Որոնում/search

13.2.15

մթքով հասա համալսարան..

90ներ.. կարծեմ 6-7րդ դասարան էի.. համալսարանում կուրսեր էին բացվել .. դասերից հետո գնում էի պարապելու .. ) անգլերեն ու իմ համար անհայտ «ինֆորմատիկա»
անգլերենը շատ հավես էր անցնում .. հետաքրքիր էր իմ համար ու հեշտ էր մի ձևի.. լոգիկա կար .. կանոններ, համ էլ սովորում էինք ուրիշ ծրագրով.. ոչ թե դպրոցի դասագրքերով այլ ազատ դաս..  Իսկ ինֆորմատիկայի աշխարն անհասկանալի ու անհասանելի էր իմ համար .. բայց հավես էր գնալը համալսարան դասերի )) շաբաթական մի օր էր եթե չեմ սխալվում .. ու գրատախտակի վրա (համակարգիչներ չկար) դասերը սկսվում էին` գրատախտակի վրա եկրան նկարելով` մեզ դասավանդող «ձյաձյան» ..որն իրականում մեզանից 5-10 տարի էր մեծ երևի 
ես իմ «ինֆորմատիկա» տետրի մեջ հաճախ կրկնօրինակելով փորձում էի հասկանալ անհասկանալին..
ամբողջ էտ ընթացքում կոմպ մի անգամ ենք միացրել .. «ձյաձյան» կոմպի դիմաց, մենք էլ չորս կողմերը կանգնած.. տղաները առաջի շարքերում.. իրանք իրոք ինչ որ բան հասկանում էին..  իսկ մենք հետևում փորձելով տեսնել հիշել ու անգիր անել մկնիկի կլիկները..
կարոտեցի մի տեսակ էտ տարիների Երևանս ու երևանցիներին .. համալսարանի բակի մեծ ծառերն ու տերևների խշխշոցը..

No comments:

Post a Comment