Որոնում/search

23.2.15

Baghanis / Բաղանիսն կունենա խմելու ջուր

Հիշացնեմ որ Բաղանիս համայնքում նոր ջրագիծ են կառուցում որն արդեն հասնում ա իր ավատական փուլին: Ֆինանսավորման աղբյուրները տարբեր են՝ աջակցել են «Վարդանյաններ» հիմնադրամը և Պաշտպանության Նախարարությունը: Աշխատանքները համայնքի բնակիչները վերցրել են իրենց վրա: Ջրագիծը ավարտելուց հետո 45 տնտեսություն կունենա մշտական խմելու ջուր: Գործը ավարտին հասցնելու համար հարկավոր էր 250 000 ՀՀ դրամ գումար՝ ցեմենտ, խողովակներ, փականներ ու վառելիք գնելու համար:
Միասին մենք կարող ենք
Արդեն մի քանի օր ա ինչ «Աջակցե՛ք Բաղանիսին ունենա խմելու ջուր» ակցիան վերջացել ա :) ներկայացնում եմ արդյունքները
Շատ շնորհակալ եմ բոլորից օգնության, աջակցության, տեղեկությունը տարածելու ու խորհրդների համար
Հարկի եմ համարում կրկին նշել` հայեր ջան ընդամենը չորս օրվա մեջ հավաքվեծ պահանջված գումարը :) ու քԸռտիգԸմ էլ ավել ..:) համոզված եմ շատ շուտով առիթ կունենամ գրելու նոր նախագծերի մասին, ի ուրախությունս մեզ, համայնքապետ` Նարեկ Սահակյանը միշտ մտաժում ա Բաղանիսն շենացնելու մասին 

Մեզ անմիջապես արձագանքեց Հրաչյա Ջաբրայանը (Դանդի Փրիշս Մեթալս Կապան)
տրամադրելով 250,000 դրամ
Բայց էս ամենով չավարտվեցին սահմանամերձ Բաղանիսին աջակցությունները
  • Հայաստանի Պետհիմնարկների արհմիությանը - 100 000 դրամ
  • ՀՅԴ «Արամ Պողոսյան» Կոմիտեությանը - 55 000 դրամ
  • Տիգրան Արեգունի - 5000 դրամ
Ավարտեմ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանի խոսքերով`
«Մենք մեր երկրի սահմանը պահելու ենք, ԴՈՒՔ մեր թիկունքը պահեք»

No comments:

Post a Comment