Որոնում/search

12.12.15

Եվրոպայում Հայաստանի դեսպանների խորհրդակցություն (+2 foto)

 Դեկտեմբերի 11-ին Վիեննայում` ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում, է.ն. (արտգործնախարարն)  անցկացրեց եվրոպական երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցությունը:
է.ն.ն դեսպանների հետ քննարկեց
  • ՀՀ նախԱգահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը 
  • ԱԳՆ առջև դրված խնդիրների իրականացումը
  • ամփոփեց 2015թ. կատարված աշխատանքները և համապատասխան հանձնարարականներ տվեց հաջորդ տարի իրականացվելիք քայլերի վերաբերյալ
Հանդիպմանը հատուկ ընդգծվեց եվրոպական երկրների և կառույցների հետ քաղաքական երկխոսության առավել զարգացման կարևորությունը, անդրադարձ արվեց դեսպանությունների գործունեության միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը, տեղեկատվական դաշտում և դեսպանընկալ երկրների հասարակական կառույցների հետ աշխատանքներին։
Քննարկումների կարևոր առարկա էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։

Ամփոփվեցին այս կապակցությամբ կազմակերպված միջոցառումները և դրանց արդյունքները, քննարկվեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղություններով կատարված աշխատանքները։
Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները տեղեկացրին իրենց հավատարմագրման երկրներում և միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացների ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին:
Հանդիպման օրակարգում էին Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը, ադրբեջանական կողմից սադրիչ գործողությունների հետևանքով արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը։
Խորհրդակցության մասնակիցները հանգամանալից քննարկեցին արտաքին տնտեսական քաղաքականության ուղղությամբ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքները, գործընկեր երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով իրականացվող քայլերը։
Անդրադարձ արվեց մի շարք հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերալ Հայաստանի մոտեցումներին։

No comments:

Post a Comment