Որոնում/search

28.12.15

Կներես Գյումրի՝ աղավաղել ենք քեզ, մեղավոր ենք բոլորս..(+video)

Գյումրի՝ իմ սիրելի..հարզատ  բարց օտար Հայրաքաղաքս..
Ես ինձ երբեք Գյումրեցի չեմ համարել.. ծնվել ու մեծացել եմ իմ Երևանում..ու չնայած որ գիտեմ ադաթներն ու բարքերը, հեշտ ու հանգիստ կարամ խոսել Գյումրվա բառբարով ու պատասխանել տեղական «сим сим откройся»ին «ումոնցե՞ն էս», մեկ ա ես Երևանցի եմ՝ ով շատ լավ գիտի գյումրեցու կերպարը (կա տենց ֆենոմեն)։
Ծննողներս ծնունդով Գյումրեցիներ են.. Գյումրեցի ընկերներ ունեցողներն ինձ կհասկանան, երբ գրեմ որ Գյումրին ու գյումրեցին Հայաստանին / հայերիս «համ» տվող քաղաքն ա.. համեմատեք ճաշի մեջի աղի հետ..

Հպարտությունն ու գոռոզությունը հատուկենտ ա ՄԵԶ, գյումրեցիներիս համար՝ ախր մեզանից շատերի մեծերը գաղթից գաղթածներն են.. ամերկոմի վորբանոցում մեծացածներն ու «հացը երբեք գետնին չդնողները»..

Տուֆի գույները մոռանալ չի տվել ոչինչ.. չէ որ իրենց հուշերով են սարքել.. սա Երևանը չի, ստեղ տուֆը վարդագույն չի.. սև ու նարնջագույն ա.. ոնց որ տանը՝ Արևմտյան Հայաստանում։

Մենք հպարտ ենք, գլուխգովան ու գոռոզ։ 
Մեր ցավով լուռ ենք տառապում.. 
թե նեղն ենք հյուրը չի հասկանում՝ 
մեր սեղանը միշտ ճոխ ա «ջան տույտույ տույտույ»ով 
ու թեկուզ մեր վերջին լումայով՝
մենք ուրախ ենք, միշտ քեֆ ենք անում.. 
ասում, խոսում կատակում 
ու "որտեղ կտրի կապը ընտեղ տիրու ***"
Երկրաշարժի տարիներին Թուրքիան մեզ երեք վագոն թրքական աղբ էր ուղարկել, որը հետ ուղարկվեց թրքերին։ Մենք հպարտ ենք ու գոռոզ։ 

Իմ սիրելի Գյումրին իր հստակ «ոչ»ն ասեց, գյումրեցու կերպարը աղավաղելու գործը բռնած չափից շատ կամ քիչ սեր ստացած չինովնիկներին։ Սա էլ պատասխանը՝ 3 տարի 8 ամիս հին ձեթ են տալիս մարդկանց օգնություն.. անունն էլ դնում են բարեգործություն..

Ոմանքը քննադատում են սոված մարդկանց ովքեր գնում են ստանալու։ Ոմանք էլ՝ տվողներին, նկարողներին, կուշտ փորով տարածողներին, չինովնիկներին ու չարտագաղթողներին, կառավարությանը ու օպոզիցիային, թրքին, ռսին, ամերիկացուն ու նեմեցին ու վերջապես մեկը մյուսին..

Կներես Գյումրի՝ աղավաղել ենք քեզ, մեղավոր ենք բոլորս..


No comments:

Post a Comment