Որոնում/search

10.11.13

Վարդան Պետրոսյան / արդեն մահացրել ենք դե սկսեք սիրել

նկարը ինձ ստիպեց որ գրեմ.. ակամա ասեցի
''մենակ թե ինձ էլ վրաերթ չանեք Վարդաններ ջան ..'' 
խնդրում եմ պայքարելուց նենց պայքարեք որ Վարդանին վնաս չտաք.. 

Ահաքին ժամանակ ա խնդիրները ֆուտբոլն ու սերյալները թողել անցել ենք Վարդան Պետրոսյանին
հակահայ կամ հայիցհայ սարքելուն (նայած որ դաշտից..)

Ընկերներիս մի մասը արթնանում ա քնում ա մի մտքով ''Վարդանը մեղավոր չի..Սարքել են ..''
են մի մասն էլ ''Վարդանը պետք ա պատասխան տա..''

ժամանակին ով լֆիկի տղային էր դատապարտում հիմա Վարդանին ա արդարացնում..երևի իրանք երեխեք չունեն ու չեն պատկերացնում երկու երեխա կորցնելու ցավը... բերես պահես մեծացնես .. ու ինչ որ մեկը գա խփի սպանի ու գնա.. մոռացա նշեմ ազնիվ ինչ որ մեկը .. ամենակարևորը հակասերժասաշիկական ինչ որ մեկը..
դուրս ա գալիս Վարդանը մեղավոր չի քանի որ հակասերժիկասաշիկական ա՞
իսկ եթե լիներ սաշիկը կամ լֆիկը էլի ազգովի պլակատներով ու սակունցներով դրսում կպահանջեինք որ նստացնեն դրան.. մարդասպանին.. 
իսկ հիմա պահանջում ենք որ Վարդանին ազատ արձակեն.. ինքն ազնիվ ա.. տաղանդ աա .. ամենակարևորը հակասերժական ա.. 
ենքան եթեներ կան..
իսկ եթե նույն սերժիկասաշիկը Վարդանին ներում շնորհի.. տեսնես ինչ կլինի՞
կամ եթե Վարդան Պետրոսյանը մահանար՞ հիմա համահայկական սուք էինք կապելու էլի .. են նույն սուքից որ Սոս Սարգսյանի ու Մարկի ժամանակ կապեցինք.. մի քանի օրանոց սուք.. քնա մեռի արի սիրեմ.
ամենակարևորը իսկ եթե Վարդանը մեղավոր չի՞ .

p.s. Ինձ կներեք ես չեմ ուզում ստորագրեմ .. ես չեմ ուզում պաշտպանեմ կամ դատապարտեմ.. ես չեմ հասկանում ու հլը որ իրազեկ չեմ..  գիտեմ մենակ որ ներկա պահին ունենք երկու զոհ ու քանդված ընտանիքներ.. ցավում եմ բայց չեմ դատապարտում կամ արդարացնում ես դրա իրավունքը չունեմ..պարզապես խնդրում եմ 

Վարդանին արդարացնողներին խնդրում եմ զոհվածների ընտանիքների մասին էլ մի քիչ մտածեք.. ու 
Մեղադրողներին էլ խնդրում են մի րոպե պատկերացնել իսկ եթե Վարդանը զոհվածներից մեկը լիներ
Եկեք գնահատենք կյանքը անկախ ամեն ինչից


No comments:

Post a Comment