Որոնում/search

21.11.12

Հայկական հետքը ..Գյուլինգում ..''Այո, մի փոքրիկ լույս է սա, բայց գիշերն այնքա՛ն խավար է՚''


Գյուլինգ  (Gylling) շուտ շուտ եմ գնում .. ամեն գնալուց մի նոր բան գտնելով.. Հայկական անկյունները շատ են չնայած որ ոչ մի հայ չի ապրում Գյուլինգում 

Ուզում են գրել Գյուլինգի Արխիվի մասին..
Հենց արխիվի մի մասում էլ հայկական հետքերն են կուտակված

Փոքր անկյուն ու ամեն ինչ իրար վրա .. Տոպրակների արկղների մեջ չնայած արխիվի աշխատակիցների ջանքերին.. տեղի պակասն զգալի ա..

Նմուշների հիմնական մասը ստանում են մահացած մարդկանց բարեկամներից.. ովքեր ինչ որ առնչություն են ունեցել հայերի հետ

Արխիվում աշխատում են 2 հոգի
Մոնս Հոյմարկն (Mogens Højmark) ու Կնուլ Հանսենը (Knud Hansen)

Գնացինք..

տոմսերն արժեն 50 դանիական կրոն

Կամավոր արված ընտրություն..



Սիրիայում դեռ հիշում են քեզ..

Կարեն Յեպպե քոլեջի (Karen Jeppe Armenian College) սաներն են

2005ին ավտոբուսով եկել էին Գյուլինգ 
Կարենի ծննդավայը տեսնելու..
տեսնես ու՞ր են հիմա ..

Հայ մանուկները
Ամեն տարի փոքրերին նվերներ էին ուղարկում Դանիայից
Կարենն նամակներով պարտադրում էր դանիացիներին գումար հայթհայթել  



Սա Կարեն Յեպպեին էր.. արխիվում անձնական իրերից երևի թե ամենագնահատելին.. անհնար ա պատկերացնել թե ինչերի կպատմեր եթե լեզու ունենար..
Ամեն տարի տարբեր քաղաքներից դեպի Գյուլինգ են քալիս հայերը ..ապրիլի 24-ին Կարեն Յեպպեի ''քարի'' մոտ են հավաքվում ..
Գաղտնիք էր երևի.. բայց արժի որ կարդացողներն իմանան : )
Հայերի գնալուց հետո սկսվում ա ամենահետաքրքիր մասը .. 

Արխիվի աշխատողները սկսում են որոնումները ..

նամակներ..խաչեր կամ ուրիշ ''հուշանվերներ''

Շատ հայեր իրենց հետ բերում են  ինչ որ մի իր .. Հայաստանի մի մասնիկ կամ շնորհակալական նամակներ..

Թանգարանում կա հատուկ անկյուն  
Հենց դա էլ ուզում եմ տեսնեք

Սա Արմենուհուց, Գևորգից, Արթուրից, Վազգենից ու Անիից էր


Սա Օրհուս (Århus) քաղաքում ապրող հայերն են սարքել


Հրաշք էր .. Զարեհից


Հայերի մասին տպված գրքեր էլ կան..


Կարեն Յեպպե .. առեղծվածային կերպար


Գյուլինգում հայկական հետք Հայկ Դեմոյանն էր փնտրում ..
գտան..
Նկարի մասին հույսով եմ հետագայում դեռ կգրեմ..
Մոնսն ու Հայկը


No comments:

Post a Comment