Որոնում/search

2.4.13

''քանի ջոկի տղեքը կան.. ջոկը կա''

Իմ համար ԱԶԱՏաՄԱՐՏԻԿը մի քիչ վեր ա հասարակ մահկանացուներից
Չեմ սրբացնում .. բայց, ով ծանոթ ա  ''ազատամարտիկ'' տեսակի հետ կհասկանա 

Ամեն կռվող չի որ ազատամարտիկ ա..
Նպատակները տարբեր են.. մարդ կա իրա համար ա կռվել ..մարդ կա պայքարի.. գաղափարի ..կա կռվող ու կա ազատամարտիկ.. 

Ազատամարտիկներ..

Իրանք չեն ձուլվում .. չեն փոխվում.. կուսակցական զնաչոկ չեն կպցնում ըստ մոդայի .. գրքեր չեն գրում .. 

Ջոկը..

Ամեն ջոկ իր կանոններով .. սովորույթներով.. մեծ ընտանիքի նման.. ամեն  մի մասնիկ իր տեղն ունի ..պարտականությունները.. 
Կռվից հետո էլ..  ''քանի ջոկի տղեքը կան.. ջոկը կա'' 
ամեն ջոկ ունի իր օրերը հավաքվելու.. տղեքի մահվան օրերը .. ազատագրման օրերը ..

Ցավում եմ որ հնարավոր չի ցույց տալ են ինչ մի քանի անգամ տեսել եմ նման հավաքների ժամանակ.. հաստատ գիտեմ նման վիդեոները կփոխեն շատերի մոտ պատկերացումը ազատամարտիկների մասին

Անհայտ հերոսներ  շատ շատ ունենք մենք..
Էնքան շատ չպատմած պատմություններ կան կռվի տարիներից ..

Ցավում եմ ամեն անգամ երբ էլի մի անհայտ հերոս ա հեռանում.. 
գժվում եմ երբ հերթական անգամ հերոս են սպանում ..



No comments:

Post a Comment