Որոնում/search

21.2.15

armeniangenocide100.org / ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100րդ ՏԱՐԵԼԻՑ

ստեղ արդեն գրել էի Դանիայում ՀՀ դեսպանի հետ հանդիպման մասին, որտեղ էլ հայկական համայնքին ներկայացվեց Հայոց Ցեղասպանության 100րդ տարելիցին նվիրված կայքը 
Կայքը` Դեռ եռալեզու ա` հայերեն, ռուսերեն և անգլերեն.. հետագայում կավելացվեն ուրիշ լեզուներ: Բաժանված ա 5 բաժինների
  1. Ցեղասպանություն
  2. Ճանաչում
  3. Պատմիր քո պատմությունը
  4. Նորություններ
  5. Գրադարան
որոնք իրենց հերթին բաժանված են մի քանի ենթաբաժինների, կներկայացնեմ առավել հետաքրքիր ընթաբաժիններից որոշ տվյալներ

Ցեղասպանություն բաժինն իր մեջ ունի մի քանի ենթաբաժիններ
  1. Ի՞նչ է ցեղասպանությունը
  2. Հայոց ցեղասպանությունը
  3. Մշակույթային եղեռն
  4. Ժամանակագրություն
  5. Ոգեկոչում
Մշակույթային եղեռն ենթաբաժնում կարող եք տեսնել ճարտարապետ Սամվել Կարապետյանի աշխատանքները` նկարներով ներկայացված են տարբեր մշակույթային արժեք ունեցող կոթողներ «առաջ» և «հետո» տարբերակներով նկարները.. հնարավորություն տալով իրազեկ լինել մշակույթային եղեռնինԺամանակագրություն բաժնում հնարավորություն ա կարդալ 1878թ սկսած..
Ոգեկոչում բաժնում` կարող եք կարդալ թե ինչո՞ւ ապրիլի 24
Ճանաչում բաժնում կարող եք ծանոթանալ Համահայկական հռչակագրին 
  1. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր (Հայերեն)
  2. Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր (արմ. հայ.)
  3. (Arabic) بيان عموم الأرمن في الذكرى المئوية للإبادة الأرمنية
  4. Всеармянская декларация к 100-летней годовщине Геноцида (Русский)
  5. Déclaration Panarménienne Dédiée au 100e Anniversaire du Génocide Arménien (Français)
  6. Allarmenische Erklärung zum 100. Jahrestag des Völkermordes an den Armeniern (Deutsch)
  7. Pan-Armenian Declaration on the Genocide centennial (English)
  8. Declaracion Panarmenia del Centenario del Genocidio Armenio (Español)
  9. Ermeni̇ Soykiriminin 100. Yildönümü Ermeni̇ Ulusal Bi̇ldi̇ri̇si̇ (Türk)

No comments:

Post a Comment