գիտեմ որ վաղուց մոռացվել ա իմ հերոսը..2 կրակոցը..Կ. Շահգելդյանը ու նույնիսկ Հրաչի գերեզմանը ավիրվելու մասին էլ չենք լսում ու կարդում.. դա էլ ակտուալ չի ..
''..գնա մեռի արի սիրել.. քիչըմ սիրեմ ու մոռնամ..''
իսկ եթե ինչ որ մարդկանց Հրաչ Մուրադյան անունը դեռ ինչ որ բան ասում ա..
ուրեմն իմացեք որ
Օգոստոսի 23ին լրանում է Արցախյան պատերազմի հերոս , մարտական խաչ 2րդ աստիճանի շքանշանի ասպետ, հայ ազգի արժանի զավակ
մեր Հրաչ Մուրադյանի ծննդյան 50 ամյակը
13.00-ին հիշատակի արարողություն տեղի կունենա Պռշյան գյուղի պանթեոնում
եկեք տղեք..Հրաչը հլը սպասում ա..
Հեչ էլ վրաս մի խղճաք․
Ձեր արցունքին ես կարոտ չեմ՝
Հոգ չէ թե ինձ մոռանաք
Ինձ ի՞նչ պետք է դիակ դարձած՝
Հարգանք ու սեր վայելել
Երբ կյանքի մեջ սերս եք խլած,
Ու մեծ սիրտս ավերել
Թո՛ղ որ երկնից աստղը ժպտա
Իմ աննշան շիրիմին,
Թո՛ղ որ անուշ հովը սուլե՝
Ու երգե ինձ ողորմի
p.s. ափսոս չեմ կարողանա գրել ''չեք մարսելու''.. արդեն մարսել եք..գիտեմ որ ժամանակ չկա.. արդեն ակտուալ չի.. ''շառից փորձանքից'' հեռու..
գիտեմ որ դուք ''տենց բաների մեջ չկաք..'' ու էլի մի 150 հատ պատճառ կարելի ա գտնել, բայց Հրաչի ընտանիքը սպասում ա հայեր ջան..
No comments:
Post a Comment