Որոնում/search

Showing posts with label Հայ .. մուննաթը միակ ազգային արժեքը չի. Show all posts
Showing posts with label Հայ .. մուննաթը միակ ազգային արժեքը չի. Show all posts

21.10.15

Սալամն օգնության կարիք ունի

Հաշմանդամություն ունեցող հարյուրավոր երեխաներին օգնող մեր հրաշք հիպոթերապիստ ձիուկ Սալամն այժմ ինքն օգնության կարիք ունի։
Սալմայի արյան անալիզն ուղարկվել են 4 երկիր։
Հետազոտությունները դեռ շարունակվում են, բաց նախնական վարկածներն են՝

  • արգանդի սուր բորբոքում
  • անեմիա
  • երիկամային քար
  • միգուցե լյարդի հետ խնդիր
Սալմային պետք ա շատ լավ սնունդ ու հակաբիոտիկներ
ֆինանսական աջակցության կարիք կա՝
հատկապես հաշվի առնելով, որ մյուս բժիշկ ձի Շլխտիչն էլ ունի թոքերի հետ խնդիր և նրան էլ են անհրաժեշտ հակաբիոտիկներ և լավ սնունդ, բացի այդ, ստիպված որոշ ժամանակով կդադարեցվի հիպոթերապիան։
Ովքեր ուզում են օգնել ձիերին, որպեսզի իրենք էլ շարունակեն օգնել երեխաներին, համեցեք
ուրբաթ օրը Կասկադի դիմաց
ժամը 18.30-20.00 
Ձեր ցանկացած նվիրատվություն շատ անհրաժեշտ ու կարևոր կլինի հիմա։
Կանխավ շնորհակալ ենք աջակցելու ու տարածելու համար։
Հեռախոսահամարներ՝ 
37493 21 07 48
37455 21 07 48
37455 50 30 88

17.3.14

Բարի լուր Կարեն Մկրտչյանից

Երբ որ ազգովի ենք ուզում շատ բան կարանք
Կարեն Մկրտչյանը մեկնեց Գերմանիա

15.1.14

Նոր Գյուղի ''ամենօրյա ճաշը'' / Syria (+5 foto)

Հայկական հետքը .. Սիրիա, Նոր Գյուղ
արդեն 2 ամիս ա Նոր Գյուղի շրջանի բնակիչները հնարավորություն ունեն օգտվելու «Իհսան» բարեսիրական միության կազմակերպած ''ամենօրյա ճաշ''ից..
''ամենօրյա ճաշ''ը բաժանվում ա Ազգ. Սահակյան վարժարանի ներսում.. ընտանիքների թիվն հասնում ա  250ի, մոտավորապես 1000 հոգի
Կամավորական հանձնախմբի տղաներն ու աղջիկները շաբթվա 6 օրը.. կեսօրից դիմավորում են արձանագրված ընտանիքներին 

4.1.14

Հարաբերական մարդիք..

Մենք միշտ բաժանում ենք իրար լավ ու վատի.. ճշտի ու սխալի.. անմեղի ու մեղավորի
Մեզ համար կարևոր ա.. ու շատ ցանկալի կիսել ու կիսվել..
Բայց կա մի պարզ ու հասարակ ճշմարտություն
Բոլորիս մեջ էլ կա լավ ու վատ.. հարաբերական .. բայց կա
Համ անմեղ համ մեղավոր մասնիկ
Հարաբերական տոկոցներն են տարբեր.. մեկ մեկ էլ обстоятельства не те..
Լինում ա ժլատանում ենք.. կուրանում ենք .. ուրանում..
Բայց իրականում դա մարդկային ա..
Սխալներ չեն անում վերևներում.. իսկ մենք հասարակ մահկանացուներս սխալվում ենք ու սովորում.. կամ էլ էլի սխալվում.. քանի մեզ Վերևինը վերև չի տարել իրավունք ունենք.. այլ կերպ չենք կարող
Ամբողջ խնդիրը նրանում ա որ նկատելուց լավն էլ նկատենք..

Երբ Շուշան Պետրոսյանը քմծիծաղով էր խոսում ՀՀումս ապրող սոված քնող պուճուրների մասին .. կամ էլ արդարացնում էր անբարոյական մենթին .. Ժիրայր Սեֆիլյանին ծեծող ամուսնուն.. մենք ազգովի դատապարտում էինք.. բնականաբար ես էլ

Իսկ հիմա ինձ պարտական եմ զգում Շուշանից շնորհակալություն հայտնել ու տարածել սա..

Համոզված եմ շատերը տեղյակ չեն լինի..դեկտեմբերի վերջին Շուշանը Արցախ էր գնացել .. նոր տարվա նվերներ էր տարել Մարտակերտի շրջանի 1400 աշակերտների ու 31ի գիշերը դիրքերում մնացող տղաների համար.. սրա մասին ոչ մի տեղ ոչ գրվեց ոչ էլ ասվեց.. պարզապես գործ էր արվեց ու վերջ..
Իրականում սա առաջինը չի ու հաստատ ոչ էլ վերջինը .. Շուշանն էլ միակը չի, մենք բոլորս ենք հարաբերական բարի ու չարը

9.11.13

ՀԱՅեր ջաան մեր Արտյոմը բուժման հնարավորություն ստացավ

Հայեր ջաաաաաաաան մեր Արտյոմը առավոտ շուտ իրա մամաի հետ մեկնում ա Գերմանիա :օ) բուժմաաաան
Իհարկե դեռ ամեն ինչ նոր ա սկսվում Արտյոմի ու ծնողների համար, բայց ամենակարևորը որ իրանց հնարավորություն տրվեց բուժվելու
ամեն ինչ լավ կլինի պուճուր ջաան
բոլորին շատ շատտ շաատ շնորհակալություն անտարբեր չլինելու համար.. ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ
մեր պուճուրի հաշվեհամարում արդեն կա
762 եվրո 
4 268 750 ՀՀ դրամ
3 230 ԱՄՆ դոլար
76 000 ՌԴ ռուբլի
հայեր ջան դրամահավաքը դեռ շարուկանում ենք
AMD – 16025080099400 

USD – 16025080099401 
EUR – 16025080099402 
RUR – 16025080099403
Արտյոմի մասին կարդալ ստեղ

7.11.13

ՀԱՅեր մենք 2 շաբաթ ունենք խոխին փրկելու համար

SHAMSHYAN.COM-ին են դիմել Հրազդան քաղաքի Կենտրոն փողոցի, 82 շենքի, բնակարան 27-ի բնակիչներ` ամուսիններ Դիաննա Սիմոնյանը և Արմեն Ոսկանյանը: Նրանց 1 ամյա երեխայի՝ Արտյոմ Ոսկանյանի առողջությունը օրերս կտրուկ վատացել է: Հոկտեմբերի 20-ին նկատվել է թուլություն և ճնշման բարձրացում: Հոկտեմբերի 23 ընտանիքը դիմել է Նաիրի բժշկական կենտրոն, որտեղ կատարվել է երեխայի գլխուղեղի МРТ: Հոկտեմբերի 24-ին Նաիրի բժշկական կենտրոնից տրվել են կատարված МРТ-ի պատասխանները, ըստ որի 1ամյա Արտյոմի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի 3-րդ փորոքի ուռուցք 5,4 X 6,2 X 5,3 սմ. չափսի: Բժիշկները Հայաստանում հնարավորություն չունեն նման վիրահատության կատարման և եթե անգամ այստեղ կատարվի վիրահատությունը չեն երաշխավորում, որ երեխան կապրի: Վիրահատությունը պետք է կատարվի Գերմանիայում և վիրահատության նախնական գումարը կկազմի 40 000 եվրո, սակայն ընտանիքը կարողունակ չէ նման գումար վճարել: Ամուսինները ունեն 2 շաբաթ ժամանակ որպեսզի գտնեն անհրաժեշտ վիրահատության գումարը, հակառակ դեպքում 2 շաբաթից նրանք կկորցնեն 1-ամյա երեխային: 
Արտյոմ Ոսկանյանի ծնողները կանգնել են ֆինանսական դժվարությունների առաջ և խնդրում են բոլոր բարեգութ մարդկանց երեխային շտապ վիրահատության համար հնարավորին չափ դրամական աջակցություն ցուցաբերել:
Բացվել է հաշվեհամար ՎՏԲ – Հայաստան բանկի Հրազդան մ/ճ-ում: 
AMD – 16025080099400
USD – 16025080099401
EUR – 16025080099402 RUR – 16025080099403
 ©shamshyan.com http://shamshyan.com/arm/2013-10-30-childs-life.html

13.10.13

Generation П / նոր երգ ՀՀ քաղաքական իրավիճակի մասին

նոր երգ Generation П'ից ՀՀ քաղաքական իրավիճակի մասին ..
համարյա բոլորին հիշել են..
խոխեքին հեռու տարեք նոր լսեք..;o)
հետո ինձ չմեղադրեք որ խոխեքը սխալ մխալ բառեր սովորեցին

11.9.13

ԵՎՐՈՊԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ / ԵՀՄՖ համագումար

ԵՎՐՈՊԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայ ժողովրդի առջև ներկա պատմական փուլում ծառացած են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց մի մասը ժառանգություն ենք ստացել դեռ նախորդ դարերից, և բազմաթիվ հայորդիներ փորձում են վերացնել դրանց հասցրած վնասները, և գալիք սերունդներին իրազեկել պատմական անարդարությունների մասին, մասնակից դարձնել հայրենասիրական և հայապահպանման ծրագրերի իրագործման գործին:

ԵՀՄՖ համագումարի մասնակիցները գտնում են, որ այսօր վտանգված է հայ ժողովրդի գոյությունը սեփական երկրում` փաստացի պատերազմի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետությունում, որտեղ համատարած անարդարության հետ մեկտեղ կոռուպցիան վաղուց վերածվել է ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ խնդրի` խժռելով ազգային ունեցվածքը, պաշարները, չխնայելով անգամ բնությունը և մարդկաց, գալիք սերունդների առողջությունը, որն արտահայտվում է օր-օրի ահագնացող արտագաղթով, իսկ դրան որպես սնող աղբյուր է հանդիսանում ՀՀ վարչախմբի կողմից վարվող քաղաքականությունը` հիմնված անարդարության, անպատժելիության, ցինիզմի, իր իրավունքների համար պայքարող ՀՀ քաղաքացիների հանդեպ ատելության վրա:
Մարդիկ լքում են Հայրենիքը` գերադասելով ապրել և արարել այլ երկրներում:
Հիմք ընդունելով վերը նշված բարդագույն իրավիճակը Հայրենիքում, կոչ ենք անում Հայ Ազգին, Սփյուքռի և Հայաստանի ողջ հայությանը, միանալ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի շրջանակներում ստեղծված “Համահայկական ճակատ”-ին, որի հիմնական նպատակն է լինելու մեկտեղել համայն հայության ներուժը` երկրում արդարության, օրինականության, քաղաքացիների իրավական պաշտպանվածության հաստատման և անցնցում իշխանափոխության իրականացման համար: 
Միայն ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը ունի իրավունք հանդես գալու Հայաստան պետության անունից և կարող է լուծել համայն հայության խնդիրները, իսկ Սփյուռքը իրավասու և պարտավոր է իր անմիջական մասնակցությունը բերել Ազգի հրատապ փրկության այս գործընթացին:

ԵՀՄՖ-ի 15-ամյա հոբելյանական Համագումարի նախագահություն
Սլովակիա, Բրատիսլավա

17.8.13

Հայ մայրն ու Հայ կինը տարբերվում ա մնացածից

Այսօր ավտոբուսի մեջ մի կնոջ զանգեցին: 
Մինչև հեռախոսին պատասխանելը, հուզված բոլորին խնդրեց, որ չաղմկեն «Տղեսա զանգում պոստերից, 10 օր հետը չեմ խոսացել հետը, ժողովուրդ, խնդրում եմ չաղմկեք»: 
Բոլորը լռեցին: «Բարև տղես, ո՞նց ես... հա ցավդ տանեմ, 10 օր լուր չունեի քեզանից, ո՞նց անցավ հերթապահությունդ... տղես, հո սովա՞ծ չես... հա ցավդ տանեմ, այ տենց տղամարդավարի պահի քեզ, չընկճվես հանկարծ, ծառայությունը տղամարդու համարա, ես որ վստահ եմ քո վրա... հո չես մրսե՞լ... սպաներին կլսես, չվիճես հանկարծ իրանց հետ, իրանց ավագ ընկերոջ պես վերաբերվի... Մեռնեմ ջանիդ, ամբողջ մանկության ընթացքում ես ու հերդ ենք քեզ պաշտպանել, հիմա դու ես մեզ պաշտպանում, բալես, զգույշ կլնես, իմացի ես ու հերդ սպասում ենք քեզ... իմացի սպասող կա քեզ բալես... Հաջող, ցավդ տանեմ, գնա քնի հանգստացի մի քիչ... Համբուրում եմ»:
Հուզված անջատեց հեռախոսը ու բարձրաձայն շնորհակալություն հայտնեց ուղևորների. «Ապրեք ժողովուրդ ջան, տղես Օմարի պոստերն էր պահում, առաջին հերթապահությունն էր, 10 օր չէի խոսացել հետը»:
Սիրո ամենաչքնաղ դրսևորումներից մեկն էր սա, այ էսպեսա Հայ մայրն ու Հայ կինը տարբերվում մնացածից... 
Այս կինն էր, որ մեզ հաղթանակ պարգևեց Արցախում ու դեռ շատ հաղթանակներա պարգևելու մեր ազգին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyunyan.khoren?fref=ts

16.7.13

Հարությունյանն ինչո՞վ ա մեղավոր (video)

մի քանի օր ա ինչ ինտերնետում videoն կա .. երևում է, թե ոնց են կանացի խալաթով, հիվանդանոցից ժամանակց շուտ դուրս բերված ու արհեստական դեղամիջոցներով ''խելքի բերած''  ամբաստանյալի աթոռին նստեցրել ավտովթարի մեղավոր բեռնատարի հային.. ՀՀ քաղաքացի վարորդին..
Հարությունյանը մեկնել էր ՌԴ աշխատանքի.. մահացած որդու շիրմաքարի տեղադրման գումարը վաստակելու.. 
videoում երևում ա թե ոնց են մի խումբ լրԲագրողներ հարցախեղդ անում հուզմունքից լացող
և վատառողջ վիճակում գտնվող հային..

Эхо Москвыն  գրում ա հղում անելով Интерфаксին 

"Данное транспортное средство было собрано кустарным способом из трех разных машин, его было запрещено эксплуатировать, но в компании-владельце Арутюняну сказали отвезти щебень именно на этой машине. 
А в обязанности водителя не входило следить за техническим состоянием машины, этим должно было заниматься руководство фирмы" 



p.s.ԱԳՆ չկա.. ՍԱՐն էլ էլի տակն ա արել.. (են Սերգեյի սարքովի գործի նման .. ինչպես միշտ կորում են սենց ժամանակ) լավ ես չեմ հասկանում մեր անգրագետ դեսպանը մենակ Տաշիռի համերգներին առաջի րյադ նստելու համար ա ՞՞՞՞ կամ էլ պիռատներից ռուս ազատելու..



խնդրում եմ անտարբեր մի եղեք

խնդրում եմ սերժին ու իրա շայկին կպնել չլինի..
ռսի **** հակահայկականին ու ''երկիրը երկիր չի'' չլինի .. 
ես դրա համար չեմ սարքել նկարը.. ուզում եմ որ տարածենք ու օգնենք.. ով ինչով կարա.. 
Ուզում եմ բոլոր հնարավոր միջոցներով տարածվի ու տեղեկացվի էս մարդու մասին!
ուղղակի ամոթ ա.. սխալ ա մտածել, որ էս մարդը մարդասպանա.. 
հանգամանքների բերումով հայտնվելա այնտեղ, որտեղ չպետքա լիներ! 
Ու շատ զզվելի ա, որ հարևան երկիրը նման ստորացմաննա արժանացնում..հուսամ կգտնվեն մարդիկ ու կկանգնեն ՆՐԱ թիկունքում..
Խնդրում եմ անտարբեր մի եղեք գոնե տարածեք

27.5.13

ես սպասում եմ քեզ, հայրիկ


Այս տարվա քո նվերները մութն ու ցուրտն են, իմ փոքրիկ,
Այս տարի պայթող ռումբերը քեզ դարձեն են խաղալիք,
Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ,
Իսկ խաղի վերջում քո ճիչն է` ես սպասում եմ քեզ, հայրիկ...

Ա՜խ, այս ի՞նչ ձմեռ պապի է, որ քո տանն է հայտնվել,
Այս թշվառ, ծեր մուրացկանը տես ինչե՜ր է քեզ բերել,
Ա՜խ, այս ի՞նչ ձմեռ պապի է, որ քո տանն է հայտնվել,
Այս թշվառ թափառականը նվերներ է քեզ բերել:

Իսկ նրա բերած նվերը` մահվան գուժ ու արցունքներ,

29.4.13

մի ընտանիքի պատմություն..

Ասում են հայերս տարիների հետ վախկոտ ենք դարձել..
Բողոքական.. բողոքում ենք բոլորից ու ամեն ինչից
Շատերն են պահանջում.. իրանք էլ չգիտեն ումից ու ինչ
Մուննաթն ա փոխարինել ''նամուսն ու պատիվը'''

առանց videoն նայելու մի կարդացեք
http://www.youtube.com/watch?v=cnLq2ZFGiiE&list=UUKUJ0XK0Z49-uNGLuHZHafQ&index=3

Ես շատ լավ եմ հասնակում թոշակառու գյուղացուն ..որ հացի փող չունի..ու 12 000դրամով չի կարողանում ապրել..
Լավ եմ հասկանում որ իրա գերազանցիկ տղան առանց փողի չի ընդունվի..
Լավ եմ հասկանում, որ մենք բանակի կարիք ունենք ու բանակից խուսափելով չի ստացվի..
Լավ եմ հասկանում, որ դրսի ուժերով ամեն ինչ արվում ա.. որ օգտագործեն նման ընտանիքներին իրանց կեղտոտ գործն առաջ տանելու համար..
Լավ եմ հասկանում, որ լֆիկասաշիկասերժոն քանդում ա ազգս..
Շատ լավ եմ հասկանում, որ չկա մեկը ով մտածի ժողովրդի մասին..
Բայց ախր...

24.4.13

Արցախից ոտքով եկել են դեպի Երևան

Շատերն են խոսում իրանց մասին..
Մի մասը լսել ա մի մասը տեսել..
իսկ իրանք մի քանի օր առաջ Արցախից ոտքով եկել են դեպի Երևան ..
Ծիծեռնակաբերդ են եկել.. :օ)
Շուտ են դուրս եկել որ 24ին հասնեն ..
բա..
P.S. Նկարի համար շաաատ շաաատ շաատ շնորհակալություն Մխիթար Բաղդասարյանին

2.4.13

''քանի ջոկի տղեքը կան.. ջոկը կա''

Իմ համար ԱԶԱՏաՄԱՐՏԻԿը մի քիչ վեր ա հասարակ մահկանացուներից
Չեմ սրբացնում .. բայց, ով ծանոթ ա  ''ազատամարտիկ'' տեսակի հետ կհասկանա 

Ամեն կռվող չի որ ազատամարտիկ ա..
Նպատակները տարբեր են.. մարդ կա իրա համար ա կռվել ..մարդ կա պայքարի.. գաղափարի ..կա կռվող ու կա ազատամարտիկ.. 

Ազատամարտիկներ..

Իրանք չեն ձուլվում .. չեն փոխվում.. կուսակցական զնաչոկ չեն կպցնում ըստ մոդայի .. գրքեր չեն գրում .. 

Ջոկը..

Ամեն ջոկ իր կանոններով .. սովորույթներով.. մեծ ընտանիքի նման.. ամեն  մի մասնիկ իր տեղն ունի ..պարտականությունները.. 
Կռվից հետո էլ..  ''քանի ջոկի տղեքը կան.. ջոկը կա'' 

1.3.13

Վարդանիկ vs. ''ազգային արժեք''

''Աբովյանցի Վարդանիկի չափ կյանքը սիրող, եռանդով լի երեխեք են մեծանում, որոնց համար մուննաթը միակ ազգային արժեքը չի։ Մենակ թե ձյաձյա-ծյոծյաներով դպրոցներում ու տներում մեջի կրակները չմարեն, աշխարհը շուռ կտան'' (c)
Սամվել Մարտիրոսյան

Նման videoն կօգտագործեն սերժալֆիկին քարկոծելու համար
ու կանտեսվի Վարդանիկը..
բայց, հլը խոխին նայեք..
իրա նմաններն են ՀՀ սարքելու
մի օգտագործեք Վարդանիկին ձեր խաղերի մեջ..


p.s. copy past մարդկանց համար..