Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձևավորման մասինՓարիզ , Ֆրանսիա , 24 մայիսի , 2013թ.
Հարգելի՛ հայրենակիցներ
Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը, Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը և Արևմտյան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան) ձևավորող հատուկ հանձնաժողովը, ստանձնելով Արևմտյան Հայաստանի պետական համակարգերի կազմավորման ու ստեղծման, հայերի գոյության ու ինքնության պահպանման, Արևմտյան Հայաստանի տնտեսության վերականգնման ու վերաշինության պատասխանատվությունը,
Հայտարարում են`
Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) իրավասությունը տարածվում է ինչպես Արևմտյան Հայաստան պետության քաղաքացիների, այնպես էլ Արևմտյան Հայաստանի բռնագրավված երկրամասի՝ Արևմտյան Հայաստանի իրավական (de jure) և փաստական (de facto) տարածքների վրա՝ նկատի ունենալով
- Ստեղծել Արևմտյան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան), որն իրականացնելու է հայության ուժերի համախմբումը:
- Հենքային համարել Հայկական հարցի՝ Հայոց պահանջատիրության լուծման խնդրում ազգային միասնությունը և հայոց անժամանցելի իրավունքը:
- Ընդունել մեկ բանաձև. հայ ժողովուրդը պետք է ապրի ինքնաբավ, իսկ ապագայում մեկ միասնական և անկախ Հայոց պետության կազմում:
- ա) Արևմտյան Հայաստանի հայերի Ազգային խորհրդի պաշտոնական հայտարարությամբ (ընդունված՝ 2004 թվականի դեկտեմբերի 17-ին) և «Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքների մասին» հռչակագրով (ընդունված` 2007 թվականի հունվարի 20-ին):
- բ) Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության ստեղծման (ընդունված՝ 2011 թվականի փետրվարի 4-ին) և Արևմտյան Հայաստանի պետական համակարգի մասին որոշումներով (ընդունված՝ 2011 թվականի մարտի 2-ին):
- գ) 2012 թվականի նոյեմբերի 30-ի Արևմտյան Հայաստանի հայերի՝ Արևմտյան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան) ձևավորելու մասին 5-րդ վեհաժողովի որոշմամբ:
Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) իրավասությունը տարածվում է ինչպես Արևմտյան Հայաստան պետության քաղաքացիների, այնպես էլ Արևմտյան Հայաստանի բռնագրավված երկրամասի՝ Արևմտյան Հայաստանի իրավական (de jure) և փաստական (de facto) տարածքների վրա՝ նկատի ունենալով
- ա) Հայաստան - Թուրքիա սահմանազատումը` համաձայն ԱՄՆ-ի 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի (22 նոյեմբերի, 1920 թ.):
- բ) Պատմական Հայաստանի, այդ թվում` Արևմտյան Հայաստանի և Կիլիկյան Հայաստանի անկախությունը՝ համաձայն ՄԱԿ-ի՝ «Գաղութային երկրներին և ժողովուրդներին անհապաղ անկախություն տրամադրելու մասին» հռչակագրի (14 դեկտեմբերի, 1960 թ.):
- գ) Որպես բնիկ ժողովուրդ՝ Արևմտյան Հայաստանի հայերի ունեցած պատմական, ծագումնաբանական, մշակութային, քաղաքակրթական, պետականաստեղծ անժամկետ և անժխտելի իրավունքները՝ համաձայն ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» հռչակագրի (13 սեպտեմբերի, 2007 թ.):
- Վան,
- Բիթլիս,
- Էրզրում (Կարին),
- Տրապիզոն (Համշեն),
- Սիվաս (Սեբաստիա),
- Դիարբեքիր (Տիգրանակերտ),
- Խարփութ (Խարբերդ),
- Կիլիկիա (այդ թվում՝ Կեսարիա, Մարաշ, Ադանա, Զեյթուն, Այնթափ, Անտիոք),
- Կարս (և Սուրմալու),
- Ջավախք,
- Նախիջևան:
Հայտարարում են, որ՝ստեղծվում է Արևմտյան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան) ձևավորող Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), որը լիազորված է կազմակերպելու և անցկացնելու ընտրական ողջ գործընթացը:
(Տե՛ս Արևմտյան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան) ձևավորող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը՝ http:www.western-armenia-election.org):
(Տե՛ս Արևմտյան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան) ձևավորող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը՝ http:www.western-armenia-election.org):
Քաղաքացիների գրանցումըԱրևմտյան Հայաստանի քաղաքացիներ են բոլոր այն անձինք, ովքեր կարող են հիմնավորել թե՛ իրենց տարագրյալ լինելը Հայրենիքից (Արևմտյան Հայաստանից), թե՛ իրենց ծագումը՝ նույնիսկ մի քանի սերունդ վաղեմությամբ (ուղիղ ժառանգական կապով):
- Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած Արևմտյան Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև հայրենակցական ու հայրենասիրական հասարակական կազմակերպությունների և միությունների գրանցման գործընթացն իրականացվում է՝ 2013 թ. մայիսի 24-ից մինչև դեկտեմբերի 1-ը:
- Ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած Արևմտյան Հայաստանի քաղաքացիները գրանցվում են հետևյալ կայքում՝
Թեկնածուների գրանցումը
- 2013 թ. հունիսի 1-ից սկսվում է Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորության թեկնածուի կողմից իրականացվող ստորագրահավաքը՝ հատուկ հաստատված ձևաթղթերի միջոցով:
- Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը) բաղկացած է Արևմտյան Հայաստանի քաղաքացիներից: Արևմտյան Հայաստանի քաղաքացու անձնագիր ունենալը պարտադիր է պատգամավորության թեկնածուի համար:
- Թեկնածուների գրանցումն իրականացվում է 2013 թ. հոկտեմբերի 1-ից ժամը 08:00, մինչև հոկտեմբերի 22-ը՝ ժամը 24:00:
- Ընտրություններն անցկացվում են 2013 թ. նոյեմբերի 22-ից ժամը 08:00, մինչև դեկտեմբերի 1-ը՝ ժամը 00:00 (Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի միջոցով կամ գրավոր):
- Ընտրությունների արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատվում և հրապարակվում են 2013 թ. դեկտեմբերի 17-ին:
- Առաջադրվելու համար թեկնածուն պետք է ներկայացնի Արևմտյան Հայաստանի քաղաքացիների նվազագույնը 100 ստորագրություն:
- Թեկնածուն պետք է ներկայացնի ինքնակենսագրություն և գործունեության համառոտ ծրագիր:
- Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորության թեկնածուները գրանցվում են հետևյալ կայքում՝
http://www.western-armenia-election.org/Consultation-Electorale/2013/Requete_de_candidature-2013.pdf
Հաստատում են, որ՝Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի ) պատգամավորության թեկնածուները , որոնք պաշտոնապես ընդունում են Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի և Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության Հռչակագիրը և հիմնադիր փաստաթղթերը, կարող են ինքնա առաջադրվել և կամ ներկայացվել հայրենակցական ու հայրենասիրական հասարակական կազմակերպությունների և միությունների, Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի ու Արևմտյան Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության կողմից :
Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձևավորման հիմնական մեխանիզմները, այդ թվում՝ կանոնակարգի նախագիծը, որով հաստատվում է Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) առաջին նստաշրջանի գումարման ժամկետը, պատգամավորների քանակը, հայրենակցական ու հայրենասիրական հասարակական կազմակերպությունների և միությունների ներգրավման օրինակարգը՝ հաստատված Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի կողմից:
Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձևավորման հիմնական մեխանիզմները, այդ թվում՝ կանոնակարգի նախագիծը, որով հաստատվում է Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) առաջին նստաշրջանի գումարման ժամկետը, պատգամավորների քանակը, հայրենակցական ու հայրենասիրական հասարակական կազմակերպությունների և միությունների ներգրավման օրինակարգը՝ հաստատված Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի կողմից:
Կոչ ենք անում համայն հայությանը՝պաշտպանելու ու հաստատելու իր անսակարկելի և անժամանցելի իրավունքները, որի կարևորագույն գործողություններից մեկը Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձևավորումն է, ակտիվորեն մասնակցելու այս ընտրություններին՝ Արևմտյան Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու և դրա ընձեռած բացառիկ հնարավորության շրջանակներում:
Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ `
Արմենակ Արևմտյան
Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության վարչապետ՝
Տիգրան Փաշաբեզյան
Արևմտյան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան) ձևավորող հատուկ հանձնաժողովի պատասխանատու `
Արմեն Տեր -Սարգսյան
Հայաստանի Ազգային Խորհուրդի Ներկայացուցչութիւն Ֆրանսա
Représentation en France du Conseil National d’Arménie Occidentale
BP 61
92224 BAGNEUX CEDEX - FRANCE
No comments:
Post a Comment