օրերը շատ են խառնակ աշխարհից բան չեմ հասկանում
մի աշխարհ հազար երես աստառից բան չեմ հասկանում ..
Ու հետո ինչ որ մենք ազգովի Ավետարան չենք կարդում .. բայց դե բոլորս էլ տանն ունենք .. մանկականի նկարներն էլ անգիր ենք արել .. վզներիս էլ խաչը կա ..
Նոյը մերն էր .. Տապանը մեր բրենդն է .. ու ընդհանրապես մենք մենք մենք ..
Ժամանակին մեր հայկական նոտաներն ունեինք .. Իսկ հիմա, հիմա մենք կարող ենք մորանալ Կոմիտասին .. վլե մլե ու այլ բնությանն անհասկանալի երևույթների ողբը լսել ..
Մի փոքր շեղվեցի, Վարդապետին հանգիստ թողնելով վերադառնամ մեզ ու մեր քրիստոնեությանը
Մեր հայկական դպրոցներում սկսում են տոնել Halloweenը..
Բայց, առաջի քրիստոնյա ազգ իրավունք ունե՞ս
Ապրելով եվրոպայում դեռ չեմ տեսել որ եվրոպական ինչ որ դպրոց կամ մանկապարտեզ երեխաներին ծանոթացնի Halloweenի հետ : օ)) դրանով զբաղվում են խանութները և այլ կոմմերցիոն մարմիններ .. իսկ մեր մոտ.. հայկական աբսուրդ
Իսկ միգուցե՞ դպրոցներում սկսենք Ավետարան կարդալ երեխեքի հետ
Չէ.. ես ինքս դեմ չեմ զարգացմանը, բայց եկեք երեխեքին սկզբից հոգևոր աշխարհի ու Ավետարանի հետ ծանոթացնենք, հետո նոր սատանու ու շոկոլադի կոմմերցիոն պրոբլեմների..
No comments:
Post a Comment