Որոնում/search

17.10.16

Մաս 2րդ - սպասվող հանդիպում

Կարծես սովորական աշնանային օր լիներ.. ոչ մի արտառոց դեպք։
Արևը կույրացնում էր անզորությունից՝ լուսավոր ու չարաճճի  ճառագայթները կույրացնում էին տաքություն չտվող իրենց տրված անզորությունից։
Նա կիսաքուն վիճակում պառկած մեկ աչքով նայում էր հավաբնի տաքլիկ պատուհաններին։ Անուղեղ կենդանիները կրկին կչկչում էին ..
Այսօր կարևոր հյուրերի այց է սպասվում՝ հերթական կիսասոված մարդկային մասսան է գալու այցի՝ ինչ որ《վեգետարներ》 թե՞ 《վետարներ》։ Տերերի խոսակցությունից նրան պարզ էր դարձել միայն այն փաստը որ այս մասսան սոված է միշտ .. հետևաբար նաև նյարդային կլինեն։ Այս մահկանացուների խումբը սնվելիս անտեսում էր միս ասվածը.. նրանք դա բոլորովին չէին ուտում.. խորհելով նա փորձեց պատկերացնել  նրանց արտաքինը.. մարդիք նմանվեցին կչկչացող հավերի՝ որոնց թվում էր թե դրախտը դա հավաբնի վերևի փայտն է և կյանքը հավաբնի լույսի նման անմար է։ Նա իր պատկերից հիասթափված շրջվեց, կուչ եկավ ու կծկվելով փորձեց տաքանալ ինքն իր շնչառությունից։ Անձրևի կախարդական 《կաթ կաթ》ը հիպնոզեցնում էր ու տանում դեպի քուն։ Կոպերի ծանրությունն ստիպում էին փակել աչքերն ու էլի խորանալ կախարդական քնի թագավորության։
Շարունակելի
Կարդալ Մաս 1ին

No comments:

Post a Comment