Մենք միշտ բաժանում ենք իրար լավ ու վատի.. ճշտի ու սխալի.. անմեղի ու մեղավորի
Մեզ համար կարևոր ա.. ու շատ ցանկալի կիսել ու կիսվել..
Բայց կա մի պարզ ու հասարակ ճշմարտություն
Բոլորիս մեջ էլ կա լավ ու վատ.. հարաբերական .. բայց կա
Համ անմեղ համ մեղավոր մասնիկ
Հարաբերական տոկոցներն են տարբեր.. մեկ մեկ էլ обстоятельства не те..
Լինում ա ժլատանում ենք.. կուրանում ենք .. ուրանում..
Բայց իրականում դա մարդկային ա..
Սխալներ չեն անում վերևներում.. իսկ մենք հասարակ մահկանացուներս սխալվում ենք ու սովորում.. կամ էլ էլի սխալվում.. քանի մեզ Վերևինը վերև չի տարել իրավունք ունենք.. այլ կերպ չենք կարող
Ամբողջ խնդիրը նրանում ա որ նկատելուց լավն էլ նկատենք..
Երբ Շուշան Պետրոսյանը քմծիծաղով էր խոսում ՀՀումս ապրող սոված քնող պուճուրների մասին .. կամ էլ արդարացնում էր անբարոյական մենթին .. Ժիրայր Սեֆիլյանին ծեծող ամուսնուն.. մենք ազգովի դատապարտում էինք.. բնականաբար ես էլ
Իսկ հիմա ինձ պարտական եմ զգում Շուշանից շնորհակալություն հայտնել ու տարածել սա..
Համոզված եմ շատերը տեղյակ չեն լինի..դեկտեմբերի վերջին Շուշանը Արցախ էր գնացել .. նոր տարվա նվերներ էր տարել Մարտակերտի շրջանի 1400 աշակերտների ու 31ի գիշերը դիրքերում մնացող տղաների համար.. սրա մասին ոչ մի տեղ ոչ գրվեց ոչ էլ ասվեց.. պարզապես գործ էր արվեց ու վերջ..
Իրականում սա առաջինը չի ու հաստատ ոչ էլ վերջինը .. Շուշանն էլ միակը չի, մենք բոլորս ենք հարաբերական բարի ու չարը
No comments:
Post a Comment