Որոնում/search

Showing posts with label Իսպանիա Spain. Show all posts
Showing posts with label Իսպանիա Spain. Show all posts

25.3.16

Հայեր ջան Սուրեն Թադևոսյանն օգնության կարիք ունի

Հայտնի ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը, ում մոտ առկա է շաքարային դիաբետ, Իսպանիայում մի քանի ամիս առաջ ինսուլտ է ստացել: 
Նա երկար ժամանակ է՝ բուժվում է Վալենսիայի հիվանդանոցներից մեկում: 
Առաջին կրիզիսային շրջանը կարծես թե հաղթահարվել է, բայց երկարատև ռեաբիլիտացիայի կարիք կա: 
Բուժման և վերականգնողական գործընթացը Իսպանիա պետությունը վերցրել է իր վրա: Մենք տեղեկացանք, որ ռեժիսորն այժմ ծանր ֆինանսական վիճակում է, որևէ ֆինանսական եկամտի աղբյուր, աջակցություն չի ստանում: 
Դիմում ենք բոլոր նրանց, ովքեր կարող են ինչ-որ բանով օգնել հայտնի ռեժիսորին: Հատկապես՝ կարևոր դերակատարում կարող է ունենալ Իսպանիայում ՀՀ դեսպանությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը:
Նյութի աղբյուրը ` hraparak.am

11.10.15

Իսպանիայում կհնչի հայկական ռադիոժամ

Հարգելի հայրենակիցներ. 
Սույն թվականի հոկտեմբերի 19-ին, ժամը 14-15-ին, և, այդուհետ` ամեն երկուշաբթի նույն ժամին, 88.8 հաճախականությամբ, առաջին անգամ 
Իսպանիայում կհնչի հայկական ռադիոժամ: 
Հրավիրում ենք բոլորին ունկնդրելու և ձեր անմիջական մասնակցությունը ցուցաբերելու 
այս աննախադեպ պրեմիերային:
Հայկական ռադիոժամը հնարավոր կլինի նաև ունկնդրել առցանց `այցելելով Միսլատառադիոյի կայքէջը
Շնորհակալություն և շնորհավոր բոլորիս