Որոնում/search

13.11.12

Կարեն Յեպպե (Karen Jeppe)


Առեղծվածային կերպար էր..

Դանիայում ծնված.. մեծացած երիտասարդ աղջիկը` Կարեն Յեպպեն հեռանալով ծննդավայրից .. հարազատներից մեկնեց անծանոթ ժողովուրդի երեխաներին օգնելու .. '

Փրկելու նրանց ֆիզիկական ու հոգևոր բնաջնջումից

Կամավոր արված ընտրություն թե..

Հայերի հետապնդումների ու համիդյան ջարդերի մասին 
Կարենը տեղեկացել է Մարդու իրավունքների պաշտպաններից մեկի՝ Բենեդիկստենի գրքից ( ով Դանիայում հիմնադրել է ՙՀայերի բարեկամների ընկերությունը ) 

Բենեդիկստենն լինելով իրադարձությունների կենտրոնում, այցելել էր Ուրֆայի Գերմանական Արևելյան Առաքելության որբանոցը։ 
Իր տեսածի ու որբանոցում պատսպարված 1894-1896թթ համիդյան ջարդերից փրկված հայ որբերի մասին պատմող նրա հեղինակած գիրքը ցնցող տպավորություն է գործում Կարենի վրա։ 

Կարենն հասկանալով, որ որբանոցը ուսուցչի կարիք ունի։ Հասկանում է, որ հապաղել չի կարելի։ 1903-ին Կարեն ճանապարհ է ընկնում..

Ուրֆայում Կարենն սկսում է սովորեց հայերեն, արաբերեն, քրդերեն և թուրքերեն։ 1տարի հետ լեզուններին տիրապետելուց հետո Կարենը սկսեց մանկավարժական իր գործունեությունը։ Արդեն նա կարող էր շփվել մանուկների հետ
Որոշ ժամանակ անց Կարենն իր սաներին ասում է

''Սովորելը չի բավեր, պետք է նաեւ աշխատել''


Ժամանակ անց Կարենն աշխատանքային կենտրոններ ստեղծեց ..Ուրֆայում բացվում են
մետաքսագործության, հելյունագործությանասեղնագործության արհեստանոցներ։ 
Կարենինն Ուրֆայի լեռներում մի հողատարածք է գտնում և այստեղ խաղողի այգի տնկելով, աշխատանքի տեր դարձնում հայ գյուղացիներին։ Շատ կարճ հատվածում 
նյութական բարիք բերող այս գործը մեծ թափ ու զարգացում ստանալով, ավելի է 
ընդլայնվում։  

Ուրֆա..Միսակին և Լուսինեին..բռնագաղթվածները

Մեծ կոտորածի գիշերը Կարենը քնած էր Ուրֆայի իր սեփական տանը… 
Նրան փրկում է տեղի շեյխերից մեկը։ Բայց շեյխը չկարողացավ նրան երկար պահել, Կարինի  սիրտը տրպում էր այն մտքից, որ իր սաները.. իր երեխաները կարող են գազանի երախին կուլ գնալ։ 
Շեյխի տունը լքելիս վախը չէի նրա ուղեկիցը, այլ հայերին փրկելու հույսը։ Հայերի քարավաններին հասնելով, նա կարողանում է ազատել մարդկանց։ 

Որդեգրում է փրկված 2 երեխա.. Միսակին և Լուսինեին.. հետագայում նրանք ամուսնանալով ընտանիք են կազմում.,  հայի շարունակությունը պահող երակներից մեկը դառնում..
Կարենը փախած-փրկվածներին թաքցնում էր մառանում։ Կազմակերպում և ջուր էր բաժանում քարավաններով անցնող մարդկանց, բռնագաղթվածներին քրդերի ու 
արաբների շորեր փոխանցելով, նրանց մահվան ճանապարհից ազատվելու հնարավորություն 
տալիս։ Մինչև 1918 թվականը Կարենը մնում է հայերի կողքին

Դանիա

Դժոխային պատկերները հետապնդում էին Կարենին օր ու գիշեր.. Բժիշկներն ախտորոշում են՝ նյարդային հիվանդություն։ Կարենն ստիպված վերադառնում է Դանիա..բուժվելու.. 3 տարի հետո, արդեն ապաքինված, Կարենը 1921-ին վերադառնում է..իր ժողովրդին տեսնելու՚
Հալեպում Կարենն՚ կառուցում է բուժարան և մանկապարտեզ, հագուստի ֆաբրիկա, 
այդպիսով աշխատատեղեր բացում..  Դանիա է ուղարկում հայուհիների ձեռագործ աշխատանքները, որոնցից ստացված հասույթը նկատելիորեն բարելավում է գաղթականների վիճակը

Մարդկային տեսակի առանձնահատկության մասին

Կարենը հավատացյալ էր՝ բողոքական, բայց երբեք չուզեց և ոչինչ չձեռնարկեց, որ Հայ առաքելական եկեղեցու դավանանքից իր սաները շեղվեն։

Կարենն ու նրա կազմակերպությունը կարողացան 2000 հայազգի կին ու երեխա փրկել

Կարենին առաջարկում են դառնալ Ազգերի Լիգայի հայ կանանց ու որբերի ազատագրության Կոմիտեի հանձնաժողովի անդամ։ 

Այդ ժամանակ է, որ Ազգերի Լիգայում հնչեց ամենակարճ ելույթը։ Կարեն Յեպպեն ասաց.
ՙԱյո, մի փոքրիկ լույս է սա, բայց գիշերն այնքա՛ն խավար է՚։ 
Ազգերի Լիգան որոշում է կայացնում գումարներ հատկացնել՝ ստրկացված ու հարեմներում 
գտնվող հայազգի կանանց ու աղջիկներին ազատելու համար։ 
Կարենն արագ գործի է անցնում։ Ստեղծվում են ՙորոնման կայաններ..առաջին օգնության կայաններ՚, ուր ապաստանում էին տարբեր տեղերից գնված հայ կանայք։ 

Հայ կանայք իրենց ստրկացածներից երեխաներ ունեին և նրանք ազատության ու զավակի 
ընտրության խնդրի առաջ հայտնվելով, ստիպված էին լինում մնալ իրենց առևանգածների 
մոտ։ Լինում էին դեպքեր, երբ ցեղախմբի նշանով դաջված հայուհիներն 
ամաչելով չէին արձագանքում.. կամ չէին ներկայանում իրենց հայրենակիցների կանչին։ 

Այս աշխատանքներին զուգահեռ Կարեն ժամանակ առ ժամանակ մեկնում էր Ժնև, որտեղ 
դրամահավաք կազմակերպելով, շտապում էր ետ` ՙիր ժողովուրդի՚ մոտ։ 
Վերադառնալով հերթական գործուղումից , հանդիպում է իր բարեկամ շեյխին՝ Հաջիմ 
փաշային և համաձայնության գալով, նրա կալվածքներից մի տարածք է վարձակալում, 
որտեղ հայկական գաղութ է հիմնում։ 

Կարենն նաև Հալեպից դուրս 6 փոքրիկ գյուղի  է հիմնում (Թել Արմեն, Թել Սամեն և այլն)
Նոր վարժարան է բացում..բնակելի տներ կառուցում, արհեստագործական դպրոցներ ու արհեստանոցներ հիմնում, խաղողի այգիներ տնկում։ 

Անհրաժեշտ պայմաններ ստեղծելով, մահվան միջով անցած երեխաների առօրյան հունի մեջ դնելով, փորձում է կյանքի վերադարձնել նրանց։ 

1927

Մարդկությանը մատուցած ծառայությունների համար Կարեն Յեպպեն պարգևատրվում է ոսկե մեդալով.. որից Կարենն հրաժարվում է..

Կարենն շրջում է Սիրիայի հայաշատ բնակավայրերում հանդես գալով դասախոսություններով

Հայերի պահապան հրեշտակը

Բայց մի անգամ այդ շրջագայություններից նա վերադառնում է հիվանդ.. Կարենն վարակվել էր այն ժամանակների համար անբուժելի մի հիվանդությամբ՝ մալարիայով 

Կարենն մահացավ 1935 թվականին, հուլիսի 7-ին Հալեպում

Հալեպում Կարեն Յեպպեի անվան դպրոց է բացվում։ Քաղաքում դրվում է մի հուշաքար, որի վրա գրված է  ''Հայերի պահապան հրեշտակը՚''

No comments:

Post a Comment