Որոնում/search

13.10.16

Մաս 1ին

Անձրևոտ եղանակից նրան մշտական թաքստոցն էլ կարծես չէր փրկում։ Խոնավությունը դարձել էր սովորական,  չէր սիրում աշունը։ Աշնանը նա պարտավոր էր դրսում մնալ ու հսկել..
Խոնավությունը, անդադար անձրևներն ու պատուհանից այնկողմ տաքուկ տներում տիրող կախարդական աշխարհն՝ այդքան գրավիչ էին ու մոտ, բայց անհասանելի՝ անտանելի էին դարձնում աշնան այս կարճ օրերը սիրելու ցանկացած փորձ։
Բայց նա բողոքելու կարիք չուներ .. օրերը անցնում էին՝ արագ.. Ուտելիքը՝  մնացորդների իր բաժինն աշնանը շատ էր։ Հավաբնի հավերին հատուկ կեր էին տալիս՝ համեղ արտադրություն ստանալու հույսով՝ հետևաբար գթասիրտ տերերի բոլոր ավելցուկներն իրենն էին։
Հավաբուն .. իր մուտքն արգելված էր դեպի հավաբուն .. այնտեղ հավերն էին՝ այդ անուղեղ կչկչացող նույնօրինակ արարածներն օր ու գիշեր նստած էի ու ձու էին ածում՝ իրենց երախտագիտությունը հայտնում տերերին։ Ձուն փող էր .. փողը հարգանք ու ապահովություն.. չմորթվելու երաշխիք։ Դա էր պատճառը որ հավաբնում տաք էր միշտ ու այստեղ լույս կար, կեր ու ինչ որ անտեսանելի հարգանք՝ ապահովություն։ Տերերը հարգում էին հավերին.. ամեն մի ձուն փաղաքշանքով ու երախտագիտությամբ վերցնելով տանում էին "պահեստ" որտեղ զգուշորեն պահվում էին հատ հատ.. մինչ նրանց հետևից կգար առողջ սնունդն գերի ամբոխը՝ ոհմակը։ Նրանք կարծես փրկության էլիկսիռ էին գտնում ամեն մի ձվի մեջ։ Էլ նկարվել, էլ հիանալ էլ, շնորհակալ լինել որ հավերի հետ լավ են վարվում .. բացառիկ զվարճալի տեսարան էր, երբ գալիս էին օտարերկրացի զբոսաշրջիկների չաղլիկ բանակները.. կարծես նրանք իրոք հավատում էին՝ էկոլոգիապես մաքուր ձու ուտելով նրանք կարող են ապրել անվերջ և բոլորովին չէին նկատում ցելյուլիտի այն մեծ զանգվածը որ քարշ էին տալիս իրենց հետ ամենուր։ Զբոսաշրջիկները հաճախ էին նրան մեղքում երբ վերջապես նրան նկատում էին..
Չէ, նա չէր բողոքում .. իրեն լավ էին վերաբերվում.. իրականում նա ոչ մի կապ չուներ այս ագարակի հետ։ Տերերը՝ տարեց զույգեր իսկզբանե խնայելով իրենց քունն ու հանգիստը գնել էին իրեն.. հասարակ բանկային հաշվարկ՝ ներդրումային ծրագրի։ Ինչպես տան տիրուհին էր ասում՝ ձախողված ծրագիր.. ով իմանար որ նա հիվանդ էր։ Հավերի անասնաբուժն առաջարկել էր "քնեցնել", բայց գթասիրտ տերը՝ Տորբենը ծանոթանալով  անասնաբուժի գնացուցակի հետ ընտրել էին "թող ինչքան ապրի կապրի" տարբերակը։
Շարունակելի.. 

No comments:

Post a Comment