Լինում են չէ թախծոտ բարի լուրեր։ Այ սա դրանց դասին ա պատկանում..Ես Գևորգի մասին շատ եմ գրել ու հիմա մտորումների մեջ էի, դնել թե չդնել Գևորգի Հայաստանյան նկարները։ Դրեցի.. քանի որ ուզում էի որ կարդալուց հասկանալի լիներ թե որ Գևորգի մասին ա գրառումս։
Անցած տարի ազգովի հավաքեցինք զինվոր Գևորգ Եղիազարյանի բուժման համար պահանջվող գումարը: Գևորգը՝ սահմանում վիրավորված զինվորն.. ով անկողնում անշարժ գամված էր։ ՊՆ մամուլի խոսնակ՝ Արծրուն Հովհաննիսյանը օգնության դիմումին պատասխանեց «օգնել ենք, դրանից ավելի չենք կարող..» հրաժարվելով սեփական զինվորից..
Այս պահին Գևորգը Գերմանիայի կլինիկաներից մեկում իր բուժումն ա ստանում, արդեն կարողանում ա նստել ու սալյակով դուրս գալ զբոսնելու.. ժպտալ.. Ապրեն արձագանքողները, շնորհակալություն բոլոր նրանց ովքեր իրենց երեխու բերանից կտրեցին ու հավատացին եւ չհրաժարվեցին սահմանին վիրավորված զինվորից։ Շնորհակալություն գերմանացիների որոնք կատարում են մեր ՊՆ աշխատանքը։
Անչափ ուրախ եմ որ Գևորգը կազդուրվում ա..
No comments:
Post a Comment