Որոնում/search

11.3.15

«փոքր» քաղաքում ապելու առավելությունների մասին

«փոքր» քաղաքում ապելու առավելությունների մասին էի մտածում երբ փորձում էի ավելի մեծ քաղաքում միջոցառում անցկացնելու համար թույլատրություն ստանալ


մեր փոքր քաղաքում ապրում են ընդամենը 50.000:
Մեր քաղաքապետարանի 5 հարգանի ու բազմակի տարբեր մուտքերով ահռելի ու գծագրության կանոններց դուրս շենքում շատ հեշտ ա տարբեր հարգերում գտնել տարբեր բաժինները
Մեր քաղաքապատարանի բոլոր բաժիններում կան գոնե մի քանի հոգի աշխատանքի հմտություններին տիրապիտող ու փորձառու.. նրանք երբեք ձեզ չեն ուղարկի բաժնից բաժին պարզապես անտեղյակ լինելու պատճառով..
Ցավոք, քաղաքապետարանի աշխատող համարվողի բեջը շատ դռներ ավելի արագ կբացի ձեզ համար.. (ցավոք եմ գրում քանի որ շատերին ա թվում որ թագավորական երկրումս օրենքն մաքսիմում թափանցիկ ա.. ոչ հեքիաթներին մի հավատացեք` չկա նման բան մեր երկակի ստանդարտներով երկրում)
Բնականաբար բոլորն իրար չգիտեն.. բայց բոլորն ունեն ինչ որ ընդհանուր ծանոթներ, ընկերներ կամ հարևաններ (եվս մի առավելություն կամ թերություն փոքր քաղաքում ապրելու)
էստեղ ամեն ինչի թույլատրություն ստանալը մի փոքր ավելի հեշտ ա ու արագ  ` եթե կարողանաս ճիշտ ձևակերպել պահանջդ, ամեն ինչ անես ըստ օրենքի անելն պարտականություն ա փոքր քաղաքներում ..
Կա ինչ որ կապ են փաստի հետ որ իմ նախկին համաքաղաքացիներից շատերն են հիմա մեծ քաղաքականությամբ զբաղվում ..
սիրում եմ քաղաքս.. սա իմ Երևանս չի ու երբեք չի դառնա, բայց 16 տարի էստեղ ապրելով ես էլ եմ դառձել քաղաքիս մի մասնիկը ..

No comments:

Post a Comment