Որոնում/search

11.11.13

Զարթնիր ../ back to nowhere

Գեներալ Շամանովն ա հայտարարել, որ իրա ջոկով ..դեսանտայիններով պատրաստ ա գալ Հայաստան ''հասարակական կարգը պաշտպանելու համար''..
Ու սա խմած ռսի զարանցանք չի ..
Հայաստանը ստորագրել ա ՀԱՊԿ մի համաձայնագիր, ըստ որի Ռուսաստանի ուժերը կարող են Հայաստանում ''հասարակական կարգ''  պահպանել.. կարող են ու կանեն
Իսկ Մոսկվային չի բավարարել էտ հայտարարությունը.. ներկայում ակնարկներ են արվում Հայաստանում ''հասարակական կարգը'' պահպանելու մասին, էն էլ մի գեներալի միջոցով, որն աչքի ա ընկել Չեչնիայում պատերազմի ժամանակ .. գազան.. գազան կենդանի  
Էլի Մոսկվան վերահսկողության տակ ա առնում մեր հոշոտված Հայաստանի քաղաքական դաշտը..էլի .. back to nowhere

Զարթնի՛ր, զարթնի՛ր, գնա Սասուն,
Գնա Սասուն, օգնե հայուն

p.s. սա էլ իմ հին Երևանիս նկարներից մեկը.. ես չեմ ուզում որ նման բան նորից կրկնվի իմ ազատ ու անկախ ՀՀում..

No comments:

Post a Comment