Սիրելի ԱՐորդիք, շնորհավոր Զատիկ:
Թող հայոց աստվածների զորությամբ Արարատ աշխարհը փառավորվի:
Հազարան հավքի գույներով մեր երկիրը գունազարդվի, հզորություն ու բարգավաճում լինի մեր Հայրենիքին, ազգիս հայոց...
Բոլորիդ օջախներին բերրիություն և առատություն...
Փառք Մայր Անահիտին
Փառք հայոց աստվածներին
Փառք հայոց հավիտենական հայրենիքին
Փառք հայի ոգուն...
Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։
Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր երեխան գրկին՝ հայ մայրերին կամ կանանց հատուկ գլխի հարդարանքով, մինչև ուսերը իջնող գլխաշորով։
Նա կոչվում էր "Մեծ տիկին Անահիտ", բոլոր տեսակ խոհեմությունների ու պարկեշտությունների մայր, մարդկանց բարերար, հայ ժողովրդին պահող ու փառաբանող։
Հավատում էին, թե նրա շնորհիվ միշտ եղել է, կա ու գոյություն կունենա Հայոց աշխարհը։
Հայ թագավորները որևէ գործ ձեռնարկելիս Մեծ տիկին Անահիտից էին հովանավորություն և առողջություն հայցում։
No comments:
Post a Comment