած էր՝

1. Վարդեր
2. Բլղուրով փլավ
3. Հայկական Լոբբի (մեր ջերմոցի հրաշքը)
4. Խորոված բանջարեղեններով աղցան
5. Հավով աղցան
6. Երևանյան աղցան
7. Ամառային աղցան
8. Բանջարեղեններով աղցան
9. Հայկական հաց
10. Թան
Մի ժամ էինք տրամադրել ճաշին, բայց ավելի երկար տևեց։ Շատերին դուր եկավ մեր թանը՝ այրան փորձողները նշեցին որ տարբերություն կա համային (մեր թանի մեջ մենք հայկական կանաչիներից ենք լցնում ..մանր կտրատված վարունգ ու շատ քիչ աղ՝ հնում մեր նախնիները միշտ թան են օգտագործել, օրգանիզմին օգնելով՝ մարսողականություն, մաքրումը ..
Մինչ սկսելը տեղյակ էի պահել որ ուշադիր լինեն ամեն ինչին՝ լսեն, կարդան ու հիշեն։
Որից հետո ներկաներին ծանոթացրեցի Հայաստանիս ու Արցախիս պատմության հետ։ Համառոտ ու իսկզբանե նշեցի որ սա 《փոքր համտեսելու հնարավորություն ա》 սկսեցի մեր գրերից մեր 36 +3 զինվորներից .. Քրիստոնեություն պետական կրոն ընդունելու ու աշխարհում ամենահին վանքն գովազդելով՝ Էջմիածինը պիտի դառնա քրիստոնյաների 《Մեկկան》..
անդրադարձա մեր սև էջերին միայն ներկայացնելով Հայաստանում հայտնի դանիացիներին, և իմ սիրելի (էլի ինձ ճանաչողները կհասկանան) Քիստոֆեր Արզրունուն ու Վանա կատվին։
Ներկայացնելով Վանա կատվի մասին լեգենդին անդրադարձա Հայկական Վան քաղաքին՝ մեր Վանա լճին.. պապիկիս երազանքին՝ մեր Կարապետյանիս Սուրբ Կարապետ վանքին ու այժմյա թուրքիային և մեզ մնացած պուճուր մի պատառ Գեղեցկուհուս ՝ ՀՀին Արցախով ու թրիք դիպուկահարերով։
Որից հետո ամեն սեղանին բաժանվեցին Վանա Կատու հարցաթերթիկները.. հարցերով լի։
Վերջին հարցը՝ սեղանի զարդարանքներով՝ 39 զինվորներով գրել թիմի անդամների (տվյալ սեղանին շուրջ բոլորը  նստածների) ինչ որ մեկի անունը։
Չեք պատկերացնի թե ինչ երջանկություն էր տեսնել վերջին խնդիրը լուծողներին։ Մեր տառերը ուսումնասիրողներին ու առհասարակ մարդկանց հետաքրքրությունը, թիմից թիմ վազող ու հայկական տառ փոխանակողներին։ Որն ա Ո ու որն ա Ս տառը քննարկումները խմբերի մեջ (ամեն տառի վրա գրված էր դանիական համապատասխանող տառը՝ կային տառեր որոնք երկկողմանի էին օրինակ՝ Ս /Ո։
Հաղթեցին 2ը։ Նոնոի ու Կարինի թիմերը՝ վերջինիս հաղթանակի մեջ ինչ որ առեղծվածային կապ կա.. մեր Կարինը։
Իսկ իմ անձնական հաղթանակը՝
Ներկաները հարցեր տալուց օգտագործում էին տերմինս 《այժմյան թուրքիան》
Հետաքրքրություն դեպի Արցախ ու սահման ..Կրկին քարտեզի մասին
Ոչինչ չասեցի ցեղասպանության մասին ես ներկայացրեցի Մարիա Յակոբսնին ու Կարեն Յեպպեին .. Վան քաղաքի մեր հայկական կատվին, իսկ հարցեր տալ սկսեցին մասնակիցները.. հարցերին պատասխանելու համար ես արդեն անդրադարձա սև էջերին։
Հետաքրքրություն դեպի հայկական տառերը։
Итоги: մատուցելով սահմանափակ ինֆո առաջացնում էս հետաքրքրություն:
Ես չեմ ապացուցում որ Վան քաղաքը կամ Կատուն մերն ա, ես պարզապես ներկայացնում եմ մեր Վանա Կատվին ձեզ
Խաղ ու պարով ավելի հեշտ ու հաճելի են սովորում ՝ նույնիսկ մեծերը։
Հայերից միջոցառմանը ներկա էին մեր ընտանիքն ու մեկ ընտանիքի Օրհուս քաղաքից։ Հայրը սիրիահայ մայրը քրիստոնյա արաբ՝ խոխեքն էլ ամեն մեկը մի արև։ Շատ հաճելի անակնկալ էր իմ համար իրենց մասնակցությունը.. լինելով բազմազավակ ընտանիք դժվարություներ շատ կա.. Անչափ ուրախ էի որ ներկա էին ու որ հավանեցին։











No comments:

Post a Comment