Կոլյա Շահգելդյան 25 տարեկան Արցախ -
Fason Artsakh
Fason Artsakh
Fason Artsakh:
որովհետև rapը միակ երաժշտական ֆորմատն ա,
որով առանց քաշվելու կարամ ասեմ են ինչ ուզում եմ ու են ինչ զգում եմ
Fason Artsakh:
Ագրեսիան իմ համար ոճ չի.. Իմ երգերում ագրեսիան ձևավորվում ա բողոքիս չափանիշից..
Ես նպատակ չունեմ ագրեսիա ցույց տալու ուղակի թեմաններս այդպիսինն են..
Fason Artsakh:
Արցախի գլոբալ թեմաների հետ են կապված հիմնականում: Ասեմ ավելին ցանկացած թեմայի
շուրջ երբ ինչ որ բան եմ ձայնագրում անպայման չգիտեմ խի բայց միևնույնա Արցախ
անունը շեշտում եմ, չնայած որ ծնունդով Արցախցի չեմ շատ փոքր տարիքից եմ
Արցախում ապրում ու շատ դժվարություններ եմ տեսել երևի հենց դա է պատճառը, որ
բողոքներս չափից շատ են..
Fason Artsakh: 14 տարեկանից եմ սկսել ռեփ գրել: Իսկ
բանաստեղծություններ շատ շուտվանից.. գերակշռող մասը հայրենասիրական.. դա երևի
նրանից էր որ հայրս եկավ մասնակցեց Արցախյան պատերազմին իսկ ես էլ հասցրեցի զգալ
պատերազմի շունչը..
Հետո
բանաստեղծություններս երբ սկսվեցին բողոք դառնալ հասկացա որ կարելի է ռեփի վերածել
ուղղակի: Էն ժամանակ Արցախում ձայնագրության հնարավորություն ընդհանրապես չկար,
կամ եթե կար դա հաստատ իմ համար անհասանելի բան էր: Հազիվ հազ ընտանեկան հոգսերն
էինք հոգում ուր մնաց մտածեի ձայնագրության մասին
Fason Artsakh Հայրս մասնակցեց Լաչինի ազատագրմանը .. առողջական բարդ խնդիրներ ուներ:
Ներգանգային ճնշում ուներ ու անգամ էտ վիճակում չգիտես ինչի որոշեց որ մեր
ընտանիքը պետք է Արցախում ապրի: Ասում էր - Ես ու իմ նմաները ազատագրեցինք էս
հողերը առաջինը մենք պիտի գնանք Արցախ ապրելու որ մնացած մարդիկ տեսնան ու գան...
Փոքր ժամանակվանից հայրենասիրական խորը դաստիարակություն եմ ստացել ու դրա հետքերը
հիմա արդեն էրևում են ))))
Երկու տղա ենք
ընտանիքում: Երկուսս էլ ծառայում ենք բանակում, պայմանագրով: Արցախի ամենբարձր
կետում ենք սահման պահում
Fason Artsakh: չէ հոբբի չի,
ապրելակերպա ու մեջիս կուտակվածից ազատվելու միջոց: Երբ գնում եմ դիրքեր մեջս
անընդհատ կուտակվում են մտքերը ու էտ ժամանակ հանձնում եմ թղթին: Ճիշտա իմ ռեփը
բողոքա, բայց ես չեմ բողոքում որ մարդիկ լսեն ու լացեն կամ խղճան... Բողոքում եմ
որ արթնանան
Fason Artsakh: Իհարկե չի կարա բոլորին դուր գա: Ասենք եթե ես բողոքում
եմ նրանից որ էսօր շատ ու շատ ժամանակ զոհվածների տղաները քիչ առավելություն ունեն
քան մանդատավոր մարդկանց տղեքը, հատատ իմ ասածը դուր կգա մենակ ներքին խավի
մարդկանց: Ես չեմ էլ ուզում որ սաղին դուր գա իմ ռեփը, որտև պետք են նաև
քննադատողներ, դա ավելի արագ է տարածում իմ ԿՈՉԸ))))
Ես մի բան հաստատ
գիտեմ, հայրս ամբողջ կյանքը նվիրելա հայրենիքին ու հիմա թոշակառույա: Թե ես թե
եղբայրս շարունակում ենք նույն գործը: Ես դա անելու եմ մինչև կյանքիս վերջ ու կներեք
որ կոպիտ եմ ասում բայց ԹՔԱԾ ունեմ կգնահատեն իմ արածը թե չէ: Ես դա իմ պարտքն եմ
համարում ու նաև գիտակցում եմ որ ամեն մարդ պետք է շարունակի իր հոր կիսատ թողած
գործը: Հայրս միշտ ասումա, զինվորի տղան պիտի զինվոր լինի.. ռեփը իմ կյանքի
անբաժանելի մի մասնա ու ես դրանով ապրում ու արարում եմ, գրում ու մատուցում եմ ու
երազում որ մի օր իմ ռեփը շատ շատերի մտածելակերպն ու հայրենիքի նկատմամբ
պատկերացումները կփոխի, որ սահմանում կանգնած զինվորը ավելի ԴՈՒԽՈՎ կլինի երբ լսի
այն ինչ ասում եմ:
Fason Artsakh: չէ "ԵՍ ԶԻՆՎՈՐ ԵՄ": Շուտով լույս կտեսնի
համանուն վերնագրով նոր երգս շատ երգեր ունեմ.. անցենզուր էլ կա դրանք բաց կթողես,
եթե ուզում էս
Fason Artsakh: անցենզուր երգերիս վրա կամ անվանումի կողքը նշվածա որ
անցենզուրա, եթե լսում են ուրեմն գտնում են որ թեման ավելի շատ գին ունի քան
ցենզուրայի մեջ մնալս: Անկեղծ ասած նախընտրությունը իրանցնա ու ես վստահ եմ որ
ավելի շատ կապ ունի իմաստային արժեքը քան ցենզուրան: Իմ ընկերներից (աղջիկ
ընկերներից) շատերն են լսել Արցախի մասին անցենզուր երգս ու ասեմ ավելին էտ երգում
շատ ու շատ քֆուրներա հնչում ազերիկների հասցեին: Դա ավելի շատ ոգեշնչող երևույթ
կարելիա համարել քան ինչ որ այլ բան:
ինձ էլ շատ շատ դուր եկավ.. հրաշք ա ձեր Կոլյան :)
ReplyDelete